Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2009 թվականի ապրիլի 09-ին

Պետական գրանցման համարը __2010947_________

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարար

____________ Ն.Նարիմանյան

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Հ Ր Ա Մ Ա Ն

«25» փետրվարի 2009 թ. թիվ 16-Կ-Ն

ք.Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումներում անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումների պետական գրանցման առանձնահատկությունների մասին հրահանգը հաստատելու մասին

Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներով `

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հաստատել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումներում անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումների պետական գրանցման առանձնահատկությունների մասին հրահանգ»-ը` համաձայն հավելվածի։

2.Uույն հրամանը uահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Uույն հրամանի կատարման հuկողությունը դնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաuտրի պետական կոմիտեի աշխատակազմի անշարժ գույքի գրանցման բաժնի պետ Մ.Ավետիսյանի վրա:

Կոմիտեի նախագահ Ա․ Խաչատրյան

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր անշարժ գույքի

կադաստրի պետական կոմիտեի նախագահի

2009թ. փետրվարի 25-ի

թիվ 16 -Կ-Ն հրամանի

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1. Սույն հրահանգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումներում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 37-րդ և 38-րդ հոդվածների պահանջների համաձայն՝

1) հետաքննիչի, քննիչի, դատախազի, դատարանի որոշումների, իրավաբանական անձանց լուծարման, վերակազմավորման գործընթացն իրականացնող մարմինների որոշումների, իրավաբանական անձանց կամ ֆիզիկական անձանց սնանկության վերաբերյալ դիմումը դատարանի վարույթ ընդունելու, սնանկ ճանաչելու մասին դատարանի որոշումների, վճիռների կամ դրանց վերաբերյալ տեղեկացնող դատարանի գրության, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով լիազորություն ունեցող մարմնի կամ պաշտոնատար անձի (այսուհետ՝ սահմանափակում կիրառող անձ) որոշման հիման վրա իրականացվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների սահմանափակումների .

2) օրենքով կամ իրավական այլ ակտերով, պայմանագրով կամ կողմերի միջև կնքված համաձայնագրով գույքի նկատմամբ որոշակի գործողություններ կատարելն արգելելու՝ գույքը օգտագործելու, փոփոխության ենթարկելու և այլ արգելք կիրառելու ( այսուհետ` իրավունքների սահմանափակումներ).

3) օրենքով կամ իրավական այլ ակտերով, պայմանագրով կամ կողմերի միջև կնքված համաձայնագրով գույքը որոշակի նպատակներով շահագործելու և (կամ) օգտագործելու սահմանափակումների.

4) oրենքի ուժով, դատարանի որոշումով, վճռով կամ պայմանագրով սերվիտուտի իրավունքից ծագող սահմնափակումների պետական գրանցման առանձնահատկությունները:

2. Իրավունքների սահմանափ ակումները գրանցվում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի, իրավունքի ս ահմանափ ակման առարկա հանդիuացող անշարժ գույքի միավորի գրանցման թերթիկի «Սահմանափակումներ, իրավունքի ձեռքբերում և դադարում» բաժնում, որտեղ ըստ սյունակների լրացվում են՝

1)«Սեփականատիրոջ (օգտագործողի) անունը (անվանումը), ում օգտին է ձեռք բերվել սահմանափակումը» սյունակում`

ա. սույն հրահանգի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքերում` սահմանափակում կիրառող անձի տվյալները .

բ. սույն հրահանգի 1-ին կետի 2-3-րդ ենթակետերում նախատեսված դեպքերում` այն անձի տվյալները, ում օգտին սահմանվել է սահմանափակումը, այդ թվում` եթե այդ սահմանափակումը կիրառվել է օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով:

2) «Իրավունքի սահմանափակումը հաստատող փաստաթուղթը և ամիս-ամսաթիվը» սյունակում լրացվում է`

ա. սույն հրահանգի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքերում` սահմանափակման ակտի անվանումը, կայացման ամիսը, ամսաթիվը, առկայության դեպքում նաև համարը.

բ. օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով ձեռք բերվելու դեպքում՝ օրենքի կամ իրավական ակտի անվանումը, ուժի մեջ մտնելու ամիսը, ամսաթիվը և համապատասխան համարը.

գ. պայմանագրով կամ համաձայնագրով ձեռք բերելու դեպքում՝ պայմանագրի կամ համաձայնագրի անվանումը, նոտարական վավերացման ամսաթիվը՝ ըստ անհրաժեշտության, և սեղանամատյանում գրանցման հերթական համարը:

3)«Սահմանափակման առարկան» սյունակում` իրավունքի սահմանափակումը հաստատող փաստաթղթում նշված առարկան:

4)«Սահմանափակման ժամկետը» սյունակում` այն ժամկետը, որը նշված է համապատասխան ակտում կամ պայմանագրում: Եթե նման ժամկետ նշված չէ, ապա գրառվում է «անժամկետ»:

5)«Սահմանափակման պայմանները, բնույթը» սյունակում՝ սահմանափակման իրավունքը հաստատող փաստաթղթում նշված իրավունքի սահմանափակման բնույթը, օրինակ՝ արգելանք, կալանք, որոշակի գործողությունների կատարումն արգելելու մասին որոշումների դեպքում նշվում է արգելված գործողությունը (օրինակ` օտարելու արգելք), գույքի իրացման կաuեցում և այլն:

Մեկ ակտով իրավունքների սահմանափակման մի քանի միջոցների կիրառման դեպքում նշվում են բոլոր միջոցները :

6) «Իրավունքի սահմանափակման դադարումը հաստատող փաստաթուղթը և ամիս-ամսաթիվը» սյունակում նշվում է այն փաստաթղթի անվանումը, ամիսը, ամսաթիվը, որի ուժով դադարել է տվյալ սահմանափակումը:

Սույն կետով սահմանված իրավունքների կամ որոշակի գործողություններ կատարելու սահմանափակումների պետական գրանցումը դադարեցվում է սահմանափակում կիրառած անձանց, պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա գրանցման դեպքում՝ այն անձանց գրությունների հիման վրա ում օգտին կիրառվել կամ ով սահմանել է սահմանափակումը:

7)«Գրանցումը կատարող անձի ստորագրությունը, ազգանունը և ամիս-ամսաթիվը» սյունակում ստորագրվում է տարածքային ստորաբաժանման ղեկավարի (վերջինիս բացակայության դեպքում` փոխարինող պաշտոնատար անձի) կողմից, գրառվում են վերջինիս ազգանունը և սահմանափակման պետական գրանցման օրը, ամիսը, տարեթիվը:

3. Uահմանափ ակման վերաբերյալ պետական գրանցում կատարելուց հետո անշարժ գույքի պետական ռեգիuտրի տարածքային uտորաբաժանումն այդ մաuին գրավոր տեղեկացնում է սույն հրահանգի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված դեպքում` սահմանափակում կիրառող անձին, իսկ 1-ին կետի 2-4-րդ ենթակետերում նշված դեպքում` այն անձին, ում օգտին կիրառվել է սահմանափակումը:

4. Օրենքի ուժով, դատարանի որոշմամբ, վճռով կամ պայմանագրով սերվիտուտի իրավունքի պետական գրանցումն իրականացվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի» իրավունքի ս ահմանափ ակման առարկա հանդիuացող անշարժ գույքի միավորի գրանցման թերթիկի «Սերվիտուտ.իրավունքի ձեռքբերում և դադարում» ենթաբաժնում, որտեղ ըստ սյունակների լրացվում է՝

1)«Սերվիտուտի իրավունքից օգտվողի ազգանունը, անունը (անվանումը)» սյունակում` այն անձի անունը (անվանումը) ում օգտին տրվել է սերվիտուտի իրավունք.

2) «Բնակության (գտնվելու) վայրը» սյունակում` սերվիտուտի իրավունքից օգտվողի բնակության (գտնվելու) հասցեն.

3)«Սերվիտուտի առարկան» սյունակում նշվում է օրենքի ուժով, պայմանագրով կամ համաձայնագրով, դատարանի որոշմամբ կամ վճռով սահմանված սերվիտուտի իրավունքի բնույթը (ճանապարհի, անցուդարձի համար և այլն).

4)«Սերվիտուտի պայմանագրի կնքման ամիս-ամսաթիվը, համարը» սյունակում` օրենքի կամ այլ իրավական ակտի ուժի մեջ մտնելու, պայմանագրի կամ համաձայնագրի վավերացման կամ դատարանի որոշման, վճռի կայացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և համապատասխան համարները).

5) «Սերվիտուտի գործողության ժամկետը» սյունակում` համապատասխան ակտով սահմանված սերվիտուտի գործողության ժամկետը, իսկ դրա բացակայության դեպքում գրառվում է անժամկետ.

6) «Իրավունքի դադարումը հաստատող փաստաթղթի անվանումը, ամիս-ամսաթիվը» սյունակում` սերվիտուտի իրավունքի դադարման վերաբերյալ պայմանագրի, կողմերի համաձայնության նոտարական վավերացման, դատարանի վճռի, որոշման, ամիսը, ամսաթիվը և համարը:

5. Սերվիտուտի իրավունքից ծագող սահմանափակումների պետական գրանցումն իրականացվում է սույն հրահանգի 2-րդ կետով սահմանված կարգով: