ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Հավելված

ԼՂՀ կառավարության

«24» հուլիս 2001 թ.

թիվ 201 որոշման

ՈՐՈՇՈՒՄ

«24» հուլիսի 2001թ. N201

ք.Ստեփանակերտ

ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մասին

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ Է.

1. ԼՂՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությունը վերանվանել ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե։

2. Անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազորված մարմնի իրավասությունը վերապահել ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին։

3. Սահմանել, որ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարումն ընդգրկում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, անշարժ գույքի հաշվառումը, կադաստրային քարտեզագրումը, անշարժ գույքի կադաստրային գնահատումը, անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվական համակարգի ստեղծումը, տեղեկատվության ւորամադրումը և համակարգի գործունեության կառավարումն ու վերահսկումը։

4. 2002 թվականի հունվարի 1-ից լուծարել ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի պետական փակ բաժնետիրական ընկերությունները՝ համաձայն հավելվածի։

5. ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝

ա/. ստեղծել սույն որոշմամբ լուծարման ենթակա պետական փակ բաժնետիրական ընկերությունների լուծարման հանձնաժողովներ Ա ԼՂՀ օրենսդրությանը համապատասխան իրականացնել դրանց լուծարման գործընթացը.

բ/. սահմանված կարգով ստեղծել ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներ.

գ/ 15-օրյա ժամկետում՝ սահմանված կարգով ԼՂՀ կառավարություն ներկայացնել առաջարկություններ ԼՂՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության կանոնադրության մեջ և կառուցվածքում՝ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ։

դ/. մեկամսյա ժամկետում ԼՂՀ կառավարություն ներկայացնել առաջարկություններ, ԼՂՀ օրենսդրության մեջ, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼԴՀ օրենքից և սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ։

6. Սույն որոշմամբ լուծարման ենթակա պետական փակ բաժնետիրական ընկերությունների պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքը հանձնել ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տնօրինությանը։

7. Թույլատրել ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին գանձապետական համակարգի միջոցով սպասարկման համար բացել բանկային հատուկ հաշիվ։

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից։

ԼՂՀ վարչապետ՝ Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՑԱՆԿ

Լեռնային Ղարաբաղ ի Հանրապետության անշարժ գույքի

կադաստրի պետական կոմիտեի համակարգի լուծարման ենթակա

պետական փակ բաժնետիրական ընկերությունների

«Տեղեկատվական կենտրոն» ՊՓԲԸ

«Անշարժ գույքի կադաստր-Ստեփանակերտ» ՊՓԲԸ

«Անշարժ գույքի կադաստր-Մարտակերտ» ՊՓԲԸ

«Անշարժ գույքի կադաստր– Մարտունի» ՊՓԲԸ

«Անշարժ գույքի կադաստր-Ասկերան» ՊՓԲԸ

«Անշարժ գույքի կադաստո-Հադրութ» ՊՓԲԸ

«Անշարժ գույքի կադաստր-Շուշի» ՊՓԲԸ

Լ ՂՀ կառավարության

աշխատակազմի ղեկավար Ս. Գրիգորյան

167-03/-02