ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 սեպտեմբերի 2017թ. N 641-Ն
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման 2017 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին
Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 27-ի N172 որոշմամբ հաստատված կարգի պահանջների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է .
1.Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ` համաձայն հավելվածի:
2.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետին` իրենց կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ֆոնդի կազմում տեղի ունեցող փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլ փոփոխություններ) ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին, համապատասխան համայնքների ղեկավարներին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ` հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Ա. Հարությունյան
Հավելված
ԼՂՀ կառավարության
«___» ___________ 2017թ.
N ____ որոշման
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ` 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը, այդ թվում` |
հազար հեկտար, որից` ոռոգվող |
||
1143,27 |
14,6737 |
||
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային ֆոնդն` ըստ նպատակային նշանակության` |
|||
ա. գյուղատնտեսական նշանակության հողեր, որից` |
592,3637 |
14,4338 |
|
վարելահողեր |
142,4463 |
11,8962 |
|
բազմամյա տնկարկներ |
9,4913 |
0,9061 |
|
խոտհարքներ |
35,2884 |
||
արոտներ |
373,2243 |
0,8561 | |
այլ հողատեսքեր |
31,9134 |
0,7754 | |
բ. բնակավայրերի հողեր, որից` |
27,5003 |
0,24 |
|
տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողեր |
17,5271 |
0,24 |
|
գ. արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր |
4,9971 |
||
դ. էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր |
3,5191 |
||
ե. հատուկ պահպանվող տարածքների հողեր |
5,2140 |
||
զ. հատուկ նշանակության հողեր |
40,9263 |
||
է. անտառային հողեր, որից` |
460,9361 |
||
անտառ |
258,84410 |
||
թփուտ |
140,1948 |
||
խոտհարք |
0,04145 |
||
արոտ |
39,40570 |
||
այլ հողեր |
22,45000 |
||
ը. ջրային հողեր |
5,451150 |
||
թ. պահուստային հողեր |
2,362300 |
||
2) հողային ֆոնդն` ըստ սեփականության սուբյեկտների` |
|||
ա. քաղաքացիների |
39,6309 |
0,2281 |
|
բ. իրավաբանական անձանց |
2,0381 |
||
գ. համայնքային |
150,0522 |
0,6554 |
|
դ. պետական |
924,9826 |
13,7902 |
|
ե. օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձանց |
0,4426 |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Լ.Գրիգորյան