ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2005թ. N 97
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 3-ի թիվ 26 որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 3-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների և համայնքների սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու մասին» թիվ 26 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
1. Որոշման 1-ին կետով հաստատված կառավարական հանձնաժողովի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ /կցվում է/:
2. Որոշման 3-րդ կետի բ/ ենթակետի «2009 թվականի մարտի 31-ը» բառերից հետո լրացնել «ըստ քննարկման արդյունքների պարբերաբար» բառերը:
3. Որոշման 4-րդ կետում`
ա/ հանել «արտադրական ենթակառուցվածքների զարգացման և» բառերը:
բ/ «2004 թվականի մարտի 1-ը» բառերը փոխարինել «2005 թվականի մայիսի 1-ը» բառերով:
ԼՂՀ վարչապետ Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
«_____»_____________2005թ.
թիվ_____ որոշմամբ
ԿԱԶՄ
կառավարական հանձնաժողովի
Ա.Մ.Ծատուրյան |
— ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար /հանձնաժողովի նախագահ/ |
Վ.Բաղդասարյան |
— ԼՂՀ գյուղատնտեսության նախարար |
Բ.Ալավերդյան |
— ԼՂՀ քաղաքաշինության նախարար |
Վ.Ալեքսանյան |
— ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ |
Ն.Բաղդասարյան |
— ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ |
— ԼՂՀ կառավարության աշխատակազմի վարչատարածքային կառավարման բաժնի վարիչ |
|
Գ.Գրիգորյան |
— ԼՂՀ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ |
Ա.Ա.Ծատուրյան |
— ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ |
Է.Աղաբեկյան |
— Ստեփանակերտի քաղաքապետ |
Ս.Հարությունյան |
— ԼՂՀ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար |
Վ.Կասյան |
— ԼՂՀ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար |
Ռ.Ազարյան |
— ԼՂՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար |
Ս.Սանթրյան |
— ԼՂՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար |
Վ.Գևորգյան |
— ԼՂՀ Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար |
Հ.Խաչատրյան |
— ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար |
Վ.Նալբանդյան |
— ԼՂՀ Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար |
Վ.Սարգսյան |
— ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հողաշինարարության և հողային պետական տեսչության բաժնի պետ |
Գ.Հայրիյան |
— ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության տարածքային կառավարման բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Ֆ.Հակոբյան |
— «Գեոդեզիայի» քարտեզագրության, հողաշինարարության և անշարժ գույքի գնահատման կենտրոն, ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն |
Է.Գրիգորյան |
— ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի»Տեղեկատվական կենտրոն, ստորաբաժանման ղեկավար |
Ա.Աղաբաբյան |
— ԼՂՀ կառավարության աշխատակազմի վարչատարածքային կառավարման բաժնի գլխավոր մասնագետ |
Գ.Բաղդասարյան |
— ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հողաշինարարության և հողային պետական տեսչության բաժնի առաջին կարգի մասնագետ |
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ