ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«22» օգոստոսի 2001թ. N 234

ք.Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 18-ի ԹԻՎ 96 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 18-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անշարժ գույքի կադաստրային ծածկագրման կարգը հաստատելու մասին» թիվ 96 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1. ա) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությանը՝ մեկամսյա ժամկետում անշարժ գույքի կադաստրային տարածքների և ենթատարածքների ծածկագրերը ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչություն ընդունման և պետական գրանցման համար».

բ) որոշմամբ հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրային ծածկագրման կարգ»–ում՝

1-ին կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2-րդ կետով.

«2. Անշարժ գույքի կադաստրային ծածկագիրն իրենից ներկայացնում է ազգային դասակարգիչ և ձևակերպվում է տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգման և կոդավորման միասնական համակարգի ստանդարտների պահանջներին համապատասխան»։

Այդ կապակցությամբ կարգի 2-րդ և 3-րդ կետերը համարել համապատասխանաբար 3– րդ և 4-րդ կետեր.

4-րդ կետի ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա) թվերի առաջին խումբը կադաստրային տարածքի՝ շրջանի ծածկագիրն է՝ կազմված երկնիշ թվային կոդից և սկսվում է 01-ից».

«բ) թվերի երկրորդ խումբը կադաստրային ենթատարածքի՝ համայնքի ծածկագիրն է՝ կազմված եռանիշ թվից և սկսվում է 001-ից».

«գ) եթե անշարժ գույքի միավորը գտնվում է շրջանի վարչական տարածքում, բայց համայնքի վարչական սահմաններից դուրս (կադաստրային սեկտոր), ապա այն նույնպես ծածկագրվում է թվերի երկրորդ խմբով և սկսվում է 801-ից».

«ղ) թվերի երրորդ խումբը կադաստրային թաղամասի ծածկագիրն է՝ կազմված եռանիշ թվից և սկսվում է 001-ից»

«ե) թվերի չորրորդ խումբը հողամասի ծածկագիրն է՝ կազմված եռանիշ թվից և սկսվում է 001-ից։ Հողամասին ամրակայված շենքերին, շինություններին տրվում են առանձին կադաստրային ծածկագրեր՝ կազմված եռանիշ թվից, որոնք սկսվում են 001-ից։ Շենքերի, շինությունների մաս հանդիսացող անշարժ գույքի առանձին միավորներին (բնակելի և ոչ բնակելի տարածքներին) տրվում է եռանիշ թվից բաղկացած ծածկագիր, որն սկսվում է 001– Ից»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 1-ից։

ԼՂՀ վարչապետ՝

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ