ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՈԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

հուլիսի «11» 2000թ N 141

ք.Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոինիսի 15-ի թիվ 118 որոշման մեջ լրացում կատարելու մասին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 15-ի «Գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 118 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.

ա․ Որոշմամբ հաստատված կարգի «2.3» կետից հետո լրացնել «2.4» կետ, հետևյալ բովանդակությամբ՝

2.4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ԼՂՀ հարկային պետական վարչությանը, ԼՂՀ ազգային անվտանգության պետական վարչությանը, ԼՂՀարդարադատության պետական վարչությանը, ԼՂՀ դատական մարմիններին, ԼՂՀ դատախազությանը և ԼՂՀ ներքին գործերի նախարարությանը գույքի կադաստրի տվյալների մասին տեղեկատվությունը տրամադրվում է անվճար, որի դիմաց անշարժ գույքի կադաստր վարող մարմիններին ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվում է համապատասխան փոխհատուցում։

ԼՂՀ ՎԱՐԶԱՊԵՏ՝ Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ