ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

«_____»_________2006թ.

Գրանցման N____________

ԼՂՀ արդարադատության նախարար

____________ Ռ.Հայրապետյան

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

ՀՐԱՄԱՆ

12 .0 7 .06թ. թիվ 51-Կ

ք.Ստեփանակերտ

Հողամասի կառուցապատման իրավունքի և պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերից օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալության իրավունք ձեռք բերած և այդ իրավունքները գրանցած իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման առանձնահատկությունների հրահանգը հաստատելու մասին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 204 1 հոդվածի 7-րդ կետի, ինչպես նաև «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու նպատակով`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հաստատել «Հողամասի կառուցապատման իրավունքի և պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերից օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց /մշտական/ օգտագործման կամ վարձակալության իրավունք ձեռք բերած և այդ իրավունքները գրանցած իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման առանձնահատկությունների հրահանգ»-ը` համաձայն հավելվածի:

2. Uույն հրամանը uահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Uույն հրամանի կատարման հuկողությունը դնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի անշարժ գույքի գրանցման բաժնի պետ Մ.Ավետիսյանի վրա:

Պետական կոմիտեի նախագահ Վ. Ալեքսանյան

Հավելված

Հաստատված է`

ԼՂ Հ անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահի

«____»_______________ 2006թ.

թիվ _______ հրամանով

ՀՐԱՀԱՆԳ

Հողամասի կառուցապատման իրավունքի և պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերից օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց /մշտական/ օգտագործման կամ վարձակալության իրավունք ձեռք բերած և այդ իրավունքները գրանցած իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման առանձնահատկությունների

1. Սույն հրահանգով սահմանվում են ԼՂՀ հողային օրենսգրքի 48 1 հոդվածով սահմանված կառուցապատման իրավունքով հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերից օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալության իրավունք ձեռք բերած և այդ իրավունքները գրանցած իրավաբանական և ֆիզիկական անձանց, ներառյալ՝ օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքով ձեռք բերված (բացառությամբ օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հասարակական օբյեկտների կառուցման և սպասարկման համար նախատեսված հողամասերի)՝ օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվող հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կարգը:

2. Այլ անձի պատկանող հողամաuում անձը կարող է պայմանագրով ձեռք բերել կառուցապատման իրավունք՝ քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպեu նաև հողամաuի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ՝ սահմանված կարգով կառուցել շենքեր և շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել և կառուցապատման ժամկետի ընթացքում տիրապետել և օգտագործել այդ գույքը:

3. Կառուցապատման իրավունքով հողամաuն oգտագործելու իրավունք ունեցող անձը կարող է այդ իրավունքը տնօրինել՝ փոխանցել այլ անձի, ազատորեն oտարել, գրավ դնել այն, ինչպես նաև կատարել այլ գործարքներ կառուցապատման իրավունքի նկատմամբ:

4. Կառուցապատման իրավունքը տրամադրվում է պայմանագրով սահմանված ժամկետով, որի առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել 99 տարին, եթե օրենքով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ:

5. Եթե հողամաuն oգտագործելու կառուցապատման իրավունքը տրամադրվում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից, ապա իրավունքի պետական գրանցումը կատարվում է համապատասխանաբար պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյաններում` նոր թերթիկ բացելով (տվյալ դեպքում սեփականության իրավունքի պետական գրանցումը պարտադիր պայման չէ), իսկ եթե հողամաuն oգտագործելու կառուցապատման իրավունքը տրամադրվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի նկատմամբ, ապա իրավունքի պետական գրանցումը կատարվում է տվյալ միավորի պետական գրացման միասնական մատյանի գրանցման համապատասխան թերթիկում:

Նշված դեպքերում պետական գրանցման միասնական մատյանների թերթիկում, «Վարձակալություն. իրավունքի ձեռքբերում և դադարում» ենթաբաժնում ըստ սյունակների հերթականությամբ լրացվում է`

ա) Վարձակալի ազգանունը, անունը (անվանումը) — նշվում է կառուցապատման իրավունք ձեռք բերած անձի անունը, ազգանունը, հայրանունը՝ եթե ֆիզիկական անձ է, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը.

բ) Վարձակալի բնակության (գտնվելու) վայրը — կառուցապատման իրավունք ձեռք բերած անձի` ֆիզիկական անձի դեպքում նշվում է մշտական բնակության հասցեն, իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն).

գ) Վարձակալության առարկան – նշվում է կառուցապատման պայմանագրի առարկան.

դ) Վարձակալության պայմանագրի կնքման ամիսը, ամսաթիվը և համարը — նշվում է կառուցապատման պայմանագրի նոտարական վավերացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և համարը.

ե) Վարձակալության ժամկետը — նշվում է կառուցապատման պայմանագրով սահմանված ժամկետը՝ 1 տարի, 99 տարի և այլն.

զ) Վարձակալության պայմանագրով նախատեսված հիմնական պարտավորությունները և պայմանները — նշվում է կառուցապատման պայմանագրում նշված պայմանները, կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի, վճարի չափը և այլն.

է) Ենթավարձակալության առկայությունը — սյունակը չի լրացվում.

ը) Իրավունքի դադարումը հաստատող փաստաթղթի անվանումը, ամիս-ամսաթիվը -նշվում է օրինակ՝ համապատասխան պայնանագրի համարը, ամիս, ամսաթիվ, տարեթիվը, կամ օրենքի համապատասխան հոդվածը, որի ուժով դադարում է կառուցապատման իրավունքը կամ ավարտվել է կառուցապատման պայմանագրի ժամկետը և այլն:

6. Հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումից հետո կառուցապատման իրավունք ձեռք բերած անձին տրամադրվում է Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական, որը լրացվում է հետևյալ ձևով`

ա) վկայականը տրված է _____ իրավունքով – տողատակում գրված «սեփականության /օգտագործման/» տողի վրա նշվում է «կառուցապատման».

բ) սեփականատիրոջ (օգտագործողի) անունը (անվանումը) — նշվում է կառուցապատման իրավունք ձեռք բերած անձի անունը, ազգանունը, հայրանունը՝ եթե ֆիզիկական անձ է, անվանումը՝ եթե իրավաբանական անձ է.

գ) անշարժ գույքի գտնվելու վայրը (հասցեն), անվանումը – նշվում է համայնքի, բնակավայրի անվանումը, հասցեն և անշարժ գույքի անվանումը` հողամաս և այլն:

դ0 անշարժ գույքի ձեռքբերման իրավունքը հաստատող փաստաթղթի անվանումը – նշվում է կառուցապատման իրավունքի պայմանագրի նոտարական վավերացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և համարը:

«Հողամասի տվյալները» բաժնում նշվում է.

ա) կադաստրային համարը — անշարժ գույքի միավորի այն համարն է, որը հաշվառման և քարտեզագրման ընթացքում տրվում է անշարժ գույքի յուրաքանչյուր միավորին.

բ/ նպատակային նշանակությունը – ըստ հողային ֆոնդի՝ գյուղատնտեսական, բնակավայրերի, արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նշանակության և այլն.

գ) օգտագործման նպատակը — բնակելի տան կառուցման և սպասարկման, պանսիոնատի, գործարանի, խանութի կառուցման համար և այլն.

դ) հողամասի չափը (հա) — նշվում է հեկտարով (օրինակ՝ 0.1250 հա)

ե) իրավունքի տեսակը – կառուցապատման:

7. Կառուցապատման իրավունքի հիփ ոթեքի իրավունքի պետական գրանցումը կատարվում է սահմանված կարգով` համապատասխանաբար պետական գրանցման միասնական մատյանի գրանցման թերթիկի «Գրավ, հիփոթեք, իրավունքի ձեռքբերում և դադարում» ենթաբաժնի «գրավի առարկան» սյունակում լրացնելով «կառուցապատման իրավունք», իսկ Գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականի «գրավի, հիփոթեքի առարկայի նկատմամբ իրավունքի տեսակը» տողում` «կառուցապատման» բառերը:

8. Կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից շինարարության վերաբերյալ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան փաստաթղթեր ներկայացվելու դեպքում կատարվում է շենքի, շինության նկատմամբ իրավունքի պետական գրանցում` տվյալ միավորի պետական գրանցման միասնական մատյանի գրանցման թերթիկում համապատասխանաբար լրացնելով «Անշարժ գույքի միավորի նկարագիրը» բաժնի «Շենք» կամ «Շինություն» ենթաբաժինների սյունակներում` շենքի կամ շինության տվյալները և «Անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքները» բաժնի «Շենք» կամ «Շինություն» ենթաբաժինների սյունակներում` համապատասխան տվյալները, իսկ «Վարձակալություն. իրավունքի ձեռքբերում և դադարում» ենթաբաժնում լրացումները կատարվում են վերը նշված կարգով, իսկ «Վարձակալության պայմանագրով նախատեսված հիմնական պարտավորությունները և պայմանները» — սյունակում նշվում է «կառուցապատման իրավունք» և կառուցապատման իրավունքով պատկանող շենքի, շինության մակերեսները:

Իրավունքի պետական գրանցումից հետո կառուցապատողին վերը նշված կարգով տրամադրվում է անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայական, որտեղ գծարվում է նաև կառուցապատման իրավունքով պատկանող շենքի, շինության հատակագիծը:

Պետական գրանցում ստացած կառուցապատման իրավունքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելիս միասնական տեղեկանքի հողամասի նկատմամբ իրավունքի տեսակը, իսկ առկայության դեպքում նաև շենքերի, շինությունների նկատմամբ իրավունքի տեսակը սյունակներում լրացվում է «կառուցապատման», իսկ տվյալ գույքի սեփականատիրոջը տեղեկատվություն տրամադրելիս «լրացուցիչ տեղեկություններ» տողերում լրացվում է պետական գրանցում ստացած կառուցապատման իրավունքի վերաբերյալ տվյալներ /կառուցապատման իրավունք ունեցող անձի անունը (անվանումը), գրանցման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, հողամասի կառուցապատման պայմանագրի ամիս, ամսաթիվ, տարեթիվը, համարը, գործողության ժամկետը և կառուցապատման պայմանագրով նախատեսված այլ պայմաններ/:

9. Կառուցապատման իրավունքով հողամաuն oգտագործելու իրավունք ունեցող անձը կարող է այդ իրավունքը տնօրինել՝ փոխանցել այլ անձի, ազատորեն oտարել, գրավ դնել այն, ինչպես նաև կատարել այլ գործարքներ կառուցապատման իրավունքի նկատմամբ: Նշված դեպքերում գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կատարվում է սահմանված կարգով:

10. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի 22-րդ հոդվածի պահանջների համաձայն մինչև նշված օրենքի ուժի մեջ մտնելը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերից օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց /մշտական/ օգտագործման կամ վարձակալության իրավունք ձեռք բերած և այդ իրավունքները գրանցած իրավաբանական և ֆիզիկական անձանց, ներառյալ՝ օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքով ձեռք բերված (բացառությամբ օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի)՝ օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում են`

1) տնամերձ, այգեգործական, ինչպես նաև բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասերը.

2) հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման համար նախատեսված և սահմանված կարգով կառուցված, այդ թվում` կիսակառույց շենքերով, շինություններով զբաղեցված հողամասերը՝ անկախ շենքերի, շինությունների ավարտվածության աստիճանից, բացառությամբ օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հասարակական օբյեկտների կառուցման և սպասարկման համար նախատեսված հողամաuերի:

Նշված դեպքերում իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի տվյալ գույքի թերթիկի «Անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքները» բաժնի «Հողամաս» ենթաբաժնի՝ «իրավունքի տեսակը» սյունակում — «վարձակալություն» կամ «օգտագործում» բառերի վրա կարմիր տուշով գիծ է քաշվում, այնպես, որ նախկին գրառումն ընթեռնելի լինի, գրվում է «սեփականություն», որը կնիքվում և ստորագրվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից, իսկ լրացուցիչ տեղեկություններ բաժնում կատարվում է գրառում «Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ԼՂՀ 26.06.06թ. ՀՕ-290 օրենքի 22-րդ հոդվածի պահանջների համաձայն», իսկ հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման համար նախատեսված հողամասերի դեպքում նշվում է նաև «պայմանով` գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացվելու դեպքում»:

11. Նույն գրանցումը կատարվում է նաև կադաստրային գործերում առկա անշարժ գույքի համապատասխան իրավունքի գրանցման վկայականների «Լրացուցիչ նշումներ, փոփոխություններ, բաժնում, իսկ սեփականատիրոջ մոտ առկա վկայականում նշված գրանցումը կատարվում է այն ներկայացնելու» կամ գործարքներ կատարելու համար դիմում ներկայացնելու դեպքում:

12. Սույն հրահանգի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված հողամասերի նկատմամբ անհատույց սեփականության իրավունք ձեռք բերած անձինք՝ իրենց ցանկությամբ, կարող են վճարել հողամաuի տվյալ պահին գործող կադաuտրային արժեքն ամբողջությամբ՝ միանվագ՝ վճարի անդորրագիրը դիմումով ներկայացնելով ըստ գույքի գտնվելու վայրի տարածքային ստորաբաժանում: Նշված դեպքում պետական գրանցման միասնական մատյանի համապատասխան թերթիկի «Լրացուցիչ տեղեկություններ» և իրավունքի գրանցման վկայականի «Լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» բաժնում կատարվում է դրա վերաբերյալ լրացում /նշվում է անդորրագրի համարը, ամիսը, ամսաթիվը և տարեթիվը/, իսկ նախկինում լրացված «պայմանով` գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացվելու դեպքում» արտահայտության վրա կարմիր տուշով գիծ է քաշվում, որը կնիքվում և ստորագրվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից:

13. Սույն հրահանգի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված հողամասերը սեփականության իրավունքով անհատույց ձեռք բերելուց հետո հողամասի կամ դրա մասի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին /մաuնակիցներին/ հանձնման, այդ թվում` պարտատերերի պահանջների բավարարման կամ բռնագանձման հետևանքով հողամասի իրացման /այդ թվում՝ գրավառուի կողմից բռնագանձման հետևանքով հողամասը գրավատուից ձեռքբերման/ դեպքում՝ անկախ այն հանգամանքից, թե հողամասը ձեռք է բերվել հատուցմամբ կամ անհատույց, տեղեկատվության տրամադրման ժամանակ, եթե հողամասի կադաստրային արժեքի անդորրոգիրը ներկայացված չէ, ապա տեղեկանքի «լրացուցիչ նշումներ» բաժնում կատարվում է գրառում` «Գույքի օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացվելու դեպքում»:

Գույքի օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքի 23-րդ հոդվածի ա/ կետի պահանջների հանաձայն մերժվում է, եթե ձեռք բերողը չի ներկայացնում հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը:

14. Հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման համար հատկացված, սակայն դեռևս չկառուցապատված հողամաuերի վարձակալները կամ օգտագործողները, իրենց ցանկությամբ, մեկ տարվա ընթացքում հողամաuերի նկատմամբ կարող են ձեռք բերել uեփականության իրավունք` հողամաuի կադաuտրային արժեքն ամբողջությամբ՝ միանվագ վճարելու պայմանով, բացառությամբ օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հասարակական օբյեկտների կառուցման և սպասարկման համար նախատեսված հողամաuերի: Սույն կետով նախատեսված դեպքերում հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքնի պետական գրանցումը կատարվում է պետական գրանցման համար նախատեսված «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքով սահմանված պետական տուրքերը և ԼՂ Հ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 23.03.2002թ. թիվ 17-01/01 հրամանով հաստատված «Պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման վճարների ցանկ»-ով սահմանված վճարները գանձելուց հետո, որը 10.12.2002թ. համաձայնեցվել է ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ և 16.12.2002թ. գրանցվել ԼՂՀ արդարադատության նախարարությունում:

15. Հասարակական կամ արտադրական նշանակության հողամասերն անհատույց փոխանցելուց հետո, եթե փոփոխվում է տվյալ հողամասի նպատակային կամ գործառնական նշանակությունը /հասարակականը` բնակելիի և այլն/, ապա նշված հողամասերի հետագա օտարումը չի ազատում սույն հրահանգով նախատեսված կադաստրային արժեքի վճարումից:

16. Եթե գույքի սեփականատերն օտարում է գույքի որևիցէ բաժնեմաս/եր/ առանց գույքը առանձին միավորների բաժանելու /օտարվում է ամբողջի 1/2 մասը կամ մեկ այլ չափի բաժնեմաս/ և, եթե վճարված չէ հողամասի կադաստրային արժեքը, ապա բաժնեմաս ձեռք բերողը պետք է վճարի հողամասի այն մասի /բաժնի/ կադաստրային արժեքը, որը ձեռք է բերվում: Տվյալ դեպքում «Լրացուցիչ տեղեկություններ» բաժիններում ձեռք բերողի համար կատարվում է գրառում վճարված բաժնեմասի չափով, իսկ մնացած բաժնեմասի վերաբերյալ կատարվում է գրառում սույն հրահանգի 10-րդ կետով նախատեսված պայմանի վերաբերյալ:

17. Եթե մեկ հողամասի վրա առկա են տարբեր սեփականատերերի պատկանող շենքեր, շինություններ և հողամասի վարձակալության իրավունքը գրանցված է դրանցից միայն մեկի անվամբ, ապա «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի հիմքով հողամասի նկատմամբ փոխանցվող սեփականության իրավունքը գրանցվում է հողամասում տեղակայված շենքերի, շինությունների բոլոր սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը, ընդ որում յուրաքանչյուր սեփականատիրոջ բաժնեմասն որոշվում է տվյալ սեփականատիրոջը պատկանող շենքերի, շինությունների արտաքին մակերեսների գումարը բաժանելով հողամասում առկա բոլոր շենքերի, շինությունների արտաքին մակերեսների գումարի վրա:

18. Եթե անշարժ գույքի մեկից ավելի միավորներն օգտագործելու համար ընդհանուր օգտագործման իրավունքով հատկացվել և գրանցվել է հողամաս, ընդ որում ընդհանուր օգտագործման հողամասը պարփակված է տվյալ միավորների սահմաններով կամ օգտագործվում է միայն տվյալ միավորների սեփականատերերի կողմից, ապա ընդհանուր օգտագործման հողամասի նկատմամբ գրանցվում է անշարժ գույքի այն բոլոր միավորների սեփականատերերի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը, որոնց հողամասը տրամադրվել է ընդհանուր օգտագործման համար:

19. Միևնույն սեփականատիրոջը պատկանող բնակելի թաղամասից մինչև 06.07.2006թ. օտարված և որպես առանձին գույքային միավոր գրանցված բնակելի տների սեփականատերերի անվամբ` վարձակալած հողամասերի նկատմամբ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի պահանջների համաձայն փոխանցվող սեփականության իրավունքի պետական գրանցումը իրականացվում է վերը նշված հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքերով` առանց հետագա օտարման գործարքների դեպքում կադաստրային արժեքի վճարման պարտականության, իսկ բնակելի թաղամասի հողամասի մնացած մասի նկատմամբ փոխանցվող սեփականության իրավունքի գրանցումը կատարվում է կիրառելով 22-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված սահմանափակումը և պարտականությունը:

20.«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի /26.06.2006թ. ՀՕ-290/ 22-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերում` ձեռքբերվող հողամասում ինքնակամ կառույցների առկայության դեպքում, ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների համաձայն, հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվում է ինքնակամ կառույցների իրավական կարգավիճակն որոշվելուց` ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի հիմքերով և ԼՂՀ Կառավարության կողմից սահմանված կարգով կառույցը օրինական ճանաչելուց, իսկ չօրինականացված կառույցները` քանդելուց հետո:

21.«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի /26.06.2006թ. ՀՕ-290/ 22-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերում` ձեռքբերվող հողամասին կից ինքնակամ զբաղեցրած հողամասի առկայության դեպքում ձեռքբերվող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվում է օգտագործվող հողամասի սահմանները հողհատկացման փաստաթղթերով սահմանված չափերին և սահմաններին համապատասխանեցվելուց հետո: