Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2010 թվականի հոկտեմբերի 29-ին
Պետական գրանցման համարը 2011097
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարար
____________ Ն.Նարիմանյան
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Հ Ր Ա Մ Ա Ն
18 հոկտեմբերի 2010 թ N 93-Ն
ք.Ստեփանակերտ
Շարժական գույքի գրավի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման և տեղեկատվության տրամադրման լիազորություններ սահմանելու մասին
Ղեկավարվելով «Շարժական գույքի կադաuտրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մաuին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի մայիսի 30-ի ՀO- 46 oրենքի 4-րդ, 21 -րդ և 22-րդ հոդվածների դրույթներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հո ւլիսի 31-ի» Շարժական գույքի կադաuտրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման լիազորությունները սահմանելու մաuին N 356 որոշման պահանջներով ՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ ՝
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման լիազորությունները վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Ստեփանակերտի տարածքային ստորաբաժանման ղեկավար-անշարժ գույքի պետական ռեգիստր Մ. Ավետիսյանին:
2. Շարժական գույքի գրավի, լիզինգի պայմանագրով վարձակալության գրանցված իրավունքների մասին տեղեկատվության տրամադրման լիազորությունները վերապահել կոմիտեի աշխատակազմի Տեղեկատվական կենտրոն և Ստեփանակերտի տարածքային ստորաբաժանումներին:
3. Սույն հրամանը uահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Կոմիտեի նախագահ Ա․ Խաչատրյան