«Գրանցված է»

ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

«_____»_________2007թ.

Գրանցման N__________

ԼՂՀ արդարադատության

նախարար Ա.Մոսիյան

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

«____»_______________ 2007թ.

N _______
ք.Ստեփանակերտ

ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական բազայում ֆիզիկական անձանց սոցիալական ապահովության քարտերի համարների ներառման կարգը հաստատելու մասին

Ի կատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 485 որոշման 8-րդ կետի պահանջների՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

1.Հաստատել ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական բազայում ֆիզիկական անձանց սոցիալական ապահովության քարտերի համարների ներառման կարգը՝ համաձայն հավելվածի։

2.Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը դնել Լեռնային Ղարաբաղի Հանրա պետության սոցիալական ապահովության նախարարի տեղակալի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի վրա։

ԼՂՀ սոցիալական ապահովության ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի

նախարար պետական կոմիտեի նախագահ

_________________ Ն.Ազատյան Վ.Ալեքսանյան

 

 

Հավելված

ԼՂՀ սոցիալական ապահովության ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի նախարարի պետական կոմիտեի նախագահի

2007թ. ____________ ______-ի 2007թ. ____________ ______-ի N ________ հրամանի N ________ հրամանի


Կ Ա Ր Գ

ԼՂՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՄԱՐՆԵՐԻ ՆԵՐԱՌՄԱՆ

 

 

1.Սույն կարգը սահմանում է ֆիզիկական անձանց (այսուհետ՝ քաղաքացի) սոցիալական ապահովության քարտերի (այսուհետ՝ սոցիալական քարտ) համարները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական բազայում (այսուհետ՝ տեղեկատվական բազա) ներառելու կանոնները։

2.Քաղաքացիների սոցիալական քարտերի համարները տեղեկատվական բազա են ներառվում սոցիալական քարտերի տեղեկատվական բազայում առկա տվյալները համադրելով նշված տեղեկատվական բազայում առկա համապատասխան տվյալների հետ, կամ քաղաքացու կողմից իր սոցիալական քարտի համարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ պետական կոմիտե) աշխատակազմի տարածքային ստորաբաժանում (այդ թվում` Տեղեկատվական կենտրոն ստորաբաժանում) ներկայացնելու միջոցով։

3.Պետական կոմիտեի աշխատակազմի Տեղեկատվական կենտրոն ստորաբաժանումը (այսուհետ՝ Տեղեկատվական կենտրոն) տեղեկատվական բազայից, սույն կարգը հաստատվելուց հետո, հնգամսյա ժամկետում առանձնացնում է տեղեկատվական բազայում հաշվառված քաղաքացիների հետևյալ տվյալները.

  • տեղեկատվական բազայում հաշվառված անձի նույնացուցիչը (իդենտիֆիկատոր),

  • անունը, ազգանունը, հայրանունը,

  • ծննդյան օրը, ամիսը, տարին,

  • սեռը,

  • անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,

  • տարածքային ստորաբաժանման անվանումը։

4.Տվյալներն առանձնացվում են աղյուսակով, որը Տեղեկատվական կենտրոնում պետական կոմիտեի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության (այսուհետ՝ նախա րարու թյուն) ներկայացուցիչների ներկայությամբ պատճենահանվում է էլեկտրոնային կրիչների (մագնիսական կրիչ կամ լազերային սկավառակ) վրա՝ չորս օրինակից։

5.Էլեկտրոնային կրիչները դրվում են ծրարների մեջ։ Ծրարները սոսնձվում են, սոսնձված մասերը կնքվում են պետական կոմիտեի աշխատակազմի կնիքով, ստորագրվում՝ պետական կոմիտեի և նախարարության ներկայացուցիչների կողմից։

6.Ծրարներից յուրաքանչյուրի վրա նշվում են նաև տվյալները պատճենահանելու և կրիչը տրամադրելու օրը, ամիսը, տարին, ինչպես նաև տրամադրված աղյուսակում առկա` ըստ քաղաքացիների տվյալների տողերի քանակը։ Ծրարներից մեկը պահվում է պետական կոմիտեում, իսկ մնացածը երեքը` ստորագրությամբ, հանձնվում է նախարարության ներկայացուցչին։

7. Երկամսյա ժամկետում նախարարությունն ապահովում է աղյուսակում ներառված տվյալ ների համադրումը սոցիալական քարտերի տեղեկատվական բազայում առկա տվյալների հետ։

8.Համադրումը կատարվում է հիմք ընդունելով քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը։

9.Համադրման ժամանակ քաղաքացու մյուս տվյալներում (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարի, սեռ) հայտնաբերված ակնհայտ մեխանիկական սխալներն (տառասխալները) ուղղվում են։

10.Համադրման արդյունքում ձևավորվում է տվյալների նոր տեղք (ֆայլ), որը ներառում է.

1)այն քաղաքացիների սոցիալական քարտերի համարները, որոնց հնարավոր է եղել միարժեք նույնականացնել՝ համադրված բոլոր տվյալներով,

2)այն քաղաքացիների սոցիալական քարտերի համարները, որոնց տվյալներում համադրման ժամանակ կատարվել են սույն կարգի 9-րդ կետով նախատեսված մեխանիկական սխալների ուղղումներ,

3)սոցիալական քարտերի համարները չներառելու պատճառները, որոնք կարող են լինել.

ա)ներկայացված տվյալներով անձ սոցիալական քարտերի տեղեկատվական բազայում հաշվառված չէ, եթե պետական կոմիտեի տրամադրած աղյուսակում առկա անձը հաստատող փաստաթղթերի սերիան և համարը ներառված չեն սոցիալական քարտերի տեղեկատվական բազայում,

բ)ճշտել քաղաքացու տվյալները. եթե պետական կոմիտեի տրամադրած աղյուսակում առկա անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը ներառված են սոցիալական քարտերի տեղեկատվական բազայում, բայց չեն համապատասխանում անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարի, սեռ համակցությանը։

11.Նախարարության աշխատակիցը՝ ստորագրությամբ, պետական կոմիտեի աշխատակցին է հանձնում համադրման արդյունքում ձևավորված տվյալների տեղքը (ֆայլը)։

12.Պետական կոմիտեն, նախարարությունից ստացված ֆայլից, մեկամսյա ժամկետում, ըստ ստորաբաժանումների առանձնացնում և Տեղեկատվական կենտրոն ստորաբաժանմանն է տրամադրում նրա կողմից վարվող տեղեկատվական բազայում հաշվառված քաղաքացիների համապատասխան տվյալները պարունակող աղյուսակները։

13.Տեղեկատվական կենտրոնն իր կողմից վարվող տեղեկատվական բազա է ներառում քաղաքացիների սոցիալական քարտերի համարները։ Այն քաղաքացիների տվյալները, ում սոցիալական քարտի համարը ներառված չէ պետական կոմիտեի տրամադրած աղյուսակում, համեմատում է իր մոտ գտնվող փաստաթղթային հիմքերի հետ, կամ՝ քաղաքացու ներկայացրած անձը հաստատող փաստաթղթի հետ և իր կողմից վարվող տեղեկատվական բազայում կատարում է ճշտումներ։

14.Քաղաքացու ներկայացրած անձը հաստատող փաստաթղթի հիման վրա տվյալները ճշտելիս Տեղեկատվական կենտրոնն իր կողմից վարվող տեղեկատվական բազա է ներառում նաև քաղաքացու սոցիալական քարտի համարը։

15.Եթե աղյուսակում ներառված տվյալները ճիշտ են կամ սույն կարգի 14-րդ կետով նախատեսված հիմքով քաղաքացու սոցիալական քարտի համարը ստորաբաժանման կողմից վարվող տեղակատվական բազա չի ներառվում (այսինքն՝ քաղաքացին չի ստացել սոցիալական քարտ), ապա քաղաքացին սոցիալական քարտ ստանալու հայտ է ներկայացնում սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն (Ստեփանակերտ քաղաքում՝ քաղաքապետարանի սոցիալական հարցերի, առողջապահության և բնապահպանության բաժին)։

16.Տեղեկատվական կենտրոնը ստորաբաժանումների կողմից վարվող տեղեկատվական բազաներից ստացված տվյալների հիման վրա տեղեկատվական բազա է ներառում քաղաքացիների սոցիալական քարտերի համարները։

17.Սույն կարգով սահմանված ընթացակարգերով և ժամկետներում տեղեկատվական բազա ներառված սոցիալական քարտերի համարների թվաքանակի մասին, ըստ ստորաբաժանումների, պետական կոմիտեն տեղեկատվություն է ներկայացնում նախարարությանը մինչև _______________________ -ը։

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՄԱՐՆԵՐԻ ՆԵՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

Քաղաքացիների սոցիալական քարտերի համարների ներառման համար տեղեկատվությունը ներկայացվում է ԼՂՀ սոցապահովության նախարարություն՝ հետևյալ կարգով.

1.Պետք է ներկայացվի հետևյալ տեղեկատվությունը՝

Ազգանուն, անուն, հայրանուն (բոլոր տառերը պարտադիր մեծատառով), ծննդյան օր, ամիս, տարի, անձը հաստատող փաստաթղթի սերիա և համար, սեռ։

Օրինակ՝

Ազգանուն

Անուն

Հայրանուն

Ծննդյան օրը, ամիսը, տարին

Անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը

Սեռը

ՊՈՂՈՍՅԱՆ

ՊՈՂՈՍ

ՊՈՂՈՍԻ

24

12

1979

A

A

0

2

2

2

2

2

2

Ա

2.Ծննդյան ամսաթիվը պետք է գրված լինի հետևյալ կերպ՝ օր, ամիս, տարի (տարին՝ պարտադիր 4 նիշ, օրն ու ամիսը՝ պարտադիր 2 նիշ, ինչպես նշված է վերևի օրինակում)։

3.Սեռը՝ արական (Ա), իգական (Ի), պարտադիր մեծատառով:

4. Պետք է ներկայացվի Access կամ Excel ֆորմատով։