ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

Թ 260 «26» դեկտեմբերի 2000թ. ք. Ստեփանակերտ

Հողի սեփականատերերի, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական և ժամանակավոր օգտագործողների հողերի (բացի վարձակալության հանձնվածից), ինչպես նաև սեփականության իրավունքով հարկատուներին պատկանող շենքերի և շինությունների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգի մասին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում Է.

1. Հաստատել հողի սեփականատերերի, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական և ժամանակավոր օգտագործողների հողերի (բացի վարձակալության հանձնվածից), ինչպես նաև սեփականության իրավունքով հարկատուներին պատկանող շենքերի և շինությունների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգը (կցվում Է)։

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի,Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման կարգի և անշարժ գույքի համակարգված դիտարկումների (մոնիտորինգ) իրականացման մասինե թիվ 63 որոշմամբ հաստատված անշարժ գույքի կադաստրային գնահատման իրականացման կարգի 24-րդ կետը։

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հաստատված Է

ԼՂՀ կառավարության

«26» դեկտեմբերի 2000թ. թիվ 260 որոշմամբ

ԿԱՐԳ

Հողի սեփականատերերի, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական և ժամանակավոր օգտագործողների հողերի (բացի վարձակալության հանձնվածից), ինչպես նաև սեփականության իրավունքով հարկատուներին պատկանող շենքերի և շինությունների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմիններ ներկայացնելու

1. Սույն կարգով սահմանվում Է հողի սեփականատերերի, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական և ժամանակավոր օգտագործողների հողերի (բացի վարձակալության հանձնվածից, ինչպես նաև սեփականության իրավունքով հարկատուներին պատկանող շենքերի շինությունների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմիններ ներկայացնելը:

2. Տեղեկությունները հարկային մարմիններին տրամադրում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմինները։

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմինները յուրաքանչյուր տարի հարկային մարմիններին տրամադրում են տեղեկություններ՝

ա) մինչև օգոստոսի 1-ը՝ հուլիսի 1-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանքաղաքացիներին սեփականության կամ օգտագործման (բացի վարձակալության հանձնվածից),օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիության չունեցող անձանց օգտագործման (բացիվարձակալության հանձնվածից) իրավունքով պատկանող հողերի մասին՝ համաձայն սույնկարգին կից թիվ 1 ձևի. ՚

բ) մինչև օգոստոսի 1-ը՝ հուլիսի 1-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմակերպություններին, օտարերկրյա պետություններին, միջազգային

կազմակերպություններին սեփականության կամ օգտագործման (բացի վարձակալության հանձնվածից), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնարկներին օգտագործման (բացի վարձակալության հանձնվածից) իրավունքով պատկանող հողերի մասին՝ համաձայն սույն կարգին կից թիվ 2 ձևի.

գ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը՝ նախորդ ամսվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին, կազմակերպություններին, օտարերկրյա պետություններին միջազգային կազմակերպություններին սեփականության կամ օգտագործման (բացի վարձակալության հանձնվածից), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնարկներին, օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիաթյուն չունեցող անձանց օգտագործման (բացի վարձակալության հանձնվածից) իրավունքով պատկանող հողերի սեփականատերերի կամ օգտագործողների վտփոխման մասին՝ համաձայն սույն կարգին կից թիվ 3 ձևի.

դ) մինչև գնահատման (վերագնահատման) տարվա սեպտեմբերի 1-ը՝ համայնքների (Սւոեփանակերտ քաղաքի), շրջանների վարչական սահմաններում տվյալ տարվա հուլիսի 1-ի դրությամբ հարկատուներին սեփականության իրավունքով պատկանող, հաշվառված և գնահատված, բնակելի, հասարակական ու արտադրական նշանակության շենքերի և շինությունների (այդ թվում՝ կիսակառույց) ամփոփ ցուցակը՝ համաձայն սույն կարգին կից թիվ 4 ձևի և նշված շենքերի ու շինությունների գնահատման ամփոփ հաշվարկները՝ համաձայն սույն կարգին կից թիվ 5 և թիվ 5ա ձևերի.

ե) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը՝ նախորդ ամսվա ընթացքում հարկատուներին սեփականության իրավունքով պատկանող շենքերի և շինությունների (այդ թվում կիսակառույց) սեփականատերերի փոփոխման վերաբերյալ տեղեկություններ՝ համաձայն սույն կարգին կից թիվ 6,ձևի.

զ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը՝ նախորդ ամսվա ընթացքում որպես սեփականություն գրանցված (շենքերի և շինությունների, այդ թվում՝ կիսակառույց) հաշվառման և գնահատման վեր՛աբերյալ տեղեկություններ՝ համաձայն սույն կարգին կից թիվ 7 ձևի.

է) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը՝ նախորդ ամսվա ընթացքում սեփականության դադարած իրավունքի գրանցումների՝ քանդված կամ վերացված շենքերի և շինությունների (այդ թվում՝ կիսակառույց) վերաբերյալ տեղեկություններ՝ համաձայն սույն կարգին կից թիվ 8 Ձևի։