Գ րանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից

2009 թվականի սեպտեմբերի 10 -ին

Պետական գրանցման համարը 20109107

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարար

___________ Ն.Նարիմանյան

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Հ Ր Ա Մ Ա Ն

04.09. 2009թ. թիվ 75 — Կ -Ն

ք.Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2007 թվականի մարտի 26-ի թիվ 22-Կ հրամանում լրացում կատարելու մասին

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 26-ի»Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը սահմանելու մասին, թիվ 61 որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետի դրույթներով

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2007 թվականի մարտի 26-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, օգտագործման և կառուցապատման տրամադրելու պայմանագրերի հավելված հանդիսացող հողամասի հատակագծի օրինակելի ձևը սահմանելու մասին» թիվ 22-Կ հրամանով հաստատված թիվ 2 հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1. կետով.

»8.1. Ստեփանակերտ քաղաքի վարչական տարածքում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, օգտագործման և կառուցապատման տրամադրելու պայմանագրերի հավելված հանդիսացող հողամասի հատակագծի օրինակելի ձևերում` անկյունային և բեկման կետերի կոորդինատների առկայությունը պարտադիր պահանջ է:,:

2.Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3.Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարուրյանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Ծատրյանի վրա:

4.Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:

Կոմիտեի նախագահ Ա․ Խաչատրյան