ԼՂՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի Մարտակերտի և Քաշաթաղի շրջանների կադաստրի տարածքային ստորաբաժանումների վարչական շենքերի գազաֆիկացման, ջեռուցման նոր համակարգերի տեղադրման աշխատանքները իրականացնելու համար, նոր սերվերի տեղադրման , գրանցման աշխատանքների ավտոմատացման ծրագրի ներդնելու և համապատասխան մասնագետների վերապատրաստման համար ԼՂՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի նախագահ Կ.Պետրոսյանի շնորհակալական խոսքը ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի նախագահ Մ.Սարգսյանին:

«Մաքուր պահենք մեր քաղաքը» կարգախոսի գործնական դրսևորում են ցուցաբերել  ԼՂՀ ԿԱ ԱԳԿՊԿ աշխատողները և 2014 թ. օգոստոսի 16-ին սեփական նախաձեռնությամբ մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացրել Ստեփանակերտ քաղաքի Նելսոն Ստեփանյանի զբոսայգում:

ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանի հրամանով ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի բնագավառում ներդրած ավանդի, երկարատև և բեղմնավոր աշխատանքային գործունեության համար կոմիտեի աշխատակազմի մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին նվերներով և պատվոգրերով: Ողջունելով համակարգի աշխատակիցներին՝ կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանը ջերմորեն շնորհավորեց ներկաներին կադաստրի համակարգի ստեղծման 15-ամյակի կապակցությամբ: Իր խոսքում պարոն Պետրոսյանը նշեց. «Կադաստրի համակարգի… կարդալ ավելին

Հարգելի այցելու,

Ողջունում եմ Ձեզ Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի  անշարժ գույքի կադաստրի վարչության կայք էջում։

Այստեղ Դուք կարող եք ծանոթանալ կադաստրի համակարգի գործառույթներին իրականացվող ծրագրերին, ստանալ համապատասխան տեղեկատվություն անշարժ գույքի շուկայի, հանրապետության հողային հաշվեկշռի և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացակարգերի վերաբերյալ։

Կայքում տեղադրված է քաղաքացիների համար տարբեր բնույթի օգտակար տեղեկատվություն, և լուսաբանված է համակարգի գործունեությունը:

Էլեկտրոնային ընդունարանի միջոցով կարող եք հերթագրվել ընդունելության, իսկ «Գրանցումներ» բաժնում կարող եք ծանոթանալ պետական գրանցումների համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին, ծառայությունների վճարներին և ժամկետներին:

Վստահ ենք, որ կադաստրի համակարգի հանդեպ հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելուն ուղղված մեր քայլերը դրական արդյունքներ կտան ակտիվ համագործակցության և Ձեր կողմից հնչեցվող մեկնաբանությունների ու կարծիքների պարագայում։

Շնորհակալություն համագործակցության համար:

 Անշարժ գույքի կադաստրի վարչության պետ`

Մաքսիմ Ալեքսանյան