ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«11» հուլիսի 2000թ. N 140

ք.Ստեփանակերտ

Սեփականության իրավունքով տրամադրվող պետական պահուստային ֆոնդի հողերի գների սահմանման մասին

Լեռնային Ղտրաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի «բ»

(«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» 1, «ԼՀ օրենքի 1-ին հոդվածի խմբագրությամբ)» «գ» Ա «դ» ենթակետերի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կաոավարաթյունը որոշում է.

1. Հողային բարեփոխումների ընթացքում, բնակելի նպատակային նշանակության շենքերի Ա դրանց ԱԻց տնտեսական ու օժանդակ բակային կառույցների շինարարության համար, սեփականության իրավունքով տրամադրվող պետական պահուստային ֆոնդի հողերի ; քառ. մետրի գին սահմանել՝

ա. Ստեփանակերտ քաղաքում՝

բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար — 25.0 դրամ. այգեգործության (ամառանոցի) համար — 50.0 դրամ, բ/. այլ քաղաքներում՝

բնակեփ տան շինաոարության ու դրա սպասարկման համար — 7.0 դրամ — այգեգործության (ամառանոցի) համար — 14.0 դրամ.

գ. գյուղական բնակավայրերում՝ տնամերձերի համար — 4.0 դրամ, այգեգործության (ամառանոցի) համար -8.0 դրամ.

1. Սահմանել, որ պետական պահուստային ֆոնդի հողերը հասարակական, արտադրական (արդյունաբերական և գյուղատնտեսական) և ինժեներական (հատուկ) նպատակային նշանակության կառույցների, ինչպես նաև աոանձին կանգնած ավտոտնակների շինարարության ու սպասարկման համար տրամադրվում Է՝

ա/. անժամկետ օգտագործման իրավունքով հողից օգտվելու վճարի գանձմամբ՝ հողի հարկի ձևով LՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ/. վարձակալությամբ օգտագործման իրավունքով՝ հողից օգտվելու վճարի գանձն հողի վարձավճարի ձևով, ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

3. Սահմանել, որ հողային բարեփոխումների գործընթացի ավարտից հետո ահ\գ պահուստային ֆոնդի հողերը սեփականության իրավունքով տրամադրվում են

ձևավորվող (շուկայական) գներով;

4. Սահմանել, որ սեփականաթյան իրավունքով տրամադրված հողամասերի դիմաց գանձվող գումարները մուտքագրվում են՝

ա/. պետական բյուջե՝ համայնքների վարչական տարածքներից դուրս հողամասերի համար։

բ/. համայնքների բյուջե՝ համայնքների վարչական տարածքում գտնվող հողամասերի համար։

5. ՈԻժը կորցրած ճանաչել ԼՂՀ. կառավարության 1999 թվականի օգոստոսի 13-ի. «Տարածքում շենքերի և շինությունների համար հատկացվող հողերի ժամանակավոր արժեքների մասին» թիվ 29 որոշումը։

ԼՂՀ վարչապետ Ա. Դանիելյան