«Գրանցված է»

ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

«_____»_________2006թ.

Գրանցման N____________

ԼՂՀ արդարադատության նախարար

____________ Ռ.Հայրապետյան

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Հ Ր Ա Մ Ա Ն

17.03.06թ. թիվ 21-Կ ք.Ստեփանակերտ

«Պետական սեփականություն հանդիսացող, ինչպես նաև քաղաքային կամ գյուղական համայնքներին ԼՂՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի պահանջների համաձայն անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հրահանգ»-ը հաստատելու մասին

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի (2002 թ . հունիսի 11- ի ՀՕ -209) 56-րդ հոդվածի պահանջներով`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հաստատել «Պետական սեփականություն հանդիսացող, ինչպես նաև քաղաքային կամ գյու ղ ական համայնքներին ԼՂՀ հ ողային օրենսգրքի 56-րդ հոդվածի պահանջնե ր ի համա ձայն անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին հրահանգ»- ը ` համաձայն հավելվածի :

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ԼՂ Հ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման :

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Ծատուրյանի վրա:

Պետական կոմիտեի նախագահ Վ.Ալեքսանյան

Հավելված

ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահի

«_____» ______________ 2006թ.

թիվ ________ հրամանի

ՀՐԱՀԱՆԳ

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻ Ս ԱՑՈՂ, ԻՆՉՊԵ Ս ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՄ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԼՂՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 56 — ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ԱԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Սույն հրահանգով սահմանվում է պետական սեփականություն հանդիսացող հողամասերի, ինչպես նաև ԼՂՀ հողային օրենսգրքի 56- րդ հոդվածի պահանջներին համապատասխան` քաղաքային և գյուղական համայնքների (բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի) վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասեր ն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելուց հետո, դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցման առանձնահատկությունները :

2. Հողամասերի նկատմամբ իրավունքները ` հողամասի հատակագծի հիման վրա սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման համապատասխան գույքի նկատմամբ իրավունքների պետական գրացման միասնական մատյաններում, որտեղ

«Անշարժ գույքի միավորի նկարագիրը» բաժնի «Հողամաս» ենթաբաժնում ըստ սյունակների լրացվում են `

ա ) կադաստրային ծածկագիրը (համարը) — կադաստրային քարտեզագրման արդյունքների հիման վրա տրված ծածկագիրը (նշված սյունակի տողերում թվերը չտեղավորվելու դեպքում օգտագործվում են հաջորդականությամբ մյուս տողերը).

բ) գտնվելու վայրը (հասցեն) — համառոտ հասցեն (շրջան, համայնք, փողոց, հնարավորության դեպքում նաև հողամասի անվանումը) .

գ ) նպատակային նշանակությունը — նշվում է ԼՂՀ հողային օրենսգրքով նախատեսված նպատակային նշանակությունն ըստ հողային ֆոնդի `

1) գյո ւ ղատնտեսական նշանակության .

2) բնակավայրերի.

3) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության.

4) էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների.

5) հատուկ պահպանվող տարածքների.

6) հատուկ նշանակության.

7) անտառային.

8. ջրային.

9) պահուստային հողերի.

դ ) օգտագործման նպատակը — նշվում է հողամասի օգտագործման նպատակը

1) վարելահող.

2) բազմամյա տնկարկ.

3) խոտհարք.

4) արոտավայր.

5) բնակելի կառուցապատման․

6) հասարակական կառուցապատման.

7) խառը կառուցապատման.

8. ընդհանուր օգտագործման հող.

9) այլ հող ` ըստ դրանց գործառնական նշանակության դասակարգման, սահմանված ԼՂՀ հողային օրենսգրքով.

ե) ընդհանուր մակերեսը (քառ.մ.) – նշվում է հեկտարով (հա):

Հողամասի չափը լրացնելիս ենթաբաժնի 5- րդ սյունակում լրացվում է հողամասի ընդհանուր մակերեսը, իսկ 6-15-րդ սյունակներում լրացվում են ըստ հողատեսքերի (վարելահող, բազմամյա տնկարկներ, խոտհարք, տնամերձ, այգեգործական, բնակելի տան կառուցման և դրա սպասարկման համար և այլն) հողամասերի չափերը : Այն դեպքում, երբ գրանցվում է մեկից ավելի հողատեսք, ապա մատյանի 4- րդ սյունակում լրացվում են հողատեսքերը / տարանջատելով դրանք ստորակետ ն երով /, իսկ 6-15-րդ սյունակներում լրացվում են ըստ հողատեսքերի յուրաքանչյուրի չափը :

զ) կադաստրային արժեքը (հազ. դրամ) — նշվում է ՀՀ դրամով կադաստրային գնահատման արդյունքով հաշվարկված արժեքը.

«Անշարժ գույքի նկատմամբ իրավունքները» բաժնի «Հողամաս» ենթաբաժինն ըստ սյունակների լրացվում է.

ա) սեփականատիրոջ (օգտագործողի անունը / անվանումը) — լրացվում է տվյալ համայնքի անվանումը.

բ) բնակության (գտնվելու) վայրը — սյունակը չի լրացվում.

գ ) իրավունքի տեսակը – նշվում է սեփականություն .

դ ) բաժնեմասը (տոկոս)– նշվում է – 100%.

ե ) իրավունքը հաստատող փաստաթուղթը և ամիս-ամսաթիվը – նշվում է ԼՂՀ կառավարության համապատասխան որոշման համարը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, որով տվյալ համայնքին փոխանցվել են հողերը .

զ) իրավունքի դադարումը հաստատող փաստաթ ու ղթ ը և ամիս-ամսաթիվը — օրինակ՝ եթե հողամասն օտարվել է առուվաճառքի պայմանագրով, ապա նշվում Է տվյալ պայմանագիրը և դրա կնքման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը :

3. Համայնքներին փոխանցվող հողամասերի վրա շինությունների առկայության դեպքում դրանց նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման համապատասխան իրավունք հաստատող փաստաթղթերի հիման վրա, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում :

«Անշարժ գույքի միավորի նկարագիրը» բաժնի «Շենք» ենթաբաժինն ըստ սյունակների լրացվում է.

ա) կադաստրային ծածկագիրը (համարը) — կադաստրային քարտեզագրման արդյունքների հիման վրա տրված ծածկագիրը (նշված սյունակի տողերում թվերը չտեղավորվելու դեպքում օգտագործվում են հաջորդականությամբ մյուս տողերը).

բ) նպատակային նշանակությունը — նշվում Է բնակելի, հասարակական, արտադրական:

գ) օգտագործման նպատակը (անվանումը) — նշվում Է օգտագործման նպատակը իրավահաստատող փաստաթղթերի հիման վրա.

բնակելի ի դեպքում նշվում է — բնակարան, բնակելի տուն, այգետնակ և այլն, հասարակական ի ` դպրոց, սրճարան և այլն, արտադրականի ` գործարան, անասնաշենք, արտադրամաս, պահեստ և այլն.

դ) ընդհանուր բնութագիրը — ընդհանուր նկարագիրը. անհատական բնակելի տների համար նշվում Է արտաքին հարդարումը, պատերի շինանյութը (տուֆ, երկաթբետոն, բազալտ, փայտ, աղյուս, խամքար, կոպտատաշ քար և այլ տեսակի քար), ծածկը (փայտ, երկաթբե տոն), տանիքի նյութը (կղմինդր, թիթեղ, թերթաքար (շիֆեր)), ավարտվածության աստիճանը (մինչև 50%, 50%–80%, 80%- ֊ից ավելի), կոմունալ հարմարությունների ապահովություն ը, տեղադրությունը (գոտիականությունը), հարկի բարձրությունը, հարկայնությունը, վնասվածու֊թյան աստիճանը, կառուցման տարեթիվը/.

ե) ընդհանուր մակերեսը (քառ.մ.) — նշվում Է կոտորակով արտաքին և ներքին մակերեսները ` քառակուսի մետրով,

զ) Այդ թվու մ` բնակելի, օժանդակ,

Է) կադաստրային արժեքը (հազ. դրամ) — նշվում է ՀՀ դրամով կադաստրային գնահատման արդյունքով հաշվարկված արժեքը:

«Անշարժ գույքի միավորի նկարագիրը» բաժնի «Շինություն» ենթաբաժինն ըստ սյունակների լրացվում է.

ա) կադաստրային ծածկագիրը (համարը) — կադաստրային քարտեզագրման արդյունքների հիման վրա տրված ծածկագիրը (նշված սյունակի տողերում թվերը չտեղավորվելու դեպքում օգտագործվում են հաջորդականությամբ մյուս տողերը).

բ ) օգտագործման նպատակը (անվանումը) (նշվում Է անվանումը իրավահաստատող փաստաթղթերի հիման վրա ` ավտոտնակ, խորդանոց, անասնաշենք և այլն) .

գ) ընդհանուր բնութագիրը — նշվում է ծածկը (փայտ, երկաթբետոն), տանիքի նյութը (կղմինդր, թիթեղ, թերթաքար (շիֆեր)), պատերի շինանյութը (տուֆ, երկաթբետոն, բագալտ, փայտ, աղյուս կամ սնամեջ մանր բլոկ, մետաղ, խամքար, կոպտատաշ քար և այլ տեսակի քար), ավարտվածության աստիճանը ` տոկոսներով, տեղադրությունը, կառուցման տարեթիվը .

դ) ընդհանուր մակերեսը (քառ.մ.) — նշվում է կոտորակով արտաքին և ներքին մակերեսները քառակուսի մետրով.

ե) կադաստրային արժեքը (հազ. դրամ) — նշվում է ՀՀ դրամով կադաստրային գնահատման արդյունքով հաշվարկված արժեքը:

4. «Անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների» բաժնի «Շենք», «Շինություն» ենթաբաժինների սյունակները լրացվում են նույն բաժնի «Հողամաս» ենթաբաժնին համապատասխան:

5. Հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների կամ տիրազուրկ անշարժ գույքի առկայության դեպքում պետական գրանցման միասնական մատյանի «Լրացուցիչ տեղեկություններ» բաժնում կատարվում է գրառում ինքնակամ կառուցված շինությունների, տիրազուրկ անշարժ գույքի առկայության վերաբերյալ ` ըստ հաջորդականության նշելով ինքնակամ, տիրազուրկ:

6. Իրավունքների պետական գրանցումից հետո յուրաքանչյուր համայնքի համար կազմվում է կադաստրային գործ, որտեղ պահվում է ԼՂՀ կառավարության համապատասխան որոշումը, որի հիման վրա հողամասը փոխանցվել է համայնքին, տվյալ համայնքի կադաստրային քարտեզը՝ համայնքին փոխանցվող, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող հողերի նշագրումով:

7. Մինչև համայնքներին հողամասերը փոխանցելը, պետական գրանցման միասնական մատյանների այն թերթիկները, որտեղ գրանցված են տվյալ հողամասերի նկատմամբ այլ անձանց վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը, իսկ հողամասերը կառուցապատված չեն, սահմանված կարգով փակվում և տեղափոխվում են համապատասխան պետական գրանցման միասնական մատյաններ ` տեղափոխելով նաև վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը:

8. Մինչև համայնքներին հողամասերը փոխանցելը, պետական գրանցման միասնական մատյանների այն թերթիկները, որտեղ գրանցված են տվյալ հողամասերի նկատմամբ այլ անձանց վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը, իսկ հողամասերը կառուցապատված են և սահմանված կարգով գրանցված են շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունք, թերթիկները չեն փակվում, համապատասխան մատյաններում գրանցվում են տվյալ հողամասի նկատմամբ իրավունքները ` «Լրացուցիչ տեղեկություններ» բաժնում կատարելով գրառում շինությունների նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ, իսկ շենք, շինության նկատմամբ գրանցված իրավունքների համապատասխան թերթիկի «Լրացուցիչ տեղեկություններ» բաժնում կատարվում Է գրառում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պետական գրանցման միասնական մատյանի և համապատասխան թերթիկի համարների նշումով :

9. Անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը իրականացվում Է սահմանված կարգով, ընդ որում այն տրամադրվում է ոչ միայն հողամասի, այլ նաև սույն հրահանգի 5- րդ կետով սահմանված, դրանում առկա ինք նակամ կառուցված շենքերի, շինությունների կամ տիրազուրկ անշարժ գույքի մասով՝ նշելով դրանց ծածկագիրը(երը) կամ հերթական համարը(ները), մակերեսը(ները), «օգտագործվում է ինքնակամ և (կամ) տիրազուրկ և (կամ) անհայտ» բառակապակցությունները:

10. Սեփականատիրոջ կողմից հողամասերից հրաժարվելու դեպքում որպես հիմք ընդունում է համայնքի ղեկավարի որոշումը, որում պետք է անպայման նշված լինեն հողամասից հրաժարվողի անունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրի տվյալները, հողամասից հրաժարվելու մասին դիմումի ամիսը, ամսաթիվը և մտից համարը: Պետական գրանցման միասնական մատյանի տվյալ գույքի թերթիկի «իրավունքի դադարումը հաստատող փաստաթուղթը և ամիս-ամսաթիվը» սյունակում լրացվում է համայնքի ղեկավարի որոշման համարը, ամիսը, ամսաթիվը, նշված թերթիկը փակվում է սահմանված կարգով, որից հետո համայնքային սեփականություն հանդիսացող պետական գրանցման միասնական մատյանում կատարվում է համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցում:

11. Պետական կամ համայնքային հողամասերը ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատկանող հողամասերի հետ փոխանակման դեպքում պետական գրանցման միաս նական մատյանների համապատասխան թերթիկները փակվում են ` «իրավունքի դադարումը հաստատող փաստաթուղթը և ամիս-ամսաթիվը» սյունակներում նշելով փոխանակման պայմանագրի համարը, ամիսը, ամսաթիվը, որից հետո նոր իրավունքի սուբյեկտին պատկանող մատյանում բացվում է նոր գրանցման թերթիկ և սահմանված կարգով կատարվում տվյալ հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրանցում:

12. Օտարերկրյա քաղաքացիներին պատկանող գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման դեպքում, երբ շինությունները պատկանում են սեփականության իրավունքով, իսկ հողամասը ` մշտական անհատույց օգտագործման կամ վարձակալության, պետական գրանցման միասնական մատյանի թերթիկի «Անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքները» բաժնի «Հողամաս» ենթաբաժնի ` իրավունքի տեսակը և գործողության ժամկետը սյունակում նշվում է մշտական անհատույց օգտագործում կամ վարձակալություն և ժամկետը, «իրավունքի դադարումը հաստատող փաստաթուղթը և ամիս-ամսաթիվը» սյունակում նշվում է համապատասխան պայմանագրի համարը, ամիսը, ամսաթիվը, որի հիման վրա տվյալ անձին հատկացվել է հողամասի նկատմամբ իրավունքը: