Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2010 թվականի մայիսի 31-ին

Պետական գրանցման համարը 2011065

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարար

____________ Ն.Նարիմանյան

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Հ Ր Ա Մ Ա Ն

29.03.2010թ թիվ 20-Կ/Ն

ք.Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առնթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2004 թվականի օգոստոսի 2-ի թիվ 41-Կ հրամանում լրացում և փոփոխություն կատարելու մասին

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում շենքերի, շինությունների կադաստրային գնահատման աշխատանքները հստակեցնելու նպատակով`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2004 թվականի օգոստոսի 2-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից օժանդակ շինությունների, ավտոտնակների, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության, առանձին կանգնած հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների կադաստրային գնահատման մեթոդական ցուցումները հաստատելու մասին» թիվ 41-Կ հրամանով հաստատված հավելված N 1-ում կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունը.

1) «Ընդհանուր դրույթներ» բաժնի 1-ին կետի «1.6» ենթակետում «ոչ բնակելի տարածքները» բառերից հետո լրացնել «(նկուղ, կիսանկուղ, բացվածք, ձեղնահարկ, վերնահարկ, մանսարդ և այլն)» բառերը.

2) «Ընդհանուր դրույթներ» բաժնի 2-րդ կետի «2.1» ենթակետը ուժը կորցրած ճանաչել:

2. Uույն հրամանը uահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` համաձայնեցման:

3 . Uույն հրամանը uահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4 . Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:

Համաձայնեցված է

ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ

_______________ Ա . Բալայան

«____» ______________ 2010թ.

Հաստատված է

ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահ

_____________ Ա.Խաչատրյան

Համաձայնեցված է

ԼՂՀ փոխվարչապետ,

ֆինանսների նախարար

_______________ Ս.Թևոսյան

«____» ______________ 2010թ.

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2004 թվականի օգոստոսի 2-ի թիվ 41-Կ հրամանում լրացում և փոփոխություն կատարելու մասին հրամանի

Հրամանով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են շենքերի, շինությունների գնահատման կարգը հստակեցնելու անհրաժեշտությամբ:

Մասնավորապես հրամանի 1-ին կետի ա/ ենթակետով առաջարկվող լրացումը նպատակ ունի հստակեցնել «ոչ բնակելի տարածք» հասկացությունը:

Գործող կարգի համաձայն տարածագնահատման գոտիականության յուրաքանչյուր գոտու համար, առաջին գոտուց սկսած, արտաքին սահմանագիծ հանդիսացող փողոցի երկու կողմերում կառուցված, տվյալ փողոցի հասցեներ ունեցող շինությունները մտնում են տվյալ գոտու մեջ: Սակայն նման ձևով գնահատումը հաճախ դժվարություններ է ստեղծում, և փաստորեն համաձայն ԼՂՀ կառավարության 30.07.2004թվականի թիվ 286 որոշման նման շինությունները գտնվում են հաջորդ գոտում:

Ուստի հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև տարածագնահատման գոտիականության հաջորդ գոտում գտնվող, սակայն նախորդ գոտու փողոցի հասցեն ունեցող շինությունների գնահատման գործընթացում հնարավոր սխալները բացառելու նպատակով հրամանի 1-ին կետի բ/ ենթակետով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2004 թվականի օգոստոսի 2-ի թիվ 41-Կ հրամանով հաստատված մեթոդական ցուցումների «Ընդհանուր դրույթներ» բաժնի 2-րդ կետի 1-ին ենթակետը:

ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Ա.Խաչատրյան

«_____»___________________ 2010թ.