ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«19» հունիսի 2001թ. N 173

ք.Ստեփանակերտ

«Տեղեկատվական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի համաձայն, անշարժ գույքի ե դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական միասնական կադաստրի վերաբերյալ հանրապետական տեղեկատվական համակարգ ստեղծելու նպատակով՝

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Տեղեկատվական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերություն։

2.«Բաժնետիրական ընկերությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությանը։

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությանը՝ սահմանված կարգով, մինչև 2001թ. հուլիսի 1-ը, հաստատել «Տեղեկատվական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունը, կանոնադրական կապիտալի չափը և ներկայացնել պետական գրանցման։

ԼՂՀ վարչապետ Ա. Դանիելյան