Օգոստոսի 1-ը  Գեոդեզիստի, հողաշինարարի և անշարժ գույքի կադաստրի աշխատակցի օրն Է:

Shahramanyan                                                                                                                                   Հարգելի այցելու

         Ողջունում  ենք  Ձեզ  Արցախի  Հանրապետության  կադաստրի  և  պետական  գույքի  կառավարման  կոմիտեի կայք  էջում։

         Այստեղ Դուք կարող  եք  ծանոթանալ  կադաստրի  համակարգի  գործառույթներին  իրականացվող ծրագրերին, ստանալ  համապատասխան  տեղեկատվություն  անշարժ  գույքի  շուկայի, հանրապետության հողային  հաշվեկշռի և  անշարժ գույքի նկատմամբ  իրավունքների  պետական  գրանցման  ընթացակարգերի վերաբերյալ։

    Կայքում  տեղադրված է  քաղաքացիների  համար  տարբեր  բնույթի  օգտակար  տեղեկատվություն,  և լուսաբանված է  համակարգի  գործունեությունը:

     Էլեկտրոնային  ընդունարանի  միջոցով  կարող  եք  հերթագրվել  ընդունելության,  իսկ  «Գրանցումներ» բաժնում  կարող  եք  ծանոթանալ  պետական  գրանցումների  համար  անհրաժեշտ  փաստաթղթերի  ցանկին, ծառայությունների  վճարներին  և  ժամկետներին:

    Վստահ ենք,  որ  կադաստրի  համակարգի  հանդեպ  հասարակության  իրազեկվածության  մակարդակը  բարձրացնելուն  ուղղված  մեր քայլերը  դրական  արդյունքներ  կտան  ակտիվ  համագործակցության  և  Ձեր  կողմից  հնչեցվող  մեկնաբանությունների  ու  կարծիքների  պարագայում։

  Շնորհակալություն համագործակցության համար:

  Կոմիտեի  նախագահ՝   Կարեն  Շահրամանյան