«Գրանցված է»

ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

«___»_________2005թ.

Գրանցման N______

ԼՂՀ արդարադատության

նախարար __________ Ռ.Հայրապետյան

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Հ Ր Ա Մ Ա Ն

10.05.05 թիվ 43-Կ

ք.Ստեփանակերտ

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանագծերի նկարագրման և սահմանների ամրացման հրահանգը» հաստատելու մասին

Ի կատարումն «Գեոդեզիայի և քարտեզագրման մասին» ԼՂՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջների

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1.Հաստատել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանագծերի նկարագրման և սահմանների ամրացման հրահանգը» /կցվում է/:

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Ծատուրյանի վրա:

4. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 02.04.04թ. թիվ 17-Կ հրամանը:

Պետական կոմիտեի նախագահ Վ.Ալեքսանյան

Հաստատված է

ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահի

2005 թ. __________«_____» -ի

թիվ ___հրամանով

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանագծերի նկարագրման և սահմանների ամրացման

1. Ընդհանուր դրույթներ

1.1. Սույն հրահանգը մշակված է»Գեոդեզիայի և քարտեզագրության մասին, ԼՂՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

1.2. ԼՂՀ վարչատարածքային միավորների սահմանագծերի նկարագրման և սահմանների ամրացման աշխատանքները պետք է իրականացվեն ԼՂՀ հողային օրենսգրքի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին», «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» ԼՂՀ օրենքների, ԼՂՀ կառավարության 2002թ. օգոստոսի 20-ի, «Հողերի օգտագործման սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին» թիվ 216, 2003թ. մայիսի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» թիվ 172, 2004թ. փետրվարի 3-ի «ԼՂՀ շրջանների և համայնքների սահմանների նկարագրման և քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու մասին» թիվ 26 որոշումների և սույն հրահանգի պահանջներին համապատասխան:

1.3. ԼՂՀ շրջանների վարչատարածքային սահմանագծերի նկարագրման համար հիմք են ծառայում 1:50000 կամ 1:25000 տեղագրական քարտեզները:

1.4. ԼՂՀ համայնքների վարչական տարածքի սահմանագծերի նկարագրման համար հիմք են հանդիսանում գոյություն ունեցող տեղագրական, հողաշինարարական և կադաստրային 1:500-ից մինչև 1:50000 մասշտաբի քարտեզները, պետական գեոդեզիական ցանցի կետերի կոորդինատների կատալոգները, հողի օգտագործման իրավունքի պետական ակտերը, ԼՂՀ Գերագույն խորհրդի, ԼՂՀ Ազգային Ժողովի կողմից նախկին տարիների նոր վարչական միավորների կազմավորումների հետ կապված որոշումների, տարբեր տարիներին ԼՂՀ կառավարության կողմից կայացրած հողհատկացման կամ փոխանակման որոշումները:

1.5. ԼՂՀ համայնքների վարչական տարածքների սահմանագծերի նկարագրությունը համաձայնեցվում է սահմանակից համայնքների ղեկավարների և շրջվարչակազմի ղեկավարների հետ:

1.6. ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն /այսուհետ` պետական կոմիտե/ ամփոփում է ԼՂՀ վարչատարածքային միավորների սահմանագծերի նկարագրության համաձայնեցված նյութերի տարբերակը և ներկայացնում ԼՂՀ շրջանների և համայնքների սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծված կառավարական հանձնաժողովի քննարկմանը:

2.Նախապատրաստական աշխատանքներ

Նախապատրաստական փուլի ընթացքում իրականացվում են հետևյալ աշխատանքները .

2.1. Վարչատարածքային միավորի սահմանների վերաբերյալ հետևյալ իրավական փաստաթղթերի`

— նախկին կոլտնտեսություններին, խորհտնտեսություններին և այլ պետական կազմակերպություններին հանձնված հողի օգտագործման իրավունքի պետական ակտերի ուսումնասիրություն,

— ԼՂՀ Գերագույն խորհրդի, ԼՂՀ Ազգային Ժողովի կողմից նախկին տարիների նոր վարչական միավորների կազմավորումների հետ կապված որոշումների և հողօգտագործման սահմանների վերաբերյալ նյութերի ուսումնասիրություն,

— տարբեր տարիներին ԼՂՀ կառավարության կողմից կայացրած հողհատկացման կամ փոխանակման որոշումների ուսումնասիրություն,

— նախկին կոլտնտեսությունների, խորհտնտեսությունների խոշորացման կամ ապախոշորացման մասին որոշումների հատակագծային նյութերի ուսումնասիրություն,

— համայնքների վարչական սահմանների հետ կապված 1:500 – 1:50000 մասշտաբի տեղագրական, հողաշինարարական և կադաստրային քարտեզագրական նյութերի ձեռքբերում և ուսումնասիրում:

2.2. Քարտեզագրական /հողօգտագործման/ և տեխնիկական հետևյալ նյութերի հավաքագրում և ուսումնասիրում.

— համայնքների հողօգտագործման հատակագծեր, հողաշինարարական նախագծեր, հողի գույքագրման տվյալներ, որտեղ ցույց են տրված համայնքների սահմանները և նրանց սահմանակից հողօգտագործողները,

— տեղագրական քարտեզներ, որոնց վրա նշված են նախկին շրջանների կամ համայնքների սահմանները,

— տարբեր մասշտաբի քարտեզներ, սխեմաներ, որոնց վրա ցույց են տրված շրջանների, համայնքների, բնակավայրերի հողօգտագործողների սահմանները և սահմանագծի նկարագրությունը,

— 1:5000 և 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզներ,

— պետական և խտացման գեոդեզիական ցանցերի կետերի կոորդինատներ:

3.Իրականացվող աշխատանքներ

3.1. Ամփոփվում են վարչատարածքային միավորների սահմանների վերաբերյալ իրավական, քարտեզագրական և տեխնիկական հավաքագրված նյութերը:

3.2. Հավաքված բոլոր նյութերի հիման վրա տեղագրական 1:5000 կամ 1:10000 մասշտաբի քարտեզների վրա նախագծվում է սահմանագծի նախնական տարբերակի նախագիծը:

3.3. Սահմանագծի վրա ընտրվում և նշվում են հանգուցային կետերը:

3.4. Հանգուցային կետերի ընտրության ժամանակ նախապատվությունը տրվում է հաստատուն, բնական կետերին` բլրի գագաթ, գեոդեզիական կետ, գետերի կամ ձորակների միացման կետ, ճանապարհների հատման կամ ամրակայված բնորոշ այլ կետեր:

3.5. Հանգուցային կետերը կոդավորվում են և համարակալվում` սկսած համայնքի հյուսիս-արևմտյան անկյունից ժամացույցի սլաքի ուղղությամբ /տես հավելված N 1/:

3.6. Յուրաքանչյուր երկու սահմանակից համայնքների համար կազմվում է սահմանագծի մեկ տարբերակ, որն էլ անց է կացվում տեղագրական 1:5000 կամ 1:10000 քարտեզների վրա:

3.7. Համապատասխան պայմանական նշաններով առանձնացվում են սահմանակից հարևան վարչատարածքային միավորների հետ հանգուցային սահմանակետերը:

3.8. 2 մմ շրջանակով ցույց են տրվում բոլոր շրջադարձային սահմանակետերը:

3.9. Սահմանագիծն անց է կացվում առավելապես բնական սահմաններով /գագաթ, գետ, ջրբաժան, ձոր, առվակ, ջրանցք, ճանապարհ, երկաթգիծ և այլն/: Սահմանագծի նկարագրման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել տեղական նշանակության ճանապարհների, առուների, փոքր ջրանցքների պատկանելիությունը, որի համաձայն որոշել սահմանանիշերի տեղակայման տեղերը:

Սահմանագծի նկարագրման ժամանակ սահմանանիշերի հեռավորությունը հաշվում է սահմանագծի մոտակայքում գտնվող աշխարհագրական օբյեկտների /պատմամշակութային, հնագիտական հուշարձաններ, ինժեներատեխնիկական կառույցներ, ֆիզիկաաշխարհագրական օբյեկտներ և այլն/ նկատմամբ:

3.10. Բնակավայրերում համայնքների սահմաններն անց են կացվում փողոցներով, հաստատուն բնական կետերով կամ կառույցների սահմանագծով:

3.11. Սահմանագծի նախագծի նախնական տարբերակը տրամադրվում է սահմանակից համայնքների կամ այլ հողօգտագործողների ղեկավարներին` նախնական համաձայնության համար:

3.12. Սահմանակից երկու համայնքների սահմանագիծն ենթարկվում է մանրամասն դաշտային տեղազննման, կատարվում են համապատասխան ճշտումներ, սահմանագծին զուգահեռ 200մ աջ և ձախ շերտով տեղագրական քարտեզի թարմացում, սահմանների բնորոշ տեղերն ամրացվում են հանգուցային և շրջադարձային ժամանակավոր կետերով, որոնց կոորդինատներն որոշվում են գեոդեզիական տարբեր եղանակներով /թեոդոլիտային ընթացքներով, ուղիղ և հակադարձ հատումներով և այլ/:

Հանգուցային և շրջադարձային սահմանանիշերի միջև եղած սահմանագծերը պետք է իրենցից ներկայացնեն ուղիղ հատվածներ /բացառությամբ բնասահմանների/:

3.13. Որպես ժամանակավոր սահմանանիշ կարող են ծառայել բետոնով ամրացված մետաղյա ձողերը, խողովակները, երկաթուղային ցցերը և այլն: Սահմանանիշը կարող է համընկնել գեոդեզիական կետի կամ նախկինում տեղադրված սահմանանիշի հետ:

3.14. Սահմանանիշով չեն ամրացվում ջրածածկը /գետեր, լճեր, ջրամբարներ, ջրանցքներ և այլն/, ճանապարհների առանցքային մասերով անցնող, ռելիեֆի կտրուկ արտահայտված ձևերով /քարափներ, զառիթափեր և այլն/, կապի գծերին, հոսանքագծերին /սյուների/ համընկնող սահմանագծերը:

3.15. Հանգուցային և շրջադարձային կետերը կոորդինատներով անց են կացվում 1:5000 կամ 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների վրա, գծվում է վարչական տարածքի միավորի սահմանագծի տարբերակը և այն համաձայնեցվում է սահմանակից վարչատարածքային միավորների ղեկավարների /համայնքների և շրջանների վարչակազմերի ղեկավարների/ հետ:

3.16. Համաձայնեցման և սահմանանիշերով ամրացման ենթակա չեն համայնքային /շրջանային/ այն սահմանները, որոնք համընկնում են ԼՂՀ պետական սահմանին, քանի որ պետական սահմանի նկարագրության և ամրացման դրույթները նախատեսված են այլ իրավական ակտերով և պայմանագրերով:

4.Սահմանագծի նկարագրումը և հաստատումը

4.1. Համայնքի վարչական միավորի սահմանագծի նկարագրության և ժամանակավոր ամրացված սահմանային կետերի դիրքի նկարագրության /կրոկները/ դաշտային աշխատանքների ավարտից հետո պետական կոմիտեին ակտով հանձնվում են հետևյալ նյութերը.

  • Վարչական միավորի 1:5000 կամ 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզը /երկու օրինակից/, որի վրա արտահայտված են վարչական միավորի սահմանագծի հանգուցային և բնորոշ կետերը` հաստատված /կնիքված/ տվյալ վարչական միավորի ղեկավարի և սահմանակից վարչական միավորների ղեկավարների կողմից` սահմանված կարգով համաձայնեցված շրջվարչակազմի ղեկավարի հետ;

  • Վարչական միավորի սահմանագծի նկարագրության տեքստը, որը պետք է ներառի նաև սահմանագծի շրջակայքում գտնվող աշխարհագրական օբյեկտների /պատմամշակութային, հնագիտական հուշարձաններ, ինժեներատեխնիկական կառույցներ, ֆիզիկաաշխարհագրական օբյեկտներ և այլն/ ճշգրտված անվանումները ` կնիքված վարչական միավորի ղեկավարի կողմից;

  • Սահմանանիշերի նկարագիրը /կրոկները/` համաձայնեցված և կնիքված վարչական միավորի ղեկավարի կողմից;

  • Սահմանանիշերի կոորդինատների և բարձրությունների որոշման դաշտային մատյանները և հաշվարկները /էլեկտրոնային եղանակով որոշելու դեպքում` ֆայլերը/, գրաֆիկական եղանակով որոշված կետերի կոորդինատները;

  • Վարչական միավորի սահմանագծի կետերի կոորդինատների միջոցով անալիտիկ եղանակով հաշվարկված վարչական միավորի տարածքի մակերեսը;

  • Բացատրագիրը կատարված աշխատանքների մասին:

4.2. Պետական կոմիտեն ակտով ընդունված վարչական միավորի սահմանագծի նկարագրության և սահմանների ամրացման նյութերն ամփոփում է ամբողջությամբ, պատրաստում ամփոփ նախագիծ վարչական միավորի սահմանագծի նկարագրման և սահմանների ամրացման մասին:

4.3. Պետական կոմիտեի կողմից պատրաստված վարչական միավորի սահմանագծի նկարագրման և սահմանների ամրացման նախագիծը ներկայացվում է ԼՂՀ շրջանների և համայնքների սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծված կառավարական հանձնաժողովի քննարկմանը:

4.4. Վարչական միավորի սահմանագծի նկարագրության և սահմանների ամրացման նախագիծը քննարկումից և հավանության արժանանալուց հետո ներկայացվում է ԼՂՀ կառավարության քննարկմանը 1:25000 կամ 1:50000 մասշտաբի տեղագրական քարտեզների վրա:

4.5.Վարչական միավորի սահմանագծի նկարագրության և սահմանների ամրացման նախագիծը հաստատվում է ԼՂՀ կառավարության կողմից, որից հետո կատարվում են սահմանների ամրացման աշխատանքները:

5.Սահմանների ամրացման տեխնիկական նախագծի կազմումը

5.1. Հավանության արժանացած վարչական միավորի սահմանագծի նկարագրության և սահմանների ամրացման նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ է տեղանքում /բնության մեջ/ սահմանանիշերի ամրացման և պետական գեոդեզիական ցանցին կապակցման համար կազմել տեխնիկական նախագիծ:

5.2. Տեխնիկական նախագիծը կազմվում է յուրաքանչյուր բնակավայրի, համայնքի, խոշոր այգեգործական ընկերությունների, խոշոր գյուղատնտեսական և անտառատնտեսական կազմակերպությունների և հատուկ պահպանվող տարածքների համար:

5.3. Տեխնիկական նախագիծը համաձայնեցվում և հաստատվում է պետական կոմիտեի կողմից:

5.4. Տեխնիկական նախագիծը բաղկացած է`

  • տեքստային մասից,

  • գրաֆիկական նյութերից,

  • նախագծով նախատեսված աշխատանքներում օգտագործվող ծավալների հաշվարկից, նախահաշվային ծախսերից:

5.5. Տեխնիկական նախագծի տեքստային մասում արտացոլվում են`

  • կատարվող աշխատանքի նպատակը և հիմնավորումը,

  • տեղեկություններ գեոդեզիական հիմքի մասին,

  • տեղեկություններ նախկինում կատարված սահմանագծի սահմանանիշերի ամրացման աշխատանքների մասին,

  • գեոդեզիական աշխատանքների իրականացման տեխնոլոգիան և նոր սահմանանիշերի ամրացման կամ հին սահմանագծի վերականգնման աշխատանքների տեսակները,

  • աշխատանքների կազմակերպման և իրականացման ժամկետներն ու ժամանակացույցը,

  • պատվիրատուին` ի դեմս կադաստրի կոմիտեին հանձնվող նյութերի ցանկը:

5.6.Տեխնիկական նախագծին կցվում է նշահարման գծագիր, համապատասխան մասշտաբով, որում պետք է արտացոլված լինեն գոյություն ունեցող և նախագծվող`

  • պետական գեոդեզիական ցանցի և սահմանանիշերի հիմնային ցանցի կետերը,

  • սահմանանիշերը,

  • գեոդեզիական չափումների համար գծային և անկյունային տվյալները,

  • վարչական միավորի սահմանագծին հարակից վարչական միավորների անվանումները:

Նշահարման գծագրով նախագծվող սահմանանիշերը և նրանց անվանումները գծվում են կարմիր գույնով:

6.Վարչական միավորի հիմնային և միջանկյալ սահմանանիշերի ամրացումը, կոորդինատների և մակերեսի որոշումը

6.1.Համաձայն տեխնիկական նախագծի պահանջների տեղանքում ամրացվում են սահմանանիշերը և կատարվում է դրանց արտաքին ձևավորումը:

6.2.Հիմնային և միջանկյալ սահմանանիշերի կոորդինատներն որոշելու համար օգտագործվում են հետևյալ եղանակները`

  • արբանյակային գեոդեզիական որոշման,

  • եռանկյունավորման, պոլիգոնոմետրիական, տրիլատերացիոն, ուղիղ, հակադարձ, համակցված /կոմբինացված/ հատումների,

  • ֆոտոգրամետրիական եղանակներով:

6.3.Չափման աշխատանքների համար կարող են օգտագործվել`

  • արբանյակային գեոդեզիական ԱԴԿ /GPS/ ընդունիչներ,

  • էլեկտրոնային տախեոմետրեր,

  • լուսահեռաչափեր,

  • թեոդոլիտներ,

  • ֆոտոգրամետրիական սարքավորումներ,

  • դիգիտայզերներ, թվային սկաներներ, այլ գործիքներ և սարքավորումներ:

6.4.Չափման եղանակները և օգտագործվող գործիքների կիրառման ցանկը տրվում է տեխնիկական նախագծում:

6.5.Դաշտային չափման արդյունքների հիման վրա հիմնային կետերի կոորդինատները հաշվարկվում են ծրագրային փաթեթների օգնությամբ պետական գեոդեզիական կոորդինատային համակարգում «Գեոդեզիայի» քարտեզագրության, հողաշինարարության և անշարժ գույքի գնահատման կենտրոն, ՊՈԱԿ-ի կողմից: Այդ կետերը հետագայում կարող են օգտագործվել որպես խտացման հանութային ցանց: Միջանկյալ սահմանիշերի կոորդինատները կարող են հաշվվել ձեռքով կատարողների կողմից:

6.6.Սահմանանիշերի կոորդինատների տվյալների հիման վրա ծրագրային փաթեթների օգնությամբ անալիտիկ եղանակով հաշվարկվում է վարչական միավորի տարածքի մակերեսը:

6.7.Աշխատանքներն ավարտելուց հետո կազմվում է կատարված աշխատանքների իրականացման տեխնիկական հաշվետվություն 4 օրինակից, որից 1 օրինակը հանձնվում է կադաստրի կոմիտե, 2-րդ օրինակը պատվիրատուին /ԼՂՀ կառավարություն/, 3-րդ օրինակը` վարչական միավորի ղեկավարին, 4-րդ օրինակը մնում է կատարողի արխիվում:

7. Վարչական միավորի տարածքի մակերեսի որոշման ճշտության աստիճանի գնահատումը

Վարչական միավորի տարածքի մակերեսի որոշման միջին քառակուսային սխալը հաշվում են հետևյալ բանաձևով.

(1)

որտեղ` P — վարչական միավորի մակերեսն է, k — ձգվածության միավորն է,

m t – սահմանների տեղակայման /դիրքի/ միջին քառակուսային սխալն է,

k = 4 /հատվածի երկարության հարաբերությունը լայնության հավասար է չորսի/

(2)

եթե k = 1 /հատվածի ձևը քառակուսի է/

(2ա)

Տեխնիկական նախագծով հիմնավորման դեպքերում մակերեսի որոշման ճշտությունը կարող է որոշվել կրկնակի` անկախ գեոդեզիական չափումների համեմատության հիման վրա:

Եթե հողօգտագործողների սահմանները ամրացված են հիմնային սահմանանիշերով, ապա ամբողջ տարածքի մակերեսի միջին քառակուսային սխալը կարելի է որոշել մասերով:

նկար 1

Սկզբում որոշվում է միջանկյալ և հիմնային սահմանանիշերի միջև ընկած հատվածի մակերեսի միջին քառակուսային սխալը /նկ. 1/

n

(3)

որտեղ` m t — միջանկյալ սահմանանիշերի դիրքի որոշման միջին քառակուսային սխալն է,

D i – i – 1 և i + 1 կետերը միացնող անկյունագիծն է, n — հիմնային սահմանանիշերի միջև ընկած միջանկյալ սահմանանիշերի թիվն է:

Այնուհետև հաշվարկվում է հիմնային սահմանանիշերով պարփակված մակերեսի միջին քառակուսային սխալը:

(4)

որտեղ` m th -հիմնային սահմանանիշերի դիրքի որոշման միջին քառակուսային սխալն է, Dhj –j – 1 և j+1 հիմնային սահմանանիշեր միացնող անկյունագիծն է, n h -պարփակված հիմնային սահմանանիշերով ընթացքի գագաթների թիվն է:

Հողօգտագործման մակերեսի որոշման ընդհանուր միջին քառակուսային սխալը կլինի հավասար

m pընդհանուրը =

որտեղ` N–միջանկյալ և հիմնային սահմանանիշերի միջև ընկած հատվածների /օղակների/ թիվն է:

Ս Խ Ե Մ Ա

Հավելված  1

Վարչական միավորի սահմանագծի հիմնային և միջանկյալ կետերի համարակալման և ձևավորման

Աղ.1

ԼՂՀ վարչատարածքային միավորների սահմանների բնութագրության աղյուսակ

հանգուցային սահմանագծի համարը

սահմանագծի կարգավիճակը

սահմանակից սուբյեկտի անվանումը

1

00065 — 00066

շրջանային

պետ.անտառ

2

00066 — 00067

շրջանային

Շեխեր

3

00067 — 00068

համայնքային

Ազոխ համ.II h ատ

4

00068 — 00069

համայնքային

Մ. Թաղլար II հատ

5

00069 — 00065

համայնքային

Ազոխ

Աղ.2

Հադրութի շրջանի Դրախտիկ համայնքի սահմանների աղյուսակ

հանգուցային սահմանագծի համարը

սահմանանիշերի համարները

X

Y

բարձրություն

00068 — 00067

00068 — 000

3210368.1

5551516.7

828.3

00068 — 001

3210336.3

5551529.8

812.2

00068 — 002

3210320.5

5551558.5

786.6

00068 — 003

3210290.2

5551553.3

934.2

00067 — 000

3210273.4

5551568.1

873.4

ՑԱՆԿ

Հ/հ

Անվանումը

էջ

1

Ընդհանուր դրույթներ

2

Նախապատրաստական աշխատանքներ

3

Իրականացվող աշխատանքներ

4

Սահմանագծի նկարագրումը և հաստատումը

5

Սահմանների ամրացման տեխնիկական

նախագծի կազմումը

6

Վարչական միավորների հիմնային և միջանկյալ սահմանանիշերի ամրացումը, կոորդինատների և մակերեսի որոշումը

7

Վարչական միավորի տարածքի մակերեսի որոշման ճշտության աստիճանի գնահատումը

8

Հավելված N 1

Սխեմա վարչական միավորի սահմանագծի հիմնային և միջանկյալ կետերի համարակալման և ձևավորման

9

Ցանկ

Ծանոթացել եմ.

ՀՀ

պաշտոնը

ազգանունը

ստորագրությունը

ամսաթիվը

1

նախագահի տեղակալ

Ա.Ծատուրյան

2

աշխատակազմի ղեկավար

Բ.Հարությունյան

3

քարտ. գեոդ. և գեոդ. պետ.տեսչ.բաժնի պետ

Լ.Լալայան

4

ֆին.հաշվ.հաշվառման բաժնի պետ

Գ.Միրզոյան

5

գրանցման բաժնի պետ

Գ.Հայրիյան

6

հաշվառման բաժնի պետ

Մ.Ալեքսանյան

7

իրավաբանական ծառայության գլխավոր մասնագետ

Ա.Բաղդասարյան

8

քարտ. գեոդ. և գեոդ. պետ.տեսչ.գլխավոր մասնագետ

Ա.Պետրոսյան