«Գրանցված է»

ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

«____»___________2005թ.

Գրանցման N___________

ԼՂՀ ա րդարադատության

նախարար

__________ Ռ.Հայրապետյան

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Հ Ր Ա Մ Ա Ն

«______» _________ 2005 թ N______

ք. Ստեփանակերտ

Տեղագրագեոդեզիական աշխատանքների անվտանգության տեխնիկայի հրահանգը հաստատելու մասին

Տեղագրագեոդեզիական և կադաստրային քարտեզագրման աշխատանքների անվտանգությունը կանոնակարգելու նպատակով`

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ

1. Հաստատել «Տեղագրագեոդեզիական աշխատանքների անվտանգության տեխնիկայի հրահանգը» (կցվում է):

2. Հրահանգը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Ծատուրյանի վրա:

Կոմիտեի նախագահ Վ.Ալեքսանյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ է

ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահի

« ___ » ________________ 2005 թ

թիվ _______ հրամանով

ՀՐԱՀԱՆԳ

Տեղագրագեոդեզիական աշխատանքների անվտանգության տեխնիկայի

1. Ընդհանուր դրույթներ

1.1. Ղեկավարվելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի «բ» կետի և 8-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով` սույն հրահանգով սահմանվում են տեղագրագեոդեզիական և կադաստրային քարտեզագրական աշխատանքների անվտանգության տեխնիկայի պահպանման կանոնները :

1.2. Տեղագրագեոդեզիական և կադաստրային քարտեզագրական աշխատանքներով զբաղվող յուրաքանչյուր անձ պարտավոր է ծանոթանալ սույն հրահանգով սահմանված անվտանգության տեխնիկայի կանոններին:

1.3. Անվտանգության տեխնիկայի հարցերով յուրաքանչյուր կազմակերպությունում զբաղվում է անվտանգության հարցերով զբաղվող մասնագետը: Փոքր հիմնարկներում, կազմակերպություններում նշված պարտականությունները կարող են դրվել տնօրենի կամ փոխտնօրենի վրա:

1.4. Աշխատանքի ընդունման ժամանակ յուրաքանչյուր աշխատող (այդ թվում` նաև ժամանակավոր աշխատողները) պարտավոր է ծանոթանալ սույն հրահանգին և դրա մասին ստորագրել հատուկ առանձնացված մատյանում:

1.5. Տարին մեկ անգամ բոլոր աշխատողները տեղյակ են պահվում անվտանգության տեխնիկայի կանոնների փոփոխություններին, նորություններին և կրկին ստորագրում համապատասխան մատյանում:

2. Դժբախտ դեպքերը և նրանց պատճառները

2.1.«Դժբախտ դեպքեր աշխատավայրում» համարվում են այն դեպքերը, երբ աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել աշխատողի առողջության վիճակի խախտում, ժամանակավոր կամ մշտական աշխատունակության կորուստ :

Առողջության վիճակի խախտումներ են համարվում կտրվածքները, հոդերի դուրս ընկումը, այրվածքները, կուրացումը, էլեկտրահարվելը, թունավորումը և այլ տեսակի մարմնական վնասվածքները, որոնց պատճառով աշխատողը ժամանակավոր կամ մշտապես կորցնում է աշխատունակությունը:

2.2.Դժբախտ դեպքերի ընդհանուր պատճառներն են.

ա/ աշխատանքի սխալ կազմակերպումը և անվտանգության տեխնիկայի կանոնների խախտումները, աշխատանքների պայմանների և տեխնոլոգիական պրոցեսների չիմացությունը,

բ/ աշխատողների անկարգապահությունը,

գ/ մեքենաների և գործիքների անսարքությունը, դ/ տրանսպորտային վթարները, ե/ պատահարները :

3. Դժբախտ դեպքերից խուսափելու միջոցները

3.1. Դժբախտ դեպքերից խուսափելու համար տեղագրագեոդեզիական աշխատանքներ կատարող կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են.