ԼԵՌՆԱՑԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐ ՈԻԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի ԹԻՎ 63 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈԻՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Լեռնային Ղստաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի «Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման կարգի և անշարժ գույքի համակարգված դիտարկումների (մոնիտորինգի) իրականացման մասին» թիվ 63 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.

Որոշմամբ հաստատված «Անշարժ գույքի պետական գրանցման կարգի» 46-րդ կետի երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն՝

«Պետական, ծաոայողական և աոևտրային գաղտնիք պարունակող, պետական գաղտնիք հանդիսացող կամ գաղտնագրված տեղեկությունների բացահայտմանը նպաստող տեղեկատվություն պարունակող անշարժ գույքի նկատմամբ իրավունքը գրանցվում է հատուկ կարգով, որը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությունը՝ համաձայնեցնելով Լեոնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության և ազգային անվտանգության պետական վարչության հետ»:

ԼՂՀ վարչապետ Ա. Դանիելյան

ՈՐՈՇՈՒՄ

«2» օգոստոսի 2001 թ. ք.Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001թ. հունիսի 19-ի թիվ 172 որոշմամբ հաստատված կարգում փոփոխություններ կատարելու մասին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

ԼՂՀ կառավարության 2001թ. հունիսի 19-ի «Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 172 որոշմամբ հաստատված «Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կարգ»-ում կատարել հետևյալ փոփոխությունները.

1.11-րդ կետի 3-րդ պարբերությունում.

ա․ «հիման վրա» բառերից հետո ավելացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թվայնացման և ծածկագրման աշխատանքների ավարտից հետո» բառերը, այնուհետև ըստ տեքստի.

բ․ հանել «ու պետական գրանցման» բառերը.

12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

12. Սույն կարգով սահմանված դրույթներին համապատասխանության դեպքում.

ա․ անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի համար կազմվում է կադաստրային գործ.

բ․ անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանում, անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի համար, սեփականատիրոջ, օգտագործողի դիմումի համաձայն լրացվում է անշարժ գույքի գրանցման թերթիկ և պետական գրանցումից հետո տրված է անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայական:

ԼՂՀ վարչապետ Ա. Դանիելյան

ՈՐՈՇՈՒՄ

«22» Օգոստոսի 2001թ. N 235

ք.Ստեփանակերտ

«Արցախհողշիննախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերության վերակազմավորման մասին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Վերակազմավորել «Արցախհողշիննախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը «Գեոդեզիայի, քարտեզագրման և հողաշինության նախագծային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրւսպետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վորապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությանը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությանը:

ա․ սահմանված կարգով մինչև 2001թ. սեպտեմբերի 10-ը հաստւստել «Գեոդեզիայի, քարտեզագրման և հողաշինության նախագծային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունը, կանոնադրական կապիտալի չափը և ներկայացնել պետական գրանցման.

15- օրյա ժամկետում նախկին «Արցախհողշիննախագիծ» պետական փակ ընկերության հաշվեկշռում գտնվող գույքը հանձնել «Գեոդեզի քարտեզագրման և հողաշինության նախագծային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրինությանը:

գ․ 15-օրյա ժամկետում սահմանված կարգով Լեռնային ՂարաբաղիՀանրապետության Կառավարություն ներկայացնել առջարկություն իր կանոնադրություն ուրույն վորոշումով բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

դ․ պետական կառավարման իրավասու մարմինների հետ քննարկել և սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընկերության շենքային պայմանների ապահովման վերաբերյալ:

ԼՂՀ վարչապետ Ա. Դանիելյան