ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«11» հուլիսի 2000թ․ №142

ք. Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման քարտեզների կազմման և ԼՂՀ տարածքի կադաստրային քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու մասին

Համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքի և ԼՂՀ կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 10-ի «ԼՂՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգի 2000-2003թթ. զարգացման ծրագրի հաստատման մասին» թիվ 142 որոշման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.ԼՂՀ շրջանների և համայնքների վարչատարածքային բաժանման քարտեզների կազմման և ԼՂՀ տարածքի կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացման պետական պատվիրատու սահմանել ԼՂՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությունը:

2.ԼՂՀ շրջանների և համայնքների վարչական տարածքների ճշտման ու սահմանման նպատակով ստեղծել կառավարական հանձնաժողով և հաստատել նրա կազմը (կցվում է):

3.ԼՂՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությանը՝ համաձայն ԼՂՀ կառավարության 2000 թվականի մարտի 21-ին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների և համայնքների տարածքների սահմանման մասին» թիվ 51 որոշման, մեկամսյա ժամկետում, ներկայացնել սույն որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովին.

ա. ԼՂՀ 1: 100 000 մասշտաբի տեղագրական քարտեզը՝ նշելով ԼՂՀ շրջանների և Ստեփանակերտ քաղաքի վարչական տարածքները.

բ. ԼՂՀ շրջանների 1:25000 մասշտաբի տեղագրական քարտեզը՝ նշելով համայնքների վարչական տարածքները:

4. Կառավարական հանձնաժողովին՝ ԼՂՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությունից սույն որոշման 3-րդ կետում նշված փաստաթղթերը ստանալուց հետո մեկ ամսյա ժամկետում կազմակերպել դրանց քննարկումը (ըստ անհրաժեշտության ընդգրկելով շահագրգիռ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին) և արդյունքների հիման վրա ԼՂՀ կառավարություն ներկայացնել առաջարկություններ΄ ԼՂՀ շրջանների ու համայնքների վարչական տարածքների սահմանման և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ, փոփոխություն կատարելու վերաբերյալ, ԼՂՀ շրջանների և համայնքների վարչատարածքային բաժանման քարտեզների կազմման և սահմանների նկարագրման հետագա աշխատանքներն իրականացնելու նպատակով:

5. ԼՂՀ շրջանների և համայնքների սահմանների նկարագրման ու կադաստրային քարտեզագրման աշխատանքները կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

ԼՂՀ վարչապետ _________________ Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հաստատված է

ԼՂՀ կառավարության 11. հուլիսի 2000 թվականի Թիվ 142 որոշմամբ

ԿԱԶՄ

Կառավարական հանձնաժողովի

Ա . Աբրահամյան – ԼՂՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար

(հանձնաժողովի նախագահ)

Ս . Նասիբյան — ԼՂՀ կառավարության վարչատարածքային կառավարման բաժնի վարիչ

(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Ա . Ծատուրյան — ԼՂՀ գյուղատնտեսության նախարար

Ծ . Փալանջանյան – ԼՂՀ քաղաքաշինության նախարար

Ա . Ծատուրյան – ԼՂՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետի պաշտոնակատար

Մ . Հակոբջանյան – ԼՂՀ ֆինանսների նախարարության բյուջետային վարչության պետ

Գ . Գրիգորյան – ԼՂՀ բնապահպանության վարչության պետ

Վ . Հարությունյան – ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության «Արցախհողշիննախագիծ» ՊՓԲԸ — ի տնօրեն

Բ . Առուշանյան – Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնակատար

Ս . Հակոբյան — Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար

Վ . Ադամյան – Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար

Ս . Բարսեղյան — Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար

Վ . Բադասյան – Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար

Վ . Կասյան – Շաշիի շրջանի վարչակազմի նախարար

Ռ . Այդինյան – Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար

Ա . Հակոբյան – Քաշաթաղի շրջանի վարչակազմի նախարար