ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

N 233 «22» օգոստոսի 2001 թ.

ք.Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001թ. հունիսի 19-ի թիվ 172 որոշմամբ հաստատված կարգում փոփոխություններ կատարելու մասին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

ԼՂՀ կառավարության 2001թ. հունիսի 19-ի «Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 172 որոշմամբ հաստատված «Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կարգ»-ում կատարել հետևյալ փոփոխությունները.

1.11-րդ կետի 3-րդ պարբերությունում.

ա. «հիման վրա» բառերից հետո ավելացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թվայնացման և ծածկագրման աշխատանքների ավարտից հետո» բառերը, այնուհետև ըստ տեքստի.

բ․ հանել «ու պետական գրանցման» բառերը.

  1. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

12. Սույն կարգով սահմանված դրույթներին համապատասխանության դեպքում.

ա․ անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի համար կազմվում է կադաստրային գործ.

բ․ անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանում, անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի համար, սեփականատիրոջ, օգտագործողի դիմումի համաձայն լրացվում է անշարժ գույքի գրանցման թերթիկ և պետական գրանցումից հետո տրված է անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայական:

ԼՂՀ վարչապետ Ա. Դանիելյան