«Գրանցված է»

ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

«_____»_________2007թ.

Գրանցման N____________

ԼՂՀ արդարադատության

նախարար Ա.Մոսիյան

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

ՀՐԱՄԱՆ

10.09.2007թ. N 67-Կ

ք.Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2003թվականի մայիսի 12-ի թիվ 96-Կ հրամանում փոփոխություն կատարելու մասին

Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 16.03.2004թվականի թիվ 101 որոշմամբ հաստատված պետական կոմիտեի կանոնադրության 8-րդ կետի ժթ/ և 12-րդ կետի ա/ ենթակետերի դրույթների`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2003թվականի մայիսի 12-ի» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հրահանգը հաստատելու մասին, թիվ 96-Կ հրամանով հաստատված հրահանգի 4-րդ գլխի «1. Ընդհանուր կանոններ»-ի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Պայմանով կնքված /գրավի պայման նախատեսող/ անշարժ գույքի օտարման դեպքում, ինչպես նաև առուվաճառքի ու հիփոթեքի պայմանագրերից ծագող` անշարժ գույքի ձեռք բերողի սեփականության իրավունքը գրանցելու հետ միասին գրանցվում է նաև գույքը օտարողի /առուվաճառքի ու հիփոթեքի պայմանագրի դեպքում` գրավառուի/ գրավի իրավունքը` սեփականության իրավունքի գրանցման վճարների հետ միասին գանձելով գրավի իրավունքի գրանցման համար նախատեսված վճարները /այդ թվում` պետական տուրքը/: Պայմանագրում նախատեսված պայմանների կատարումը հավաստող փաստաթուղթ /փաստաթղթեր/ ներկայացվելու դեպքում գրավի իրավունքը սահմանված կարգով դադարեցվում է:»:

2. Uույն հրամանը uահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Uույն հրամանի կատարման հuկողությունը դնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաuտրի պետական կոմիտեի աշխատակազմի անշարժ գույքի գրանցման բաժնի պետ Մ.Ավետիսյանի վրա:

Պետական կոմիտեի նախագահ Վ.Ալեքսանյան