Հարգելի ստեփանակերտցիներ ԼՂՀ կառավարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչությունը հայտնում է, որ Ստեփանակերտ քաղաքում 2016 թվականի փետրվարի 1-ից սկսվել են կադաստրային քարտեզագրման աշխատանքները: Հաշվի առնելով վերը նշված աշխատանքների կարևորությունը՝ ակնկալում ենք ձեր աջակցությունը կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացման համար, խնդրում ենք չխոչընդոտել և հնարավորինս օժանդակել չափագրողների կողմից գույքի /հողամաս և շենք, շինություններ/ չափագրման աշխատանքներին:
2016 թվականի փետրվարի 1-ից իրականացվում են շենք, շինությունների կադաստրային վերագնահատման աշխատանքներ:
2017-2019 թվականների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գույքահարկի բազայի ստեղծման նպատակով սույն թվականի փետրվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության կողմից պայմանագրային աշխատողների ներգրավմամբ իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում շենք, շինությունների կադաստրային վերագնահատման աշխատանքներ: Վերագնահատման աշխատանքները նախատեսվում են ավարտել մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության պետ Մաքսիմ Ալեքսանյանի շնորհավորական խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Հարգելի անշարժ գույքի կադաստրի համակարգի աշխատակիցներ Սրտանց շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում եմ երջանկություն ու լավատեսություն վաղվա օրվա նկատմամբ: Թող գալիք տարին բոլորիս համար լինի խաղաղության և բարեկեցության տարի: Թող 2016 թվականը մեր համակարգի համար դառնա բարեփոխումների և նորանոր բարձունքների նվաճման տարի: Ցանկանում եմ, որ նոր տարին… կարդալ ավելին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանի շնորհավորական խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Հարգելի անշարժ գույքի կադաստրի համակարգի աշխատակիցներ Հետադարձ հայացք ձգելով անցնող տարվան, կարող ենք հպարտությամբ արձանագրել, որ անշարժ գույքի կադաստրի համակարգը պատվով կատարեց իր առջև դրված խնդիրները: Ցանկանում եմ, որ գալիք տարում ևս միասին կարողանանք իրականացնել մեր բոլոր ծրագրերն ու նախագծերը: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում եմ Ձեզ ուժ… կարդալ ավելին
Խորհրդակցություն <<Գեոդեզիայի, քարտեզագրման, հողաշինարարության և անշարժ գույքի գնահատման կենտրոն>> ՊՈԱԿ-ի աշխատողների հետ:
2015 թվականի դեկտեմբերի 25-ին ԼՂՀ կառավարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանի ղեկավարությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են <<Գեոդեզիայի, քարտեզագրման, հողաշինարարության և անշարժ գույքի գնահատման կենտրոն>> ՊՈԱԿ 2016 թվականին նախատեսվող ծրագրային աշխատանքները, ինչպես նաև կազմակերպության կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ հարցեր: