Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2009 թվականի ապրիլի 09 -ին

Պետական գրանցման համարը 2010953

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարար

____________ Ն.Նարիմանյան

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Հ Ր Ա Մ Ա Ն

«25» փետրվարի_2009 թ. թիվ _22-Կ/Ն

ք.Ստեփանակերտ

«Տեղագրական, կադաստրային քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման վկայականի ձեվը հաստատելու մասին

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով և համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ 13 որոշմամբ հաստատված թիվ 3 հավելվածի 18-րդ կետի պահանջի`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հաստատել «Տեղագրական, կադաստրային քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի հայտատու ֆիզիկական անձանց տրամադրվող մասնագիտական որակավորման վկայականի ձևը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Հրամանի կատարման հսկողությունը դնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Ծատուրյանի վրա:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Կոմիտեի նախագահ Ա․ Խաչատրյան

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր անշարժ գույքի

կադաստրի պետական կոմիտեի նախագահի

2009թ. փետրվարի 25 -ի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N ____

Սույն վկայականը տրվում է

___________________________________ -ին, առ այն, որ նա մասնակցել է

(անուն, հայրանուն, ազգանուն)

«Տեղագրական, կադաստրային քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մասնագիտական որակավորման ստուգմանը և մասնագիտական որակավորման հանձնաժողովի

«____» «________________» 20 __ թ. եզրակացությամբ` արձանագրություն N ______

Համարվում է որակավորված

____________________________________________________________________________________________________

(գեոդեզիա-քարտեզագրում, հողաշինարարություն, անշարժ գույքի հաշվառում (չափագրում))

ուղղությամբ

ԼՂՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահ՝ __________________ Ա.Խաչատրյան

Մասնագիտական որակավորման

ստուգման հանձնաժողովի նախագահ` __________________ _________________

Կ .Տ

« ___» «________________» 20 _ թ .

Գրանցման N________

իվ __22-Կ/Ն_հրամանի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե