ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Գրանցված է»

ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

«01» մարտի 2007թ.

Գրանցման N 643

ԼՂՀ արդարադատության նախարար

Ռ.Հայրապետյան

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

ՀՐԱՄԱՆ

01.03.2007 թ թիվ 14-Կ

ք.Ստեփանակերտ

Բազմաբնակարան, այդ թվում նաև կառուցվող շենքերի և դրանց բնակարանների, ոչ բնակելի տարածքների, ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, ինչպես նաև բնակելի տարածության օգտագործման իրավունքի պետական գրանցման առանձնահատկությունների հրահանգը հաստատելու մասին

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 36-րդ և 40-րդ հոդվածների կիրարկումն ապահովելու նպատակով

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հաստատել «Բազմաբնակարան, այդ թվում նաև կառուցվող շենքերի և դրանց բնակարանների, ոչ բնակելի տարածքների, ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, ինչպես նաև բնակելի տարածության օգտագործման իրավունքի պետական գրանցման առանձնահատկությունների հրահանգ»-ը` համաձայն հավելվածի:

2. Uույն հրամանը uահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Uույն հրամանի կատարման հuկողությունը դնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաuտրի պետական կոմիտեի աշխատակազմի անշարժ գույքի գրանցման բաժնի պետ Մ.Ավետիսյանի վրա:

Պետական կոմիտեի նախագահ Վ.Ալեքսանյան

Հավելված

Հաստատված է`

ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահի

«01» մարտի 2007թ.

թիվ 14-Կ հրամանով

ՀՐԱՀԱՆԳ

Բազմաբնակարան, այդ թվում նաև կառուցվող շենքերի և դրանց բնակարանների, ոչ բնակելի տարածքների, շենքերում ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, ինչպես նաև բնակելի տարածության օգտագործման իրավունքի պետական գրանցման առանձնահատկությունների

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգով սահմանվում են բազմաբնակարան կամ ստորաբաժանված, այդ թվում նաև կառուցվող շենքերի, դրանցում բնակարանների, ոչ բնակելի տարածքների, շենքերում ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի (հողամասը, հիմքը, տանիքը, աuտիճանները և այլն) նկատմամբ իրավունքների, ինչպես նաև բնակելի տարածության օգտագործման իրավունքի պետական գրանցման առանձնահատկությունները:

2. Երկու և ավելի uեփականատերերի պատկանող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը (գրանցման թերթիկը) պետք է պարունակի ընդհանուր` համատեղ և բաժնային uեփականության մաuին տեղեկություններ, իuկ բաժնային uեփականության դեպքում` յուրաքանչյուր uեփականատիրոջ բաժնեմաuի վերաբերյալ նշում:

3. Բազմաբնակարան շենքի, որի մաuերը (հողամասը, հիմքը, տանիքը, աuտիճանները և այլն, որոնք չեն հանդիսանում այլ անձանց սեփականությունը, այսուհետև` շենքի ընդհանուր գույք) գտնվում են ընդհանուր բաժնային uեփականության ներքո, uեփականության եւ այլ իրավունքների գրանցման դեպքում բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի հետ միաuին գրանցվում է նաեւ հողամաuի եւ տան նկատմամբ ընդհանուր uեփականության իրավունքում համապատաuխան բաժինը :

4. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի հողամասի և ընդհանուր գույքի նկատմամբ սեփականության իրավունքում շենքի, շինության սեփականատիրոջ բաժինը` սեփականատիրոջը պատկանող բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի մակերեսի հարաբերությունն է այդ շենքի բոլոր բնակարանների ու ոչ բնակելի տարածքների մակերեսներին` արտահայտված կոտորակով, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով»բաժնեմասը = S սեփ բաժանած S ընդ,, որտեղ S սեփ ` տվյալ սեփականատիրոջը սեփականության իրավուքնով պատկանող բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի մակերեսն է, իսկ S ընդ ` ամբողջ շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների մակերեսների գումարն է: Եթե շենքի շինության և շինությունների ընդհանուր մակերեսները ամբողջ թվեր չեն, ապա բաժնեմասը կոտորակով արտահայտելիս մակերեսի չափը արտահայտող տասնորդական թիվը կլորացվում է, ընդ որում, եթե թվի տանորդական մասը փոքր է 0.5-ից ապա թիվը կլորացվում է մինչև նախորդող ամբողջ թիվը, իսկ եթե տանորդական մասը 0.5-0.9 միջակայքում է, ապա կլորացումը կատարվում է մինչև հաջորդող ամբողջ թիվը (օրինակ` 86.2 քմ. կլորացվում է դեպի 86 քմ.-ը, իսկ 2563.8 քմ.-ը` մինչև 2564 քմ.):

5. Եթե մեկից ավելի շենքեր ունեն ընդհանուր օգտագործման և սպասարկման համար նախատեսված շինություններ, ապա շենքերում բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների սեփականատերերի անվամբ գրանցվում է նաև նշված գույքի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը, ընդ որում նշված դեպքում սեփականատիրոջը պատկանող բաժնեմասը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.»բաժնեմասը = S սեփ բաժանած S ընդ.շենքեր,, որտեղ S սեփ ` տվյալ սեփականատիրոջը սեփականության իրավուքնով պատկանող բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի մակերեսն է, իսկ S ընդ.շենքեր ` այն բոլոր շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների մակերեսների գումարն է, որոնց համար այդ գույքը ընդհանուր է:

6. Շենքում առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերը փոփոխելու դեպքում (բացառությամբ բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների ներքին փոփոխությունների)` եթե նշված փոփոխությունները հանգեցնում են շենքի ընդհանուր գույքի նկատմամբ սեփականության իրավունքում շինությունների սեփականատերերին պատկանող բաժնեմասերի փոփոխմանը, ապա շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների գրանցման թերթիկներում և իրավունքի գրանցման վկայականներում կատարվում է բաժնեմասի վերագրանցում` նախկին բաժնեմասի չափի վրա կարմիր տուշով գիծ է քաշվում, ստորագրվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից և լրացվում է նոր բաժնեմասի չափը:

Յուրաքանչյուր փոփոխվող բաժնեմասի վերագրանցման համար գանձվում է սահմանված չափի վճար, ընդ որում վճարը գանձվում է այն սեփականատիրոջից, որի բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի չափերի փոփոխման արդյունքում են փոփոխվել բաժնեմասերի չափերը:

Սույն կետով սահմանված պետական գրանցման համար հիմք են հանդիսանում շինարարության (վերակառուցման) թույլտվությունը, հաստատված նախագիծը, շինարարության շահագործման փաստագրման ակտը և իրենց բաժնեմասի փոփոխման վերաբերյալ շենքի բոլոր սեփականատերերի` նոտարական կարգով հաստատված համաձայնությունը:

2. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ և ՍՏՈՐԱԲԱԺԱՆՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ և ԴՐԱՆՑՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՄ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

7. Այն շենքերում, որտեղ կան անշարժ գույքի առանձին միավորներ (բնակարաններ և ոչ բնակելի տարածքներ եւ այլն), սակայն ամբողջ շենքը սեփականության իրավունքով պատկանում է միևնույն սեփականատիրոջը, շենքի նկատմամբ իրավունքները գրանցվում են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի առանձին գրանցման թերթիկում:

8 . Գրանցման մատյանի տվյալ թերթիկում ըստ հերթականության լրացվում են`

8 .1 «Սնշարժ գույքի միավորի նկարագիրը» բաժնի`

8.1.1 «Հողամաս» ենթաբաժնում, ըստ սյունակների, լրացվում են շենքի կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասի վերաբերյալ հետևյալ տվյալները`

ա) Կադաստրային ծածկագիրը (համարը) սյունակում լրացվում է կադաստրային քարտեզագրման արդյունքների հիման վրա տրված ծածկագիրը, իսկ չլինելու դեպքում չի լրացվում.

բ) Գտնվելու վայրը (հասցեն) սյունակում լրացվում է հողամասի հասցեն (շրջան, համայնք, փողոց, հերթական համար).

գ) Նպատակային նշանակությունը սյունակում նշվում է հողամասի նպատակային նշանակությունը` բնակավայրերի և այլն.

դ) Օգտագործման նպատակը սյունակում նշվում է` բազմաբնակարան շենքի կառուցման և սպասարկման.

ե) Ընդհանուր մակերեսը (քառ.մ) սյունակում լրացվում է հողամասի մակերեսի չափը` քառակուսի մետրով.

զ) Կադաստրային արժեքը (հազ.դրամ) սյունակում լրացվում է հողամասի կադաստրային գնահատման արդյունքում հաշվարկված արժեքը:

8.1.2 «Շենք» ենթաբաժնում, ըստ սյունակների, լրացվում են շենքի վերաբերյալ հետևյալ տվյալները՝

ա) Կադաստրային ծածկագիրը (համարը) սյունակում լրացվում է կադաստրային քարտեզագրման արդյունքների հիման վրա տրված ծածկագիրը, իսկ չլինելու դեպքում չի լրացվում.

բ) Նպատակային նշանակությունը (շենքի տեսակը) սյունակում լրացվում է` բնակելի.

գ) Օգտագործման նպատակը (անվանումը) սյունակում նշվում է բազմաբնակարան շենք.

դ) Ընդհանուր բնութագիրը – ըստ առանձին 4-14-րդ սյունակների լրացվում են շենքի` հարկայնությունը, հարկի բարձրությունը, ծածկը (փայտ, երկաթբետոն), պատերի շինանյութը (տուֆ, երկաթբետոն, բազալտ, փայտ, աղյուս, խամքար, կոպտատաշ քար և այլ տեսակի քար), շահագործման տևողությունը (կառուցման տարեթիվը), ավարտվածության աստիճանը (մինչև 50%, 50%-80%, 80%-ից ավելի), տանիքի նյութը (կղմինդր, թերթաքար (շիֆեր), թիթեղ), կոմունալ ապահովությունը, վնասվածության աստիճանը, արտաքին հարդարումը, տեղադրությունը (գոտիականությունը) և այլն.

ե) Ընդհանուր մակերեսը (քառ.մ) սյունակում լրացվում է շենքում առկա բոլոր բնակարանների և ոչ բնակելի տարածք(ներ)ի ներքին մակերեսների չափը.

զ) ենթաբաժնի 16-րդ և 17-րդ սյունակները չեն լրացվում.

է) Կադաստրային արժեքը (հազ.դրամ) սյունակում նշվում է շենքի կադաստրային գնահատման արդյունքում ստացված արժեքը:

8.1.3 »Շինություն, ենթաբաժնում հետևյալ կարգով լրացվում են շենքի ընդհանուր գույքի վերաբերյալ տվյալները`

ա) 1-ին, 3-13-րդ սյունակները չեն լրացվում.

բ) Օգտագործման նպատակը (շինության անվանումը) սյունակում նշվում է` «բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված տարածքներ».

գ) Ընդհանուր մակերեսը (քառ.մ) սյունակում նշվում է շենքի` այլ անձանց սեփականությունը չհանդիսացող ընդհանուր գույքի գումարային մակերեսի չափը.

ե) Կ ադաստրային արժեքը (հազ.դրամ) սյունակը չի լրացվում:

8. 2 «Անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքները» բաժնի «Հողամաս», «Շենք» և «Շինություն» ենթաբաժիններում լրացվում են շենքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման և դադարման վերաբերյալ տվյալները:

9. Որպես մեկ միավոր գրանցված բազմաբնակարան շենքի որևէ բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի օտարման, օգտագործման տրամադրման, գրավադրման և այլ գործարքներ կնքվելու դեպքում բնակարանը կամ ոչ բնակելի տարածքը պետք է նախօրոք գրանցվի որպես առանձին գույքային միավոր` գրանցման մատյանի նոր թերթիկում:

Տվյալ դեպքում բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի նկատմամբ իրավունքը գրանցվում է համապատասխան սուբյեկտի իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի առանձին թերթիկում, իսկ բազմաբնակարան շենքի գրանցման թերթիկում գրանցումը կատարվում է հետևյալ կարգով`

ա) «Անշարժ գույքի միավորի նկարագիրը» բաժնի «Շենք» ենթաբաժնի Ընդհանուր մակերեսը (քառ.մ) սյունակում լրացված մակերեսի չափի վրա կարմիր տուշով գիծ է քաշվում և ապա հաջորդ տողում լրացվում է նոր` պակասեցված մակերեսը.

բ) «Անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքները» բաժնի «Շինություն» ենթաբաժնի «Իրավունքի տեսակը և գործողության ժամկետը» և «բաժնեմասը (տոկոս)» սյունակներում»սեփականություն, և «100%» գրառումների վրա կարմիր տուշով գիծ է քաշվում և ներքևի տողերում համապատասխանաբար լրացվում է` «բաժնային սեփականություն» և շենքի ընդհանուր գույքի սեփականության իրավունքում շենքի սեփականատիրոջը պատկանող բաժնեմասի չափը, որը հաշվարկվում է նախկին բաժնեմասից (տվյալ դեպքում` 100%, այսինքն` 1 բաժնեմաս) հանելով առանձնացվող բնակարանի բաժնեմասը, որը հաշվարկվում է սույն հրահանգի 4-րդ կետով սահմանված բանաձևի հիման վրա,

գ) թերթիկի համապատասխան սյունակներում լրացվում են գրանցման ամսաթվերը, իսկ «Լրացուցիչ տեղեկություններ» տողերում նշվում է այն մատյանի և թերթիկի համարը, որտեղ կատարվել է առանձնացվող բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի գրանցումը:

10. Սույն հրահանգի 8-րդ կետով սահմանված դրույթներին համապատասխան` բազմաբնակարան շենքի գրանցման թերթիկում փոփոխություններ կատարելիս, եթե թերթիկի տողերը ավարտվում են, ապա դրանք շարունակվում են մատյանի հաջորդ (ըստ հաջորդականության առաջին ազատ) թերթիկում, որի մասին գրառում է կատարվում թերթիկի «Նշում այլ էջ կամ գրանցման մատյան տեղափոխման մասին» տողերում:

11. Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելիս տվյալ միավորի գրանցման թերթիկը լրացնելիս` թերթիկի «Անշարժ գույքի միավորի նկարագիրը» և «Անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքները» բաժինների «Հողամաս» և «Շինություն» ենթաբաժինները չեն լրացվում, իսկ թերթիկի «Լրացուցիչ տեղեկություններ» տողերում նշում է կատարվում շենքի կառուցման և սպասարկման հողամասի և շենքի ընդհանուր գույքի նկատմամբ ընդհանուր սեփականության իրավունքում տվյալ բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի սեփականատիրոջը պատկանող բաժնեմասի վերաբերյալ` կատարելով հետևյալ գրառումը. »Գրանցված է շենքի կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասի և շենքի ընդհանուր գույքի սեփականության իրավունքում` (նշում է բաժնեմասը) բաժնեմասը,:

Նույն գրառումը կատարվում է նաև անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականների «Լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» տողերում:

12. Ստորաբաժանված շենքերի նկատմամբ իրավուքների պետական գրանցումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 12.06.2003թ «Անշարժ գույքի օբյեկտի կազմում կամ ստորաբաժանված շենքի ծավալում գտնվող միավորի նկատմամբ վարձակալության (ենթավարձակալության), գրավի օտարման և այլ գործառույթների իրականացման և իրավունքների պետական գրանցման հրահանգը հաստատելու մասին» թիվ 117-Կ հրամանով հաստատված հրահանգով սահմանված կարգով:

13. Ստորաբաժանված շենքերում ոչ բնակելի տարածքների նկատմամբ իրավունքները գրանցելիս գրանցվում են նաև շենքի կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասի և շենքի ընդհանուր բաժնային սեփականության` տվյալ շինության սեփականատիրոջը պատկանող համապատասխան բաժնեմասը:

14. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի (28.10.2006թ. ՀՕ-312) 64-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն ստորաբաժանված շենքերում ոչ բնակելի տարածքների սեփականատերերին փոխանցված հողամասերի և ընդհանուր բաժնային սեփականության համապատասխան բաժնեմասը հաշվարկվում և գրանցվում է սույն հրահանգի 4-րդ կետով սահմանված կարգով:

Նշված դեպքերում իրավունքի գրանցման վկայականների «Լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» իսկ անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելիս` միասնական տեղեկանքի «Լրացուցիչ տեղեկություններ» բաժնում կատարվում է նաև «Գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի (նշվում է ընդհանուր գույքի սեփականության իրավունքում տվյալ տարածքի սեփականատիրոջ բաժնեմասը) մասի վճարման անդորրագիրը ներկայացվելու դեպքում»:

Սույն կետով սահմանված նորմը կիրառվում է նաև բազմաբնակարան շենքերի կառուցապատողներին պատկանող` մինչև 06.07.2006թ. չօտարված բնակարանների և ոչ բնակելի տարածքների և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի (28.10.2006թ. ՀՕ-312) 64-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն փոխանցված` հողամասի համապատասխան բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման նկատմամբ:

3. ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ և ԴՐԱՆՑՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՄ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

15. Կառուցվող բազմաբնակարան շենքերի, ինչպես նաև դրանց բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամանակ մատյանների համապատասխան թերթիկների լրացումները կատարվում են սույն հրահանգի 2-րդ բաժնում սահմանված կարգին համապատասխան, սույն բաժնով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:

16. Կառուցվող բազմաբնակարան կամ uտորաբաժանված այլ շենքում գրանցման oբյեկտ են հանդիuանում`

ա) բազմաբնակարան կամ uտորաբաժանված այլ շենքի կառուցման համար uեփականության իրավունքով պատկանող հողամաuը, կառուցվող բազմաբնակարան բնակելի կամ uտորաբաժանված այլ շենքը.

բ) ձեռք բերվող բնակարանի համար` հողամաuի բաժնային uեփականության իրավունքը, կառուցվող բնակարանը եւ ընդհանուր բաժնային uեփականության ներքո գտնվող գույքի համապատաuխան մաuը:

17. ԼՂՀ Քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի պահանջների համաձայն, կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի սեփականատիրոջը պատկանող (ձեռք բերվող) հողամասի բաժնեմասը պետք է հավասար լինի շենքի ընդհանուր գույքի սեփականության իրավունքում ունեցած (հասանելիք) բաժնեմասին: Անհամապատասխանության դեպքում` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքի 43-րդ հոդվածի «ա» կետի համաձայն, իրավունքի պետական գրանցումը մերժվում է` ԼՂՀ Քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները խախտված լինելու պատճառաբանությամբ:

18. Կառուցվող բազմաբնակարան շենքերի համար կազմվող կադաuտրային գործում պետք է լինեն շենքի հաuտատված նախագիծը եւ շինարարության թույլտվությունը:

19. Կառուցվող շենքի հաստատված նախագծում բնակարանները եւ անշարժ գույքի այլ առանձին միավորները ծածկագրվում են և համարակալվում, ընդ որում բնակարանների և ոչ բնակելի տարածքների ծածկագրերը կապվում են հողամաuի ծածկագրի հետ, իսկ համարակալումը իրականացվում է հետևյալ կանոններին համապատասխան`

ա) բնակարանների համարակալումն իրականացվում է բազմաբնակարան շենքի ձախակողմյան մուտքից սկսած` բնակարանները համարակալելով ձախից-աջ, այնպես որ յուրաքանչյուր հաջորդ մուտքի առաջին բնակարանի համարը հանդիսանա նախորդ մուտքի վերջին բնակարանի հաջորդ համարը.

բ) ոչ բնակելի տարածքները համարակալվում են սկսած շենքի ճակատային մասի ձախ կողմից` յուրաքանչյուր հաջորդ տարածքին տալով հերթական համարը:

20. Կառուցվող բազմաբնակարան շենքի բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարելիս գրանցման թերթիկում, որպես անշարժ գույքի գտնվելու վայրը (հասցեն) նշվում է շենքի հասցեն և բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի հերթական համարը:

21. Գրանցման թերթիկում չեն լրացվում թերթիկի «Անշարժ գույքի միավորի նկարագիրը» բաժնի «Շենք» ենթաբաժնի 18-րդ և «Շինություն» ենթաբաժնի 15-րդ (շենքի, շինության կադաստրային արժեքներ) սյունակները:

22. Կառուցվող բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամանակ մատյանների համապատասխան թերթիկների լրացումները կատարվում են սույն հրահանգով սահմանված կարգին համապատասխան` միաժամանակ երկու դեպքերում «Լրացուցիչ տեղեկություններ» տողերում կատարելով «Գրանցված է կառուցվող շենքի նկատմամբ իրավունքը» կամ «Գրանցված է կառուցվող շենքի բնակարանի նկատմամբ իրավունքը» գրառումները:

23. Շենքի կամ դրա առանձին շինության շահագործման ակտը ներկայացվելու դեպքում կատարվում է պետական գրանցում` պետական գրանցման միասնական մատյանի համապատասխան թերթիկի և իրավունքի գրանցման վկայականի համապատասխանաբար` «Լրացուցիչ տեղեկություններ» և «Լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» տողերում կատարելով գրառում` «Շենքը (կամ շենքի առանձին շինությունը) 00.00.0000թ. N000 (շահագործման ակտի տրման ամիս, ամսաթիվ, տարեթիվ և համարը) ակտի հիման վրա հանձնվել է շահագործման», նշվում է գրառումը կատարելու ամիսը, ամսաթիվը և կնիքվում ու ստորագրվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից:

24. Կառուցվող շենքի կամ դրա առանձին շինության նկատմամբ հիփոթեքի իրավունքի պետական գրանցման դեպքում վկայականի «Գրավի առարկայի գտնվելու վայրը, նկատմամբ իրավունքի տեսակը» տողերում համապատասխանաբար լրացվում է տվյալ շենքի կամ դրա առանձին շինության հասցեն և նշվում է «Կառուցվող շենքի կամ կառուցվող բնակարանի (ոչ բնակելի տարածքի) նկատմամբ իրավունք»:

Գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականում հիփոթեքի առարկայի մակերեսները նշելիս առանձին նշվում են նաև բազմաբնակարան շենքի հողամասի և ընդհանուր գույքի սեփականության իրավունքում շենքի, շինության սեփականատիրոջ (գրավատուի) ունեցած (հասանելիք) բաժնեմասը:

25. Բազմակողմ հիփոթեքի պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցումը իրականացնելիս` միաժամանակ գրանցվում են սեփականության և հիփոթեքի իրավունքները, որից հետո միաժամանակ տրամադրվում են «Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման» և «Գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման» վկայականներ:

26. Բնակելի տների, հասարակական, արտադրական և այլ նպատակային նշանակության կառուցվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարվում է սույն գլխով սահմանված կանոններին համապատասխան` տվյալ անշարժ գույքի առանձնահատկությունների հաշվառմամբ:

4. ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

27. Կառուցվող շենքերի, շինությունների հաշվառման աշխատանքները իրականացնելիս` բնության մեջ չափագրվում է շենքի, շինության կառուցման համար տրամադրված հողամասը: Կազմվում է համապատասխան ուրվագիծ՝ տրամադրված հողամասը կապակցելով բոլոր կից հողօգտագործողների հողամասերի հետ:

28. Առաջին պետական գրանցումն ավարտված համայնքներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 17.06.2004թ. թիվ 32-Կ հրամանով հաստատված «Կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում նոր առաջացած անշարժ գույքը կադաստրային քարտեզներում արտացոլելու մասին հրահանգ»-ի համաձայն դրանք արտացոլվում են կադաստրային քարտեզներում:

29. Վկայականների «Հողամասի հատակագիծ» բաժնում գծագրվում է հողամասի հատակագիծը, լրացվում են սահմանված աղյուսակները, իսկ «Շենքի հատակագիծ» բաժնում հաստատված նախագծի հիման վրա գծագրվում է շենքի, շինության հարկի կտրվածքը` ցույց տալով տվյալ հարկում տեղակայված բոլոր բնակարանները և տարածքները, ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող շենքի մասերը (աստիճանները, տանիքը և այլն), եթե շենքը, շինությունը բաղկացած են մի քանի հարկերից, ապա գծագրվում են բոլոր հարկերը, վկայականի համապատասխան էջում չտեղավորվելու դեպքում հաջորդող հարկերը գծագրվում են հաստատված ներդիրների վրա: Այնուհետև նախագծի հիման վրա բնակարանները և տարածքները, անշարժ գույքի այլ առանձին միավորները ծածկագրվում են (համարակալվում), որոնք կապվում են հողամասի ծածկագրի հետ:

30. Բազմաբնակարան շենքի ծավալում գտնվող բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի նկատմամբ հաշվառման աշխատանքներն իրականացնելիս վկայականի «Հողամասի հատակագիծ» բաժինը չի լրացվում, «Շենքի հատակագիծը» բաժնում գծագրվում է բնակարանի կամ տարածքի գծագիրը՝ ըստ սահմանված կարգի, իսկ վկայականի «Լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» տողերում կատարվում են սույն հրահանգի 10-րդ և 19-րդ կետերով սահմանված գրառումները:

5. ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

31. Բնակելի տարածության օգտագործման իրավունքը գրանցվում է բնակելի տարածության սեփականատիրոջ (սեփականատերերի) հետ կնքված և նոտարական կարգով վավերացված պայմանագրի հիման վրա` պայմանագրով բնակելի տարածության օգտագործման իրավունք ձեռքբերող անձի (անձանց) դիմումով:

32. Բնակելի տարածության օգտագործման իրավունքը գրանցվում է պետական գրանցման միասնական մատյանի` բնակարանի կամ անհատական բնակելի տան գրանցման թերթիկում` «Անշարժ գույքի միավորի նկատմամբ սահմանափակումները» բաժնի «Վարձակալություն. իրավունքի ձեռքբերում և դադարում» ենթաբաժնում:

33. Պետական գրանցումից հետո բնակելի տարածություն ունեցող անձին տրամադրվում է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական:

34. Բնակելի տարածության օգտագործման իրավունքի գրանցումը դադարեցվում է`

ա) բնակելի տարածության օգտագործման պայմանագիրը լուծելու մասին համաձայնագրի հիման վրա.

բ) բնակելի տարածության դադարեցման վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա` շահագրգիռ անձի դիմումով.

գ) օրենքի ուժով` գրավ դրված բնակարանը կամ բնակելի տունը իրացվելու դեպքում` ԼՂՀ Քաղաքացիական օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված հիմքերով:

6. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

35. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ժամանակ «Լրացուցիչ տեղեկություններ» բաժնում նշվում են նաև շենքի կառուցման և սպասարկման համար նախատեսված հողամասի և շենքի ընդհանուր գույքում տվյալ սեփականատիրոջը (սեփականատերերին) պատկանող բաժնեմասի չափը:

36. Կառուցվող շենքի կամ դրանում առանձին շինության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ժամանակ միասնական տեղեկանքի «Լրացուցիչ տեղեկություննե», բաժնում կատարվում է համապատասխանաբար»Կառուցվող բազմաբնակարան շենք, կամ»Կառուցվող բազմաբնակարան շենքի բնակարան և (կամ) ոչ բնակելի տարածք, գրառումները: