ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

23 օգոստոսի 2005թ. N 362

ք.Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների և Ստեփանակերտ քաղաքի սահմանների նկարագրություններն ու դրանք պարունակող եվ սահմանները տեղանշող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1:200000 մասշտաբի տեղագրական քարտեզները հաստատելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին

Ղեկավարվելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է .

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների և Ստեփանակերտ քաղաքի սահմանների նկարագրությունները, դրանք պարունակող և սահմանները տեղանշող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1:200000 մասշտաբի տեղագրական քարտեզները` համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որոշ վերաբնակեցվող և հարակից համայնքների վարչական սահմանների ու դրանց տեղագրական քարտեզների նախագծերի մասին» թիվ 342, 2004 թվականի հոկտեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որոշ վերաբնակեցվող և հարակից համայնքների վարչական սահմանների ու դրանց տեղագրական քարտեզների նախագծերի մասին» թիվ 386, 2005 թվականի փետրվարի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մի շարք համայնքների վարչական սահմանների ու դրանց տեղագրական քարտեզների նախագծերի մասին» թիվ 98 որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 342, 2004 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 386, 2005 թվականի փետրվարի 28-ի թիվ 98 որոշումների վերնագրերի»սահմանների ու դրանց տեղագրական քարտեզների նախագծերի, բառերը փոխարինել «սահմանների նկարագրություններն ու դրանց տեղագրական քարտեզները հաստատելու»,

բ/ որոշումների 1-ին կետերում` «Հավանություն տալ» բառերը փոխարինել «Հաստատել» բառով, իսկ «նկարագրությունների», «քարտեզների ու հատակագծերի նախագծերին» բառերը` համապատասխանաբար «նկարագրությունները», «քարտեզներն» ու «հատակագծերը» բառերով,

գ/ ուժը կորցրած ճանաչել որոշումների 2-րդ կետերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

ԼՂՀ վարչապետ Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հավելված

ԼՂՀ կառավարության

«____»_____________ 2005թ

թիվ _______ որոշման

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԾԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչատարածքային սահմանագծի նկարագրությունը

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:50 000, 1:200 000 մասշտաբի տեղագրական քարտեզները և Ասկերանի շրջանի համայնքների 1:10 000 մասշտաբի հողօգտագործման հատակագծերը:

Ասկերանի շրջանը սահմանակցում է`

Գ — Բ հատվածով` հյուսիսից Մարտակերտի շրջանին.

Բ — Դ հատվածով` Ադրբեջանի Հանրապետությանը.

Դ — Զ հատվածով` Մարտունու շրջանին.

Զ — Է հատվածով` Հադրութի շրջանին.

Է — Թ հատվածով` Շուշիի շրջանին.

Թ — Գ հատվածով` Քաշաթաղի շրջանին:

Ասկերանի շրջան — Մարտակերտի շրջան

Սահմանագիծը՝ Գ — Բ

Ասկերանի շրջանի սահմանը Մարտակերտի շրջանի հետ սկսվում է ծովի մակերևույթից 2582.3 մ բարձրության վրա գտնվող Ալլակայա սարի Գ տառով նշված տեղանքից, որը հան-դիսանում է Ասկերանի, Մարտակերտի և Քաշաթաղի շրջանների սահմանագծերի հանգուցակետը: Այդտեղից շրջվելով դեպի արևելք՝ սահմանագիծը հասնում է ծովի մակերևույթից 2075.3 մ բարձրության վրա գտնվող 1 կետը, այնուհետև անցնելով 2008.8 մ բարձրության բարձունքը՝ 2 կետը, ապա Թեզինորդ տեղամասով հասնելով 3 կետը՝ շարունակվում է 1732.7 մ մինչև 1794.9 մ բարձրության վրա գտնվող 4 կետը, այնուհետև Քոլատակ գետի վտակով՝ մինչև Քոլատակ գետը, ապա Քոլատակ գետի հոսանքի ուղղությամբ՝ մինչև Քոլատակ և Խաչեն գետերի միախառնման կետը: Այդտեղից սահմանագիծը Խաչեն գետի հոսանքով հասնում է մինչև Խաչեն գետի ջրամբարը, ապա անցնելով Խաչեն գետի վրա կառուցված կամրջի տակով, որը գտնվում է Աղդամ-Մարտակերտ ավտոմայրուղու վրա, հասնում է Բ տառով նշված տեղանքը, որը հանդիսանում է Մարտակերտի և Ասկերանի շրջանների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման հանգուցակետը:

Ասկերանի շրջան — Ադրբեջանի Հանրապետություն

Սահմանագիծը՝ Բ — Դ

Ասկերանի շրջանի սահմանը Ադրբեջանի Հանրապետության հետ սկսվում է Բ տառով նշված տեղանքից, որը հանդիսանում է Մարտակերտի և Ասկերանի շրջանների սահմանագծերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ու Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման հանգուցակետը: Այդտեղից Ասկերանի շրջանի վարչական սահմանագիծը ձգվում է դեպի հարավ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գծով մինչև Դ տառով նշված տեղանքը, որը գտնվում է Կարկառ գետի աջ ափին և հանդիսանում է Ասկերանի և Մարտունու շրջանների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի սահմանային հանգուցակետը:

Ասկերանի շրջան — Մարտունու շրջան

Սահմանագիծը՝ Դ — Զ

Ասկերանի շրջանի սահմանը Մարտունու շրջանի հետ սկսվում է Դ տառով նշված տեղան-քից, որը գտնվում է Կարկառ գետի վրա և հանդիսանում է Ասկերանի և Մարտունու շրջանների սահմանագծերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման հանգուցակետը, ապա սահմանագիծը ձգվում է դեպի արևմուտք՝ Կարկառ գետի հոսանքի հակառակ ուղղությամբ մինչև 1 կետը, որը գտնվում է գետի վրա կառուցված կամրջի մոտ՝ Աղդամ-Մարտունի ավտոմայրուղու վրա: 1 կետից անցնում է հարավ-արևելք, Աղդամ-Մարտունի ավտոմայրուղով, մինչև 2 և 3 կետերը, թեքվում արևելք՝ մինչև 4 կետը, իսկ այդտեղից դեպի հարավ՝ մինչև 5 կետը, որը գտնվում է Աղդամ-Մարտունի մայրուղու տակ գտնվող հողային ջրանցքի մոտ: Այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի 6 կետը՝ հողային ջրանցքի հոսանքի հակառակ ուղղությամբ մինչև Աղդամ-Սառնաղբյուր ճանապարհը: 6 կետից այն ձգվում է հարավ-արևմուտք մինչև 1806.7 մ հեռավորության վրա գտնվող 7 կետը, ապա թեքվում հարավ-արևելք՝ Վազգենաշենի համայնքի դաշտային ճանապարհով մինչև 8 կետը, որը գտնվում է 630.9 մ հեռավորության վրա: 8 կետից ձգվում է դեպի հարավ-արևմուտք՝ մինչև համապատասխանաբար 2306.0 մ և 1583.7 մ հեռավորության վրա գտնվող 9 և10 կետերը: 10 կետից սահմանագիծը թեքվում է դեպի Սառնաղբյուր գյուղի հարավ-արևելքում գտնվող Ազարաթլու սարը և հասնում մինչև ծովի մակերևույ-թից 963.8 մ բարձրության վրա գտնվող 11 կետը: Այդտեղից այն շարունակվում է դեպի հարավ-արևմուտք մինչև 12 և 13 կետերը: 13 կետը գտնվում է Գուսար սարի լանջին՝ ծովի մակերևույթից 1181.5 մ բարձրության վրա: 13 կետից պետական անտառի միջով ձգվում է դեպի 14 կետը, որը գտնվում է Վազգենաշենի համայնք տանող դաշտային ճանապարհի մոտ` 1920.7 մ հեռավորության վրա: 14 կետից շարունակվում է դեպի հարավ-արևմուտք մինչև 958.9 մ հեռավորության վրա գտնվող 15 կետը, իսկ այդտեղից դեպի հարավ անցնելով 1564.8 մ՝ հասնում է ծովի մակերևույթից 1367.2 մ բարձրության վրա գտնվող 16 կետը: 16 կետից սահմանագիծը ձգվում է դեպի հարավ մինչև 17 կետը` 600.5 մ հեռավորության վրա, ապա 18 կետը` 469.7 մ հեռավորության վրա, որը գտնվում է դաշտային ճանապարհների հատման տեղում: 18 կետից թեքվում է դեպի հարավ-արևելք մինչև 19 կետը` 268.6 մ հեռավորության վրա, որտեղից՝ դեպի հարավ մինչև 20 կետը, որը գտնվում է պետական անտառի գետակի մոտ, 439 մ հեռավորության վրա: Այնուհետև այն թեքվում է դեպի արևմուտք մինչև 21 կետը, որը գտնվում է դաշտային ճանա-պարհի մոտ, 699.5 մ հեռավորության վրա, ապա դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ մինչև 22 կետը՝ 947.9 մ հեռավորության վրա: 22 կետից սահմանագիծը շարունակվում է դեպի հարավ-արևելք մինչև 23 կետը, որը գտնվում է գետակի ու դաշտային ճանապարհի հատման տեղում` 1138.2 մ հեռավորության վրա, այդտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք մինչև 24 կետը, որը գտնվում է Ստեփանակերտ-Մարտունի ավտոմայրուղու մոտ: 24 կետից, հատելով ճանապարհը, պետական անտառով այն հասնում է մինչև 25 կետը` 1608.0 մ բարձ-րության վրա, ապա պետական անտառային ֆոնդով, Բովուրխան սարով, անցնելով 1438.1 մ տարածք, հասնում է ծովի մակերևույթից 1583.7 մ բարձրության վրա գտնվող անանուն բարձունքը՝ 26 կետը: 26 կետից սահմանագիծը ձգվում է դեպի հարավ-արևելք, հատելով Կարմիր գյուղից Ննգի տանող դաշտային ճանապարհը, հասնում է մինչև 27 կետը, որը գտնվում է 2229.3 մ հեռավորության վրա, ապա պետական անտառով թեքվում է դեպի արևելք 28 կետով, որը գտնվում է 438.1 մ հեռավորության վրա, հասնում մինչև 29 կետը, որը գտնվում է դաշտային ճանապարհից մոտ 529.9 մ հեռավորության վրա: Այդտեղից սահմանագիծը դաշտային ճանապարհով ձգվում է դեպի հարավ-արևմուտք մինչև 30 կետը, որը գտնվում է 573.7 մ հեռավորության վրա: 30 կետից պետական անտառով այն թեքվում է դեպի հարավ-արևելք և, հատելով Խաչմաչ-Ղավախան դաշտային ճանապարհը, հասնում է 1248.6 մ հեռավորության վրա գտնվող գետակի սկզբում տեղակայված 31 կետը, այդտեղից գետակով ձգվում է դեպի հարավ մինչև 32 կետը` դաշտային ճանապարհների հատման տեղը: 32 կետից թեքվում է դեպի հարավ-արևելք մինչև 33 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 1273.0 մ բարձրության վրա: 33 կետից թեքվում է դեպի հարավ` գետակի հոսանքով մինչև 34 կետը, ուր հատվում են Սխտորաշեն գյուղի դաշտային ճանապարհները: 34 կետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, Ակնաղբյուր տանող ճանապարհով, մինչև Նաբաթխան գետի հետ ճանապարհի հատման տեղը՝ 35 կետը, ապա դեպի հարավ-արևմուտք՝ մինչև 36 կետը, որը գտնվում է դաշտային ճանապարհների խաչմերուկում՝ 1906.3 մ հեռավորության վրա: Այդ կետից նույն ուղղությամբ ձգվում է դեպի պետական անտառ, ֆերմայի շենքի մոտով մինչև 37 կետը` 1794.5 մ հեռավորության վրա: 37 կետից սահմանագիծը պետական անտառով գնում է դեպի հարավ-արևմուտք և հասնում Զ տառով նշված տեղանքը, որը գտնվում է պետական անտառում՝ Տումա գոմեր տեղամասում, Թաղավարդ գյուղի սահմանից հարավ-արևմուտք՝ 5 կմ հեռավորության վրա:

Ասկերանի շրջան -Հադրութի շրջան

Սահմանագիծը՝ Զ — Է

Ասկերանի շրջանի սահմանը Հադրութի շրջանի հե տ սկսվում է Զ տառով նշված տեղանքից, որը գտնվում է Ասկերանի, Մարտունու և Հադրութի շրջանների վարչական սահմանագծերի հանգուցակետում: Այնուհետև սահմանագիծը պետական անտառային ֆոնդով ձգվում է դեպի արևմուտք՝ հասնելով Է տառով նշված տեղանքը, որը գտնվում է Հադրութի և Շուշիի շրջանների սահմանագծերի հանգուցակետում` ծովի մակերևույթից 1926.0 մ բարձրության վրա:

Ասկերանի շրջան — Շուշիի շրջան

Սահմանագիծը՝ Է — Թ

Ասկերանի շրջանի սահմանը Շուշիի շրջանի հետ սկսվում է Է տառով նշված տեղանքից, որը գտնվում է ծովի մակերևույթից 1926.0 մ բարձրության վրա և հանդիսանում է Ասկերանի, Հադրութի և Շուշիի շրջանների սահմանագծերի հանգուցակետը` Ավետարանոց բնակավայրից մոտ 5000 մ հարավ-արևմուտք: Այդտեղից սահմանագիծը ձգվում է դեպի հյուսիս մինչև 27 կետը, որի հեռավորությունը հանգուցակետից 3119.7 մ է, ապա 26 կետը` 1182.9 մ հեռավորության վրա, այնուհետև 25 կետը` 1969.2 մ հեռավորության վրա: 25 կետից նորից ձգվում է դեպի հյուսիս և հասնում 24 կետը` 1468.6 մ հեռավորության վրա, ապա շարունակվելով նույն ուղղությամբ 1378.1 մ` հասնում է ծովի մակերևույթից 1553.3 մ բարձրության վրա գտնվող 23 կետը, որտեղ տեղակայված է գեոդեզիական ցանցի կետ, ապա անցնելով պետական անտառային ֆոնդով, Կարկառ գետի հոսանքով, ծովի մակերևույթից 909.0 մ բարձրության վրա հատելով գետը՝ հասնում է 22 կետը, այնուհետև ձգվում արևմուտք մինչև 21 կետը՝ 300 մ հեռավորության վրա, թեքվում դեպի հյուսիս և, անցնելով 1740 մ հեռավորություն, հասնում է 20 կետը, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, հասնելով Ստեփանակերտ-Շուշի ավտոմայրուղու երկրորդ ոլորանին, որտեղ տեղակայված է 19 կետը: Այդտեղից սահմանագիծը, ճանապարհին զուգահեռ թեքվելով հարավ-արևմուտք և անցնելով 2050 մ հեռավորություն, հասնում է 18 կետը, այնուհետև ձգվում է դեպի արևմուտք 997 մ, հատում է Խալիֆալի գետը և հասնում 17 կետը, որը գտնվում է Խալիֆալի գետի ափին, ապա շարունակվելով նույն ուղղությամբ՝ հասնում է 16 կետը, որի հեռավորությունը 17 կետից 817 մ է, ապա` 15 կետը, որի հեռավորությունը 16 կետից 1314 մ է, այնուհետև իջվածքով ձգվում է դեպի հյուսիս և հասնում 14 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 1432 մ բարձրության վրա, իսկ այդտեղից անցնելով դեպի հարավ-արևմուտք՝ հասնում է 13 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 1579.9 մ բարձրության վրա: 13 կետից սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք և անցնելով 1693.8 մ բարձրության բարձունքով, հասնում է 12 կետը, ապա դաշտային ճանապարհով անցնելով 1192.1 մ հեռավորություն դեպի հարավ-արևմուտք՝ հասնում է 11 կետը՝ 1760.8 մ բարձունքի վրա, թեքվում է դեպի հարավ և հասնում 1731.2 մ բարձրության վրա գտնվող 10 կետը, նորից թեքվում դեպի արևմուտք, և, անցնելով 1345.7 մ հեռավորություն, հասնում է 9 կետը: 9 կետից սահմանագիծը, Միխտուք սարով անցնելով 2176.4 մ հեռավորություն, հասնում է 8 կետը, ապա անցնելով 1444 մ հեռավորություն՝ հասնում է 7 և 6 կետերը՝ 2059.5 մ և 2067.0 մ բարձունքների վրա, և հասնում է 5 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 2218.8 մ բարձրության վրա, այնուհետև շարունակվելով դեպի արևմուտք և անցնելով 500 մ՝ հասնում է 4 կետը, ապա ձգվելով 1018 մ՝ հասնում է 3 կետը: Այդտեղից սահմանագիծը թեքվում է հարավ և, անցնելով 1249 մ, հասնում է 2 կետը, ապա անցնելով 640 մ՝ նորից թեքվում է դեպի հարավ և, անցնելով 873.9 մ, հասնում է 1 կետը: Թեքվելով դեպի արևմուտք և անցնելով 657.5 մ հեռավորություն՝ այն հասնում է Թ տառով նշված կետը, որը գտնվում է Ստեփանակերտ քաղաքից դեպի հարավ-արևմուտք 30 կմ հեռավորության վրա, Ղարաբաղյան լեռնաշղթայի 2384.0 մ բարձրության վրա գտնվող Երկարձորջուր տեղանքում և հանդիսանում է Շուշիի, Ասկերանի և Քաշաթաղի շրջանների սահմանագծերի հանգուցակետը:

Ասկերանի շրջան — Քաշաթաղի շրջան

Սահմանագիծը՝ Թ — Գ

Ասկերանի շրջանի սահմանը Քաշաթաղի շրջանի հետ սկսվում է Թ տառով նշված տե-ղանքից, որը գտնվում է Ղարաբաղյան լեռնաշղթայի՝ ծովի մակերևույթից 2384.0 մ բարձրության վրա և հանդիսանում է Շուշիի, Ասկերանի և Քաշաթաղի շրջանների սահմանագծերի հանգուցակետը: Այդ կետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք Ղարաբաղյան լեռնաշղթայով, որը միաժամանակ հանդիսանում է ջրբաժան, և ձգվում մինչև 16 կետը՝ 2412.2 մ բարձրության վրա (գտնվում է Երկարձորջուր տեղամասից արևմուտք՝ 400 մ հեռավորության վրա): Սահմանագիծը ջրբաժանով հասնում է 15 կետը՝ Ուչդաղ սար՝ 2574.2 մ բարձրության վրա, որտեղ գտնվում է նաև գեոդեզիական ցանցի կետ: Այդտեղից դաշտային ճանապարհով շարունակվում է դեպի հյուսիս-արևմուտք մինչև 14 կետը՝ 2524.9 մ բարձրության վրա, նորից դեպի հյուսիս Ղարաբաղյան լեռնաշղթայով մինչև 13 կետը` 2544.9 մ բարձրության վրա, ապա 12 կետը` 2552.4 մ բարձրության վրա, այնուհետև լեռնաշղթայով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք մինչև 11 կետը, որը գտնվում է 2599.9 մ բարձրության բարձունքի վրա, շարունակվում է մինչև 10 կետը` 2773.7 մ բարձրության վրա, ապա՝ մինչև 9 կետը՝ 2769.0 մ բարձրության վրա, և հասնում է 8 կետը՝ 2823.2 մ բարձրության վրա, որտեղ առկա է գեոդեզիական ցանցի կետ, այդտեղից 7 կետը՝ 2832.3 մ բարձրության վրա, որը համարվում է Կըրխկըզ լեռնաշղթայի սկիզբը, ապա նույն ուղղությամբ շարունակվում և հասնում է 6 կետը` 2807 մ բարձրության վրա: 6 կետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հասնում 5 կետը` 2645.4 մ բարձրության վրա, ապա 4 կետը, որը գտնվում է Կըրխկըզ սարի վրա՝ ծովի մակերևույթից 2679.3 մ բարձրության վրա, ուր առկա է գեոդեզիական ցանցի կետ: Այդտեղից սահմանագիծն անցնում է Ալլակայա սար, ձգվում մինչև 3 կետը՝ 2567.0 մ բարձրության վրա, ապա 2 կետը՝ 2409.0 մ բարձրության վրա, այդտեղից էլ՝ 1 կետը՝ 2411.0 մ բարձրության վրա, հասնելով մինչև Գ տառով նշված տեղանքը, որը հանդիսանում է Ասկերանի, Մարտակերտի և Քաշաթաղի շրջանների սահմանագծերի հանգուցակետը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի վարչատարածքային սահմանագծի նկարագրությունը

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1: 50 000, 1: 200 000 մասշտաբի տեղագրական քարտեզները և Հադրութի շրջանի համայնքների 1: 10 000 մասշտաբի հողօգտագործման հատակագծերը:

Հադրութի շրջանը տեղաբաշխված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարավում և սահմանակցում է`

Ը — Է հատվածով՝ Շուշիի շրջանին.

Է — Զ հատվածով` Ասկերանի շրջանին.

Զ — Ե հատվածով` Մարտունու շրջանին.

Ե — Ժ հատվածով` Ադրբեջանի Հանրապետությանը.

Ժ — Ի հատվածով` Արաքս գետով Իրանի Իսլամական Հանրապետությանը.

Ի — Ը հատվածով` Քաշաթաղի շրջանին:

Հադրութի շրջան — Շուշիի շրջան

Սահմանագիծը՝ Ը — Է

Հադրութի շրջանի սահմանը Շուշիի շրջանի հետ սկսվում է Ը տառով նշված տեղանքից, որը հանդիսանում է Հադրութի, Շուշիի և Քաշաթաղի շրջանների սահմանագծերի հանգուցակետը և գտնվում է ծովի մակերևույթից 1689.0 մ բարձրության Սուսուզ սարի բարձունքից 970 մ հեռավորության անանուն բարձունքի վրա: Այդտեղից ձգվելով դեպի արևելք պետական անտառային ֆոնդով՝ դաշտային ճանապարհների հատման կետից թեքվում է դեպի հյուսիս-արևելք մինչև 1 կետը, որը գտնվում է 1601.0 մ բարձրության վրա, այնուհետև շարունակվում է դեպի հյուսիս մինչև 2 կետը, որը գտնվում է 1596.2 մ բարձրության վրա, այդտեղից թեքվում է հարավ-արևելք, հասնում 2 գետերի միախառնման տեղը, գետի հոսանքի հակառակ ուղղությամբ անցնում է Ղշլաղի համայնքի հարավային մասով, հասնելով մինչև 4 կետը, թեքվում է արևելք՝ գետակով մինչև 5 կետը, որը գտնվում է Չիրիքլի սարում՝ 2402.0 մ բարձրության վրա, ապա Ղոնաղյուրդ տեղամասով ձգվում է դեպի արևելք՝ հասնելով 6 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 2292.0 մ բարձրության վրա: Շարունակվելով նույն ուղղությամբ, Ալթունթախտ տեղամասով անցնելով Ալլը գետի վտակը՝ հասնում է 7 կետը՝ ծովի մակերևույթից 2436.0 մ բարձրության վրա, այդտեղից էլ՝ Է տառով նշված տեղանքը, որը հանդիսանում է Հադրութի, Ասկերանի և Շուշիի շրջանների վարչական սահմանագծերի հանգուցակետը և գտնվում է ծովի մակերևույթից 1926.0 մ բարձրության վրա:

Հադրութի շրջան — Ասկերանի շրջան

Սահմանագիծը՝ Է — Զ

Հադրութի շրջանի սահմանը Ասկերանի շրջանի հետ սկսվում է Է տառով նշված տեղանքից, որը գտնվում է ծովի մակերևույթից 1926.0 մ բարձրության վրա` Հադրութի և Շուշիի շրջանների սահմանագծերի հանգուցակետում, այնուհետև սահմանագիծը պետական անտառով ձգվում է դեպի արևելք մինչև Զ տառով նշված տեղանքը, որը գտնվում է Ասկերանի, Մարտունու և Հադրութի շրջանների վարչական սահմանագծերի հանգուցակետում:

Հադրութի շրջան — Մարտունու շրջան

Սահմանագիծը՝ Զ — Ե

Հադրութի շրջանի սահմանը Մարտունու շրջանի հետ սկսվում է Զ տառով նշված տե-ղանքից, որը գտնվում է պետական անտառի մեջ՝ Տումա Գոմեր տեղամասից հյուսիս, դաշտային ճանապարհների խաչմերուկում: Սահմանագիծը դաշտային ճանապարհով ձգվում է դեպի հարավ-արևելք մինչև 1 կետը՝ 2560.0 մ բարձրության վրա, ապա անցնելով 952 մ՝ հասնում է 2 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 1383.0 մ բարձրության վրա: 2 կետից սահմանագիծը Թամասանց ջուր կոչվող գետակի հոսանքով, Քարինքամակ տեղամասով հասնում է 3 կետը, ապա Քարաղբյուր ջրից ձգվելով դեպի հյուսիս՝ անցնում է անանուն բարձունքը և հասնում Ղուզե կոչվող տեղամասում տեղակայված 4 կետը, այնուհետև ձգվում է դեպի արևելք՝ Մարխաթուն տեղամասը, որի հյուսիսում խաչվում են Շեխեր համայնքից եկող դաշտային ճանապարհները, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք և, անցնելով Ֆարատաս տեղանքով, հատելով Կարմիր Շուկա-Հադրութ ճանապարհը, հասնում 892.0 մ բարձրության անանուն բարձունքում գտնվող 6 կետը, նորից թեքվելով դեպի հյուսիս-արևելք՝ դաշտային ճանապարհով հասնում է 7 կետը: Այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք մինչև 7 ա կետը, ապա անցնելով 720 մ հեռավորություն՝ հասնում է 8 կետը, որը գտնվում է Վարանդա գետի ափին, Սարգսաշենի համայնքի II հատվածում: 8 կետից գետի հոսանքի ուղղությամբ ձգվում է մինչև կամուրջը, որը գտնվում է Վարանդա գետի վրա՝ Կարմիր Շուկա — Ֆիզ ուլի տանող ճանապարհին, ապա ճանապարհով հասնում է 10 կետը, նորից թեքվում դեպի հյուսիս-արևելք մինչև 11 կետը, որը գտնվում է Ջիվանի համայնքից 1500 մ հյուսիս-արևմուտք: 11 կետից սահմանագիծը գետի հոսանքով շարունակվում է մինչև Ֆիզուլի քաղաքի և Դովլաթյարլը գյուղի միջև գտնվող ջրամբարը, ապա ձգվելով դեպի հարավ-արևելք՝ հասնում է Սեիդմահմուդլու գյուղի մեջ գտնվող կամուրջը, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք Սեիդմահմուդլու-Ղարվանդ գյուղերը միացնող ճանապարհով մինչև էլեկտրական բարձր լարման գծերը, այդտեղից էլ շարունակվում է նույն ուղղությամբ և հասնում Ե տառով նշված տեղանքը, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գծում:

Հադրութի շրջան — Ադրբեջանի Հանրապետություն

Սահմանագիծը՝ Ե — Ժ

Հադրութի շրջանի սահմանը Ադրբեջանի Հանրապետության հետ սկսվում է Ե տառով նշված տեղանքից, որը հանգուցային կետ է և գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գծում: Սահմանագիծը շարունակվում է մինչև Ժ տառով նշված տեղանքը, որը գտնվում է Իրանի Իսլա-մական Հանրապետության պետական սահմանին՝ Արաքս գետի վրա:

Հադրութի շրջան — Իրանի Իսլամական Հանրապետություն

Սահմանագիծը՝ Ժ – Ի

Հադրութի շրջանի սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ սկսվում է Ժ տառով նշված տեղանքից և Իրանի Իսլամական Հանրապետության պետական սահմանով, Արաքս գետով, հասնում մինչև Կումլակ գյուղի տակ Ի տառով նշված տեղանքը:

Հադրութի շրջան — Քաշաթաղի շրջան

Սահմանագիծը՝ Ի – Ը

Հադրութի շրջանի սահմանը Քաշաթաղի շրջանի հետ սկսվում է Ի տառով նշված տե-ղանքից, որը գտնվում է Արաքս գետի վրա՝ Կումլակ գյուղի տակ: Այդտեղից սահմանագիծը թեք-վում է դեպի հյուսիս-արևմուտք՝ 381.6 մ բարձրության վրա գտնվող անանուն բարձունքը և շարունակվելով նույն ուղղությամբ՝ անցնում է Սուլթանլը-Մամեդբեյլի ավտոճանապարհը, հաս-նում մինչև 30 կետը, որը գտնվում է Հավալու տեղանքում՝ 436.5 մ բարձրության վրա, ապա մինչև 29 կետը` 466.9 մ բարձրության վրա, այնուհետև` 28 կ ետը, որը գտնվում է 489.6 մ բարձրության բարձունքում: 28 կետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս և, անցնելով 2649 մ, հասնում է 27 կետը, որը գտնվում է դաշտային ճանապարհի վրա, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և, անցնելով Ինջա գետակը, հասնում է 26 կետը` 2430 մ հեռավորության վրա, ապա շարունակվելով նույն ուղղությամբ 2345 մ՝ հասնում է 25 կետը: Այնուհետև դաշտային ճանապարհով հասնում է 24 կետը՝ 622.1 մ բարձրության բարձունքը, ու շարունակվելով նույն ուղղությամբ՝ հասնում 23 և 22 կետերը՝ անցնելով 682.0 մ և 654.0 մ բարձրության բարձունքներով, ապա ձգվում է մինչև 21 և 20 կետերը: 20 կետը գտնվում է Դաղթումաս բնակավայրից արևմուտք: Այդտեղից 1078 մ բարձրության բարձունքով հասնում է 19 կետը, շարունակվում դեպի հյուսիս և հասնում 18 կետը՝ Դաղթումաս սարը՝ 1580.5 մ բարձրության վրա, պետական անտառի մեջ: 18 կետից այն թեքվում է դեպի հյուսիս-արևելք՝ 17 կետը, մինչև Ինջա գետակի հետ հատվելը, ապա Ինջա գետակի հոսանքի հակառակ ուղղությամբ բարձրանում է դեպի հյուսիս՝ 16 կետը, աստիճանաբար թեքվելով դեպի արևմուտք՝ հասնում է 15 կետը՝ 1332.0 մ բարձրության վրա, ապա անցնելով Փուլչեփշան տեղամասով՝ հասնում է 14 կետը, որը գտնվում է Փոքր Աքարա գետակի վրա: Աղդաիրման վտակով սահմանագիծը գնում է դեպի հյուսիս՝ հասնելով 13 կետը, որտեղից նորից դեպի հյուսիս՝ հասնելով 12 կետը, ապա թեքվում է դեպի արևելք և, անցնելով 1150 մ, հասնում է 11 կետը, որը գտնվում է Կուրուկկալեր տեղամասում, պետական անտառի մեջ՝ Հին Թաղլարի համայնքից հյուսիս-արևմուտք 3500 մ հեռավորության վրա: Այդտեղից անտառով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, Կուրուկկալեր տեղամասի անտառով, Թոփաղաջ սարի հյուսիսով մինչև 1532.0 մ բարձրության բարձունքը և, շարունակվելով թեքվել դեպի արևմուտք՝ հասնում 10 կետը, ապա անցնելով 1721.0 մ և 1527.0 մ բարձրության անանուն բարձունքներում տեղակայված 9 և 8 կետերը, հասնում է 7 կետը, որը գտնվում է Խաչգետիկ գետակի վրա, այնուհետև գետակի հոսանքի հակառակ ուղղությամբ սահմանագիծը թեքվում է դեպի 6 կետը, ապա ձգվում հյուսիս մինչև 5 կետը: 5 կետից այն շարունակվում է դեպի հյուսիս մինչև 1952,6 մ բարձրության բարձունքում տեղակայված 4 կետը, նորից շարունակվելով դեպի հյուսիս՝ հասնում է Զիարաթ սարի վրա տեղակայված 3 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 2140.4 մ բարձրության վրա: 3 կետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք` 1989.7 մ բարձրության վրա գտնվող 2 կետը, ապա հասնում է 1 կետը: 1 կետից այն ձգվում է դեպի արևմուտք՝ հասնելով Ը տառով նշված տեղանքը, որը գտնվում է Սուսուզ սարի մոտ և հանդիսանում է Քաշաթաղի, Հադրութի և Շուշիի շրջանների սահմանագծերի հանգուցակետը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչատարածքային սահմանագծի նկարագրությունը

Աշխատանքների կատարման ժամանակ օգտագործվել են 1 : 50 000, 1 : 200 000 մասշտաբի տեղագրական քարտեզները, ինչպես նաև Մարտակերտի շրջանի համայնքների 1 : 10 000 մասշտաբի հողօգտագործման հատակագծերը:

Մարտակերտի շրջանը սահմանակցում է`

Կ — Ա — հատվածով՝ Շահումյանի շրջանին.

Ա — Հ — Բ — հատվածով՝ Ադրբեջանի Հանրապետությանը.

Բ — Գ — հատվածով՝ Ասկերանի շրջանին.

Գ — Կ — հատվածով՝ Քաշաթաղի շրջանին:

Մարտակերտի շրջան — Շահումյանի շրջան

Սահմանագիծը՝ Կ — Ա

Մարտակերտի շրջանի սահմանը Շահումյանի շրջանի հետ սկսվում է Կ տառով նշված տե-ղանքից, որը հանդիսանում է Շահումյանի, Մարտակերտի և Քաշաթաղի շրջանների վարչատա-րածքային սահմանագծերի հանգուցակետը և գտնվում է Ղարաբաղյան լեռնաշղթայի՝ ծովի մակերևույթից 2358.5 մ բարձրության Չիլգյաս սարին: Այդտեղից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք՝ Աղգայայի գլուխ սարը՝ 2286.2 մ բարձրության վրա, այնուհետև՝ դեպի հյուսիս-արևելք, հասնելով Կավանչայ սարի վրա տեղակայված 21 կետը՝ 2285.0 մ բարձրության վրա, ապա ՝ 20 կետը՝ 1782.0 մ բարձրության վրա, նորից թեքվում դեպի հյուսիս մինչև 19 կետը՝ 4780.7 մ հեռավորության վրա: 19 կետից Արագ գետի հունով իջնում է մինչև Թարթառ գետը, հատելով այն և Մարտակ երտ-Վարդենիս ավտոմայրուղին, հասնում է 18 կետը՝ 2658.9 մ հեռավորության վրա: 18 կետից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք մինչև 17 կետը՝ 1349.0 մ բարձրության վրա, այնուհետև 16 կետը՝ 1365.0 մ բարձրության վրա, ապա թեքվում է դեպի արևմուտք մինչև 15 կետը, իսկ այդտեղից, հատելով Քյոհնաաղդաբանջուր գետը, հասնում է 14 կետը՝ 1594.0 մ բարձրության վրա, ապա թեքվելով դեպի հարավ-արևմուտք՝ իջնում է 13 կետը, որը գտնվում է 12 կետից 1281.4 մ հեռավորության վրա, հատվում Մարտակերտ-Վարդենիս ավտոմայրուղու հետ, այնուհետև շարունակվելով՝ հասնում է 11 կետը, որը գտնվում է Խութավանք բնակավայրից հյուսիս: 11 կետից սահմանագիծը թեքվում է հյուսիս եւ, անցնելով 1662.8 մ հեռավորություն, հասնում 10 կետը, ապա՝ 9 կետը՝ 1873.0 մ բարձրու-թյան վրա: Այդտեղից անցնում է 8 կետը՝ 2051.0 մ բարձրության վրա, այնուհետև 7 կետը՝ 2374.7 մ բարձրության վրա, որը գտնվում է Բուզլուխ սարում: 7 կետից անցնելով 782.4 մ հեռավորություն՝ հասնում է 6 կետը, թեքվում դեպի հյուսիս-արևմուտք և, անցնելով 965.6 մ հեռավորություն, հասնում է 5 կետը, ապա, ձգվելով դեպի հյուսիս, Կանն լճի արևելյան ափով հասնում է մինչև 4 կետը՝ Ազալիք տեղամասը՝ 1708 մ հեռավորության վրա, շարունակվելով նույն ուղղությամբ՝ հասնում է 3 կետը, այնուհետև անցնելով 1483.6 մ հեռավորություն՝ հասնում է 2 կետը՝ 2918,0 մ բարձրության վրա: Այդտեղից թեքվում է դեպի արևելք մինչև 1 կետը՝ 3054,0 մ բարձրության վրա, ապա ձգվում հյուսիս-արևելք մինչև Գյամիշ սարը (Մռավյան լեռնաշղթա)՝ 3724,6 մ բարձրության վրա՝ Ա տառով նշված տեղանքը, որը հանդիսանում է Մարտակերտի, Շահումյանի շրջանների և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերա-հսկողության տակ գտնվող տարածքների սահմանագծերի հանգուցակետը:

Մարտակերտի շրջան — Ադրբեջանի Հանրապետություն

Սահմանագիծը՝ Ա — Հ — Բ

Մարտակերտի շրջանի սահմանը Ադրբեջանի Հանրապետության հետ սկսվում է Ա տառով նշված կետից, անցնում է 3724.6 մ բարձրության վրա Գյամիշ սարով և ձգվում է Մռավյան լեռնաշղթայով՝ 3641.0, 3622.5, 3507.0, 3141.0, 3371.0, 3358.3, 3198.0, 3337.4, 3301.0, 3340.3 մ բարձրության վրա կետերով՝ մինչև Ինջա գետի ակունքը, այնուհետև Ինջա գետի հոսանքով Գյուլիստան բնակավայրի հարավային սահմանով հասնում է մինչև Հ տառով նշված կետը, որը գտնվում է Թալիշ բնակավայրի սահմանի ց հյուսիս-արևմուտք՝ 7000 մ հեռավորության վրա, ապա շարունակվում է մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գիծը, թեքվում դեպի հարավ մինչև Խաչեն գետը՝ Ասկերանի շրջանի հետ սահմանագիծը, որը գտնվում է Խաչեն գետի վրա, նախկին Նազախլու բնակավայրից 3000 մ ներքև, և հասնում Բ տառով նշված տեղանքը, որը հանդիսանում է Մարտակերտի և Ասկերանի շրջանների սահմանագծերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գծի հանգուցակետը:

Մարտակերտի շրջան — Ասկերանի շրջան

Սահմանագիծը՝ Բ — Գ

Մարտակերտի շրջանի սահմանը Ասկերանի շրջանի հետ սկսվում է Բ տառով նշված տեղանքից, որը գտնվում է Խաչեն գետի վրա` Մարտակերտի, Ասկերանի շրջանների սահմա-նագծերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ու Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գծի հանգուցակետում: Այնուհետև սահմանագիծը ձգվում է դեպի հարավ-արևմուտք Խաչեն գետի հոսանքի հակառակ ուղղությամբ և, անցնելով Աղդամ-Մարտակերտ ավտոմայրուղու կամրջի տակով, հասնում է Խաչենի ջրամբարը: Անցնում է այն, և, նորից ձգվելով գետի հոսանքի հակառակ ուղղությամբ, հասնում է Խաչեն գետի վրա կառուցված Ստեփանակերտ-Մարտակերտ ավտոմայրուղու կամուրջը, այնուհետև Քոլատակ գետի հոսանքի հակառակ ուղղությամբ գետի վտակով հասնում է 4 կետը, ապա անցնելով 1794.9 մ բարձրության բարձունքը՝ հասնում է 3 կետը, որը գտնվում է 4 կետից 1732.7 մ հեռավորության վրա՝ ծովի մակարդակից 2046.4 մ բարձրության վրա: Այդտեղից Թեզինորդ տեղամասով սահմանագիծը հասնում է մինչև 2 կետը` 2008.8 մ բարձրության վրա, ապա 1 կետը՝ 2075.3 մ բարձրության վրա, այնուհետև շրջվելով դեպի արևմուտք՝ հասնում է Ալլակայա սարի 2582.3 մ բարձրության վրա Գ տառով նշված տեղանքը, որը հանդիսանում է Մարտակերտի, Ասկերանի և Քաշաթաղի շրջանների սահմանագծերի հանգուցակետը:

Մարտակերտի շրջան — Քաշաթաղի շրջան

Սահմանագիծ՝ Գ — Կ

Մարտակերտի շրջանի սահմանը Քաշաթաղի շրջանի հետ սկսվում է Ալլակայա սարի 2582.3 մ բարձրության վրա Գ տառով նշված տեղանքից, որը հանդիսանում է Մարտակերտի, Ասկերանի և Քաշաթաղի շրջանների սահմանագծերի հանգուցակետը: Այնուհետև սահմանագիծն անցնում է Ղարաբաղյան լեռնաշղթայով՝ 2300.2 մ, 2076.0 մ, 2 184.0 մ բարձրության կետերով, և հասնում Կ տառով նշված տեղանքը, որը գտնվում է Չիլգյաս սարի 2358.5 մ բարձրության վրա և հանդիսանում է Շահումյանի, Մարտակերտի և Քաշաթաղի շրջանների սահմանագծերի հանգուցակետը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի վարչատարածքային սահմանագծի նկարագրությունը

Աշխատանքների կատարման ժամանակ օգտագործվել են 1 : 50 000, 1 : 200 000 մասշտաբի տեղագրական քարտեզները և Մարտունու շրջանի 1 : 10 000 մասշտաբի հողօգտագործման հատակագծերը:

Մարտունու շրջանը սահմանակցում է`

Զ — Դ — հատվածով՝ Ասկերանի շրջանին.

Դ — Ե — հատվածով՝ Ադրբեջանի Հանրապետությանը.

Ե — Զ — հատվածով՝ Հադրութի շրջանին:

Մարտունու շրջան — Ասկերանի շրջան

Սահմանագիծը՝ Զ — Դ

Մարտունու շրջանի սահմանը Ասկերանի շրջանի հետ սկսվում է Զ տառով նշված տեղանքից, որը գտնվում է պետական անտառային ֆոնդում, Տումա Գոմեր տեղամասում, Թաղավարդ բնակավայրի սահմանից հարավ-արևմուտք՝ 5 կմ հեռավորության վրա: Այդտեղից սահմանագիծը ձգվում է դեպի հյուսիս-արևելք, հասնում 37 կետը՝ 2763.4 մ հեռավորության վրա, որը գտնվում է Մոշխմհատ գյուղից հարավ-արևելք՝ 600 մ հեռավորության վրա: Անցնելով նույն ուղղությամբ 1794 մ հեռավորություն՝ հասնում է 36 կետը, որը գտնվում է Սարգսաշեն բնակավայրից 2 կմ հեռավորության վրա, ապա նորից նույն ուղղությամբ անցնելով 1906 մ՝ հասնում է Նաբաթխան գետակը՝ 35 կետը, թեքվում դեպի հարավ-արևելք, անցնելով Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ավտոմայրուղին, հասնում է 34 կետը՝ 3462.3 մ հեռավորության վրա: 34 կետից այն թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և, անցնելով ձորակով, որը գտնվում է Սարուշենի և Սխտորաշենի համայնքների միջնամասում, հասնում է 33 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 1273.0 մ բարձրության վրա: Այդ կետից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք մինչև 32 կետը՝ 3414 մ հեռավորության վրա, ապա դեպի հյուսիս՝ 1013 մ՝ մինչև 31 կետը, որը գտնվում է Սարուշենի և Մսմնայի համայնքների սահմանագծում: 31 կետից անցնելով 1248 մ դեպի հյուսիս-արևմուտք՝ հասնում է 30 կետը, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք և, անցնելով 573 մ, հասնում է 29 կետը, այնուհետև շրջվելով դեպի հյուսիս-արևմուտք 610 մ հեռավորություն՝ հասնում է 28 կետը, այնուհետև ձգվում դեպի արևմուտք 330 մ մինչև 27 կետը, այդտեղից հյուսիս-արևմուտք մինչև 26 կետը՝ 2250 մ հեռավորության վրա, ապա պետական անտառային ֆոնդով, 1583.1 մ բարձրության վրա անցնելով Բովուրխան սարով՝ հասնում է 25 կետը՝ 1608.0 մ բարձրության վրա: Կրկին թեքվում է դեպի հյուսիս-արևելք, և, Բովուրխանին տակ կոչվո ղ տեղամասով անցնելով Ստեփանակերտ-Մարտունի ավտոմայրուղին, հասնում է 24 կետը՝ 1207 մ հեռավորության վրա, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, և, անցնելով 923 մ հեռավորություն՝ հասնում 23 կետը, որտեղից նորից շրջվում է դեպի հյուսիս-արևելք և դաշտային ճանապարհով հասնում 22 կետը` 1138 մ հեռավորության վրա: 22 կետից այն թեքվում է դեպի հյուսիս և, անցնելով 947 մ, հասնում է 21 կետը, ապա թեքվում դեպի արևելք մինչև 20 կետը՝ 699 մ հեռավորության վրա: 20 կետից պետական անտառային ֆոնդով անցնելով 439 մ՝ հասնում է 19 կետը, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և, անցնելով 270 մ, հասնում է 18 կետը, այդտեղից ձգվում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով անանուն բարձունքով, անտառի միջով 469 մ՝ հասնում է 17 կետը, ապա նույն ուղղությամբ շարունակվելով՝ 16 կետը: Ձգվելով դեպի հյուսիս-արևմուտք 1564 մ՝ սահմանագիծը հասնում է 15 կետը, որտեղից դեպի հյուսիս-արևելք անցնելով 958 մ՝ հասնում է 14 կետը, ապա պետական անտառի միջով ձգվելով 1550 մ՝ հասնում է 13 կետը, այնուհետև՝ Գուսար սարի 1181,5 մ բարձրության վրա տեղակայված 12 կետը: Այդ կետից այն թեքվում է դեպի հյուսիս-արևելք և հասնում Հազարախութ սարը` 11 կետը՝ 963.8 մ բարձրության վրա: Սառնաղբյուր բնակավայրից հարավ-արևելք 300 մ վրա 11 կետից անցնելով 1213 մ՝ հասնում է 10 կետը: Այդտեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս՝ անցնելով 1584 մ հեռավորություն, հասնում 9 կետը, ապա–2306 մ հեռավորություն՝ և հասնում 8 կետը, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և, անցնելով 630.9 մ հեռավորություն, հասնում է 7 կետը՝ Աղդամ-Սառնաղբյուր ճանապարհի վրա: Այդ կետից այն թեքվում է դեպի հյուսիս-արևելք և, վերոհիշյալ ճանապարհով անցնելով 1806.7 մ՝ հասնում է հողային ջրանցքին՝ 6 կետը, ապա շարունակվելով ջրանցքի ուղղությամբ՝ հասնում է Աղդամ-Մարտունի ճանապարհը, որտեղ տեղակայված է 5 կետը` Մուղանլի գյուղից արևմուտք` 500 մ հեռավորության վրա: 5 կետից սահմանագիծը ձգվում է դեպի հյուսիս և, անցնելով 637 մ, հասնում է 4 կետը, ապա թեքվելով դեպի արևմուտք՝ հասնում է 3 կետը, որը գտնվում է Մարտունի-Աղդամ մայրուղու վրա, այնուհետև` թեքվում է հյուսիս-արևմուտք մինչև 2 կետը , ապա՝ նույն ուղղությամբ մինչև 1 կետը, որը գտնվում է Կարկառ գետի վրա կառուցված կամրջի մոտ` Մարտունի-Աղդամ ավտոմայրուղու վրա: Այդտեղից այն Կարկառ գետի հոսանքի ուղղությամբ ձգվում է մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գիծը` Դ տառով նշված տեղանքը, որը հանդիսանում է Ասկերանի և Մարտունու շրջանների ու Ադրբեջանի Հանրապետության սահմանագծերի հանգուցակետը:

Մարտունու շրջան — Ադրբեջանի Հանրապետություն

Սահմանագիծը՝ Դ — Ե

Մարտունու շրջանի սահմանը Ադրբեջանի Հանրապետության հետ սկսվում է Դ տառով նշված տեղանքից, որը միաժամանակ հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի, Մարտունու շրջանների և Ադրբեջանի Հանրապետության սահմանագծերի հանգուցա-կետը: Այդտեղից սահմանագիծն անցնում է հարավ-արևելք՝ շփման գծով հասնելով Ե տառով նշված տեղանքը, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գծի հանգուցակետում: Այն գտնվում է նախկին Ֆիզուլիի շրջանի Ղարվանդ գյուղից դեպի հյուսիս-արևելք՝ 3100 մ հեռավորության վրա:

Մարտունու շրջան — Հադրութի շրջան

Սահմանագիծը՝ Ե — Զ

Մարտունու շրջանի սահմանը Հադրութի շրջանի հետ սկսվում է Ե տառով նշված տեղանքից, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գծում և սահմանագծերի հանգուցակետ է: Այդ կետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, նախկին բարձր լարման էլեկտրական գծերի ուղղությամբ հասնելով Ղարվանդ-Սեիդմահմուդլու տանող ճանապարհը, ապա թեքվում է դեպի արևմուտք՝ հասնելով Սեիդմահմուդլու գյուղամիջի կամուրջը, որը կառուցված է Վարանդա գետի վրա: Այդտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, Վարանդա գետի հոսանքի հակառակ ուղղությամբ, անցնելով Ֆիզուլի քաղաքի և Դովլաթյարլը գյուղի միջև գտնվող ջրամբարը, շարունակվում է նույն ուղղությամբ, հասնում 11 կետը, որը գտնվում է Ջիվանի գյուղից հարավ-արևելք` 1500 մ հեռավորության վրա, Վարանդա գետի ձախ ափին: 11 կետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով Վարանդա գետը, հասնում է 10 կետը, որը գտնվում է Կարմիր Շուկա-Ֆիզուլի ճանապարհին` 800 մ հեռավորության վրա, ապա վերոհիշյալ ճանապարհով հասնում է 9 կետը, որը գտնվում է Վարանդա գետի վրա՝ Ջիվանի բնակավայրից 2000 մ հեռավորության վրա, այնուհետև Վարանդա գետով ձգվում է մինչև Սարգսաշեն համայնքի երկրորդ հատվածը` 8 կետը: 8 կետից այն թեքվում է դեպի հարավ-արևմուտք և, անցնելով 720 մ, հասնում է 7ա կետը, այնուհետև ձգվում դեպի հյուսիս-արևմուտք մինչև 7 կետը, որը գտնվում է դաշտային ճանապարհի վրա: Այդտեղից շրջվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով անանուն բարձունքով, հասնում է 6 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 892.0 մ բարձրության վրա, ապա պետական անտառային ֆոնդով անցնելով Ֆարատաս տեղանքը, հասնում է 5 կետը, նորից պետական անտառային ֆոնդով հասնում է Մարխաթուն տեղամաս՝ 4 կետը, որը գտնվում է անանուն բարձունքի վրա՝ Քարաղբյուր աղբյուրից հյուսիս, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով անտառով Ղուզե տեղամասը, իջվածքով թեքվում և հասնում է Թամասանց ջուր կոչվող գետակը, ապա շարունակվում է գետակի հոսանքի հակառակ ուղղությամբ, անցնելով Քարինքամակ տեղամասով, հասնում է 2 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 1383.0 մ բարձրության վրա: 2 կետից սահմանագիծը ձգվում է դեպի արևմուտք 952 մ, հասնում 1 կետը, ապա անցնելով 2560 մ հեռավորություն՝ հասնում է Զ տառով նշված տեղանքը, որը գտնվում է պետական անտառային ֆոնդում, Տումա Գոմեր տեղամասում, Թաղավարդ բնակավայրի սահմանից 5 կմ հարավ-արևմուտք:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչատարածքային սահմանագծի նկարագրությունը

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1 : 50 000, 1 : 200 000 մասշտաբի տեղագրական քարտեզները և Քաշաթաղի շրջանի համայնքների 1 : 10 000 մասշտաբի հողօգտագործման հատակագծերը:

Քաշաթաղի շրջանը սահմանակցում է՝

Խ — Կ հատվածով՝ Շահումյանի շրջանին,

Կ — Գ հատվածով՝ Մարտակերտի շրջանին,

Գ — Թ հատվածով` Ասկերանի շրջանին,

Թ — Ը հատվածով` Շուշիի շրջանին,

Ը — Ի հատվածով` Հադրութի շրջանին,

Ի — Լ հատվածով` Իրանի Իսլամական Հանրապետությանը,

Լ — Խ հատվածով` Հայաստանի Հանրապետությանը:

Ծանոթություն. Քաշաթաղի շրջանի վարչական տարածքի հատակագիծը կազմված է ըստ 1:100 000 մասշտաբի:

Քաշաթաղի շրջանի վարչատարածքային սահմանագծի նկարագրությունը տրված է ըստ 1:50 000 մասշտաբի:

Քաշաթաղի շրջան — Շահումյանի շրջան

Սահմանագիծը՝ Խ — Կ

Քաշաթաղի շրջանի սահմանը Շահումյանի շրջանի հետ սկսվում է Խ տառով նշված տեղանքից, որը գտնվում է Միխտուք սարի վրա և հանդիսանում է Քաշաթաղի, Շահումյանի շրջանների և Հայաստանի Հանրապետության սահմանագծերի հանգուցակետը: Այդտեղից Քաշաթաղի շրջանի սահմանագիծը ձգվում է դեպի հյուսիս-արևելք մինչև Դալիդաղ սարը` ծովի մակերևույթից 3616.9 մ բարձրության վրա, որտեղ կա նաև գեոդեզիական ցանցի կետ: Այդտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա տեղական ճանապարհով, Միխտուք լեռնաշղթայով՝ դեպի հյուսիս-արևելք, անցնելով 2477.0 մ բարձրության Նարդևան սարով, և հասնում 2358.5 մ բարձրության Չիլգյաս սարը, որտեղ տեղակայված է գեոդեզիական ցանցի կետ և գտնվում է Կ տառով նշված տեղանքը, որը հանդիսանում է Քաշաթաղի, Շահումյանի ու Մարտակերտի շրջանների սահմանագծերի հանգուցակետը:

Քաշաթաղի շրջան — Մարտակերտի շրջան

Սահմանագիծը՝ Կ — Գ

Քաշաթաղի շրջանի սահմանը Մարտակերտի շրջանի հետ սկսվում է Կ տառով նշված տե-ղանքից, որը հանդիսանում է Քաշաթաղի, Շահումյանի և Մարտակերտի շրջանների սահմա-նագծերի հանգուցակետը: Այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, Ղարաբաղյան լեռնաշղթայով մինչև Ալլակայա սարը` ծովի մակերևույթից 2582.3 մ բարձրության վրա, որտեղ ամրացված է նաև գեոդեզիական ցանցի կետ: Մինչ Ալլակայա սարը հասնելը սահմանագիծն անցնում է 2242.0 մ բարձրության Իլդրիմ սարով, ապա` 2184.0 մ, 2076.0 մ, 2084.0 մ բարձրության բարձունքներով, որտեղ հատվում են դաշտային 4 ճանապարհներ, այնուհետև նույն լեռնաշղթայով` մինչև 2300.2 մ բարձրության անանուն բարձունքը: Այդտեղից սահմանագիծը ձգվում է դեպի արևելք և հասնում Ալլակայա սարի վրա տեղակայված Գ տառով նշված տեղանքը, որը հանդիսանում է Քաշաթաղի, Մարտակերտի և Ասկերանի շրջանների սահմանագծերի հանգուցակետը :

Քաշաթաղի շրջան — Ասկերանի շրջան

Սահմանագիծը՝ Գ — Թ

Քաշաթաղի շրջանի սահմանը Ասկերանի շրջանի հետ սկսվում է Գ տառով նշված տեղանքից, որը հանդիսանում է Քաշաթաղի, Մարտակերտի և Ասկերանի շրջանների սահմանագծերի հանգուցակետը և գտնվում է Ալլակայա սարի վրա` ծովի մակերևույթից 2582.3 մ բարձրության վրա: Այդտեղից սահմանագիծը ձգվում է դեպի հարավ՝ 1 կետը` 2411.0 մ բարձրության, այնուհետև 2 կետը` 2409.0 մ բարձրությա ն, ապա 3 կետը` 2567.0 մ բարձրության վրա և հասնում մինչև Կըրխկըզ սարը՝ 4 կետը, ծովի մակերևույթից 2679.3 մ բարձրության վրա: 4 կետից այն թեքվում է դեպի հարավ-արևելք 2204.5 մ՝ մինչև 5 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 2645.4 մ բարձրության վրա, նորից ձգվում է դեպի հարավ-արևելք, Կըրխկըզ լեռնաշղթայով անցնելով 1251.2 մ հեռավորություն, և հասնում է 6 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 2807.0 մ բարձրության վրա, ապա նույն շղթայով շարունակվում է մինչև 7 կետը` 2832.3 մ բարձրության վրա, հետո՝ 8 կետը` 2823.2 մ բարձրության վրա, որտեղ կա գեոդեզիական ցանցի կետ: Այդտեղից շարունակվելով նույն ուղղությամբ՝ սահմանագիծը հասնում է 9 կետը՝ 2769.0 մ բարձրության վրա, ապա 10 կետը` 2773.7 մ բարձրության վրա, այնուհետև 11 կետը` 2599.9 մ բարձրության վրա և 12 կետը` 2552.4 մ բարձրության վրա: 12 կետից թեքվում է դեպի հարավ՝ մինչև 13 կետը` 2544.9 մ բարձրության վրա, ապա 14 կետը` 2524.9 մ բարձրության վրա և հասնում է Ուչդաղ սարի 2574.2 մ բարձրության վրա տեղակայված 15 կետը, որտեղ առկա է նաև գեոդեզիական ցանցի կետ: Այդ կետից սահմանագիծը ձգվում է դեպի հարավ-արևելք՝ մինչև 16 կետը, որը գտնվում է Երկարձորջուր տեղամասում և որի բարձրությունը ծովի մակերևույթից 2412.2 մ է: Այդտեղից դաշտային ճանապարհով հասնում է Թ տառով նշված տեղանքը, որը գտնվում է ծովի մակերևույթից 2384.0 մ բարձրության վրա և հանդիսանում է Քաշաթաղի, Ասկերանի և Շուշիի շրջանների սահմանագծերի հանգուցակետը:

Քաշաթաղի շրջան — Շուշիի շրջան

Սահմանագիծը՝ Թ- Ը

Քաշաթաղի շրջանի սահմանը Շուշիի շրջանի հետ սկսվում է Թ տառով նշված տեղանքից, որը գտնվում է 2384.0 մ բարձրության վրա և հանդիսանում է Քաշաթաղի, Ասկերանի և Շուշիի շրջանների սահմանագծերի հանգուցակետը: Այդտեղից սահմանագիծը Ղարաբաղյան լեռնա-շղթայով ձգվում է դեպի հարավ մինչև 1 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 2258.3 մ բարձրության վրա, այնուհետև հասնում 2 կետը` 2089.4 մ բարձրության վրա: Այդ կետից այն դաշտային ճանապարհով նույն ուղղությամբ ձգվում է մինչև 3 կետը` 2045.6 մ բարձրության վրա, ապա հասնում 4 կետը` 2096.0 մ բարձրության վրա, այնուհետև 5 կետը` 2072.0 մ բարձրության վրա, ու հասնում մինչև 6 կետը: 6 կետից սահմանագիծը ձգվում է դեպի արևելք և, անցնելով 630.3 մ հեռավորություն, հասնում 7 կետը` 2207.0 մ բարձրության վրա, իսկ այդտեղից էլ` 8 կետը, որը գտնվում է ճանապարհի և առվի հատման տեղում` 1444.4 մ հեռավորության վրա: 8 կետից ձգվում է հարավ մինչև 9 կետը` 2176.4 մ հեռավորության վրա, ապա նույն ուղղությամբ մինչև 10 կետը` Բազիր գետի հետ հատման տեղը: Այդտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք՝ վերոհիշյալ գետով մինչև 11 կետը` 723.1 մ հեռավորության վրա, ապա նորից թեքվում է դեպի հարավ-արևելք՝ մինչև 12 կետը, որը գտնվում է բարձունքի վրա՝ պետական անտառի մեջ: 12 կետից այն ձգվում է դեպի հարավ մինչև Լաչին սարը՝ 13 կետը՝ 1884.0 մ բարձրության վրա, իսկ դեպի հարավ Ոսկեքար սարի շղթայով մինչև 14 կետը՝ 1742.8 մ բարձրության վրա, ապա 15 կետը՝ 1606.8 մ բարձրության վրա: Այդտեղից սահմա-նագիծը, հատելով Գորիս-Ստեփանակերտ և Բերձոր-Հադրութ ավտոմայրուղիները, Բերձոր քաղաքի արևելյան մասով ձգվում է մինչև 16 կետը: 16 կետից այն, հատելով Բերձոր-Հադրութ ավտոմայրուղին, հասնում է մինչև 17 կետը` 1784.0 մ բարձրության վրա, որը գտնվում է Հին շեն բնակավայրից 1200 մ հեռավորության վրա: 17 կետից թեքվում է դեպի հարավ-արևելք, հասնում 18 կետը, ապա դեպի հարավ-արևմուտք մինչև 19 կետը` 1591.0 մ բարձրության վրա, իսկ այդտեղից դաշտային ճանապարհով ձգվում է մինչև 20 կետը` 1349.0 մ բարձրության վրա, և, նույն դաշտային ճանապարհով անցնելով 945.9 մ հեռավորություն, հասնում է 21 կետը: 21 կետից թեքվում է դեպի հարավ-արևելք մինչև 22 կետ՝ 1119.5 մ բարձրության վրա, այնուհետև հարավ՝ մինչև 23 կետը, որը գտնվում է Ոսկի գետի ափին, ապա` դեպի հարավ-արևելք և, անցնելով 642.8 մ հեռավորություն, հասնում 24 կետը: Այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք և, անցնելով 1442.3 մ հեռավորություն, հասնում է 25 կետը՝ Դագիր-մանյան բնակավայրի հյուսիսային մասը: 25 կետից թեքվում է դեպի հարավ-արևելք մինչև 26 կետը, ապա մինչև 27 կետը, որը գտնվում է Սուսուզ սարի վրա՝ 1689.0 մ բարձրության վրա, ապա նույն ուղղությամբ շարունակվում է մինչև Ը տառով նշված տեղանքը, որը հանդիսանում է Քաշաթաղի, Հադրութի և Շուշիի շրջանների սահմանագծերի հանգուցակետը:

Քաշաթաղի շրջան — Հադրութի շրջան

Սահմանագիծը՝ Ը — Ի

Քաշաթաղի շրջանի սահմանը Հադրութի շրջանի հետ սկսվում է Ը տառով նշված տեղանքից, որը հանդիսանում է Հադրութի, Շուշիի և Քաշաթաղի շրջանների սահմանագծերի հանգուցակետը: Այդտեղից սահմանագիծը ձգվում է դեպի արևելք մինչև 1 կետը, որը գտնվում է Սուարասի բնակավայրի հյուսիսային մասում` 500 մ հեռավորության վրա: 1 կետից այն թեքվում է դեպի հյուսիս-արևելք մինչև 2 կետը՝ 1989.7 մ բարձրության վրա, ապա դեպի հարավ-արևելք՝ հասնում մինչև Զիարաթ սարը` ծովի մակերևույթից 2140.4 մ բարձրության վրա: Այդտեղից ձգվում է դեպի հարավ մինչև 4 կետը՝ 1952.6 մ բարձրության վրա, ապա՝ 5 կետը, որը գտնվում է գետակի ափին, այնուհետև շարունակվում է Հարար բնակավայրի սահմանի արևելյան մասով մինչև 6 կետը: 6 կետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք մինչև 7 կետը, որը գտնվում է 2 գետերի միախառնման տեղում, այնուհետև թեքվում է դեպի արևելք մինչև 8 կետը՝ 1527.0 մ բարձրության վրա: 8 կետից նույն ուղղությամբ բարձունքներով հասնում է 9 և 10 կետերը, ապա ձգվում է դեպի հարավ-արևելք՝ Կուրուկկալեր տեղամասով մինչև 11 կետը: Այդտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք մինչև 12 կետը, որտեղից ձգվում է դեպի հարավ, հասնում 13 կետը, որը գտնվում է Աղդաիրման գետի վրա: 13 կետից գետի հոսանքի ուղղությամբ սահմանագիծը ձգվում է մինչև 14 կետը, ապա պետական անտառով, Փուլչեփշան տեղամասով մինչև 15 կետը՝ 1332.0 մ բարձրության վրա: Այդտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, հասնում մինչև 16 կետը, որը գտնվում է Ինջա գետի ափին, ապա նորից թեքվելով դեպի հարավ-արևելք՝ հասնում է մինչև Դաղթումաս սարում նշված 18 կետը՝ 1580.5 մ բարձրության վրա: 18 կետից ձգվում է դեպի հարավ մինչև 19 կետը, որը գտնվում է Դաղթումաս բնակավայրի արևմտյան մասում ու, շարունակվելով նույն ուղղությամբ, հասնում է մինչև 20 կետը, այդտեղից էլ` մինչև 21 կետը, որը գտնվում է ճանապարհների խաչմերուկում: 21 կետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք մինչև 22 կետը՝ 654.0 մ բարձրության վրա, ապա նույն ուղղությամբ մինչև 23 կետը՝ 682.0 մ բարձրության վրա, այնուհետև անցնելով 622.1 մ բարձրության բարձունքով՝ ձգվում է դեպի հարավ-արևելք մինչև 24 կետը` 1287.6 մ հեռավորության վրա: Այդտեղից նույն ուղղությամբ անցնելով 3808 մ հեռավորություն՝ հասնում է մինչև դաշտային ճանապարհների խաչմերուկը, որտեղ գտնվում է 25 կետը, ապա ձգվում է մինչև 26 կետը և նորից դաշտային ճանապարհների խաչմերուկով, հատելով Ինջա գետը, հասնում է մինչև Գովշաթլու բնակավայրը տանող ճանապարհը, որտեղ գտնվում է 27 կետը: 27 կետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ մինչև 28 կետը՝ 489.6 մ բարձրության վրա, ապա` դեպի հարավ-արևելք մինչև 29 կետը՝ 466.9 մ բարձրության վրա, հասնելով մինչև Հավալու սարը՝ 436.5 մ բարձրության վրա: Այդտեղից ձգվելով նույն ուղղությամբ՝ հասնում է մինչև 381.6 մ բարձրության բարձունքը, ապա նորից ձգվելով նույն ուղղությամբ՝ Մաստալա բնակավայրով հասնում է մինչև Արաքս գետի ափին Ի տառով նշված տեղանքը, որը հանդիսանում է Քաշաթաղի, Հադրութի շրջանների և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանագծերի հանգուցակետը:

Քաշաթաղի շրջան — Իրանի Իսլամական Հանրապետություն

Սահմանագիծը՝ Ի — Լ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանագծերի հանգուցակետը հանդիսանում է Արաքս գետի ափին Ի տառով նշված տեղանքը: Այդտեղից Քաշաթաղի շ րջանի և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանագիծը ձգվում է Արաքս գետի հոսանքի հակառակ ուղղությամբ մինչև Լ տառով նշված տեղանքը, որը հանդիսանում է Քաշաթաղի շրջանի, Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանագծերի հանգուցակետը և գտնվում է Տիտիչ գետի և Արաքս գետի միախառնման տեղում:

Քաշաթաղի շրջան — Հայաստանի Հանրապետություն

Սահմանագիծը՝ Լ — Խ

Քաշաթաղի շրջանի սահմանը Հայաստանի Հանրապետության հետ սկսում է Լ տառով նշված տեղանքից, որը գտնվում է Արաքս և Տիտիչ գ ետերի միախառնման տեղում և հանդիսանում է Քաշաթաղի շրջանի, Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանագծերի հանգուցակետը: Այդտեղից սահմանագիծը ձգվում է դեպի հյուսիս մինչև Խ տառով նշված տեղանքը, որը գտնվում է Միխտուք լեռնաշղթայի վրա և հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի, Շահումյանի շրջանների ու Հայաստանի Հանրապետության սահմանագծերի հանգուցակետը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի վարչատարածքային սահմանագծի նկարագրությունը

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1 : 50 000, 1 : 200 000 մասշտաբի տեղագրական քարտեզները, 1 : 10 000 մասշտաբի հողօգտագործման հատակագծերը և դաշտային հետազոտման աշխատանքները:

Շահումյանի շրջանը սահմանակցում է`

Ծ — Հ հատվածով՝ Ադրբեջանի Հանրապետությանը.

Հ- Ա- Կ հատվածով՝ Մարտակերտի շրջանին.

Կ — Խ հատվածով՝ Քաշաթաղի շրջանին.

Խ — Ծ հատվածով՝ Հայաստանի Հանրապետությանը:

Ծանոթություն. Շահումյանի շրջանի վարչական տարածքի հատակագիծը կազմված է ըստ 1 : 100 000 մասշտաբի:

Շահումյանի շրջանի վարչատարածքային սահմանագծի նկարագրությունը տրված է ըստ 1 : 50 000 մասշտաբի:

Շահումյանի շրջան — Ադրբեջանի Հանրապետություն

Սահմանագիծը՝ Ծ — Հ

Շահումյանի շրջանի սահմանը Ադրբեջանի Հանրապետության հետ սկսվում է Ծ տառով նշված տեղանքից, որը գտնվում է Աղչին սարի 3300.4 մ բարձրության բարձունքում՝ Մռավյան լեռնաշղթայի վրա ու հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանագծերի հան-գուցակետը: Այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք 3276.0 մ, 3293.0 մ, 3265.0 մ, 3054.0 մ (Զինգիր սար), 3042.0 մ, 3200.1 մ (Աղսար), 3121.0 մ, 3187.0 մ, 3223.0 մ, 3381.0 մ, 3417.0 մ, 3382.0 մ, 3277.0 մ, 3162.6 մ, 3444.8 մ բարձրության բարձունքներով, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք ու 3465.0 մ և 3600.0 մ բարձրության բարձունքներով՝ չհասած Գյամիշ սարը՝ 2000 մ հեռավորության վրա ձգվում է դեպի հյուսիս՝ Խանլար քաղաքի ուղղությամբ, Քյափազ սարի արևելյան մասով, և նախկին Շահումյանի շրջանի սահմաններով հասնում է Հ տառով նշված տեղանքը (նշված տարածքները գտնվում են Ադրբեջանի Հանրապե-տության զինված ուժերի վերահսկողության տակ): Հ տառով նշված տեղանքը հանդիսանում է Մարտակերտի և Շահումյանի շրջանների ու Ադրբեջանի Հանրապետության սահմանագծերի հանգուցակետը, որը գտնվում է Ինջա գետի վրա, Թալիշ բնակավայրից դեպի հյուսիս՝ 7000 մ հեռավորության վրա:

Շահումյանի շրջան — Մարտակերտի շրջան

Սահմանագիծը՝ Հ — Ա — Կ

Շահումյանի շրջանի սահմանը Մարտակերտի շրջանի հետ սկսվում է Հ տառով նշված տե-ղանքից, որը գտնվում է Ինջա գետի վրա, Թալիշ բնակավայրից դեպի հյուսիս՝ 7000 մ հեռավո-րության վրա, և հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի, Շա-հումյանի շրջանների և Ադրբեջանի Հանրապետության սահմանագծերի հանգուցակետը: Այդ կետից Ինջա գետի հոսանքի հակառակ ուղղությամբ անցնելով Գյուլիստան բնակավայրի հարավային մասով՝ մինչև Ինջա գետի ակունքը, սահմանագիծը Մռավյան լեռնաշղթայով հասնում է Գյամիշ սարի՝ ծովի մակերևույթից 3724.0 մ բարձրության վրա Ա տառով նշված տեղանքը, ուր տեղադրված է նաև գեոդեզիական ցանցի կետ և որը հանդիսանում է Շահումյանի, Մարտակերտի շրջանների և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների սահմանագծերի հանգուցակետը: Այդ կետից սահմանագիծը ձգվում է դեպի հարավ-արևմուտք մինչև 1 կետը՝ 2277.9 մ հեռավորության վրա, որտեղ հատվում են դաշտային ճանապարհները: Այդտեղից ձգվում է դեպի հարավ-արևմուտք մինչև 2 կետը՝ 2918.0 մ բարձրության վրա, ապա՝ նույն ուղղությամբ մինչև 3 կետը, այնուհետև՝ 4 կետը, որը գտնվում է Ավալիքլու տեղամասում՝ դաշտային ճանապարհի մոտ: 4 կետից անցնելով 1708.5 մ հեռավորություն՝ այն Կանն լճակի արևելյան մասով հասնում է 5 կետը, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք և հասնում 6 կետը, այնուհետև` 7 կետը, որը գտնվում է Բուզլուխ սարի 2374.7 մ բարձրության վրա: 7 կետից ձգվում է դեպի հարավ, հասնում 8 կետը՝ 2051.0 մ բարձրության վրա, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք և հասնում 9 կետը՝ 873.0 մ բարձրության վրա, ապա՝ 10 կետը, որտեղից շարունակվում է մինչև 11 կետը, որը գտնվում է Վանքի համայնքի հյուսիս-արևելյան մասում: 11 կետից Վանքի համայնքի արևելյան մասով սահմանագիծն իջնում է Թարթառ գետի հոսանքով՝ հասնում 12 կետը, ապա ձգվում է դեպի հյուսիս-արևմուտք մինչև 13 կետը` ծովի մակերևույթից 1462.0 մ բարձրության վրա: Այդտեղից կրկին թեքվում է հյուսիս-արևմուտք, հասնում 14 կետը՝ 1594.0 մ բարձրության վրա, ապա դեպի հարավ-արևելք` մինչև գետի հունը, ու հասնում 15 կետը, այդտեղից էլ նույն ուղղությամբ` մինչև 16 կետը, որը գտնվում է պետական անտառում՝ 1365.0 մ բարձրության վրա: 16 կետից այն շարունակվում է նույն ուղղությամբ, պետական անտառով ձգվում դեպի 17 և 18 կետերը: 18 կետից այն թեքվում է դեպի հարավ-արևմուտք՝ հատելով Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհը, ինչպես նաև` Թարթառ գետը, պետական անտառով Արագ գետի հոսանքի հակառակ ուղղությամբ հասնում է մինչև 19 կետը: 19 կետից ձգվում է դեպի հարավ մինչև 20 կետը՝ 1782.0 մ բարձրության վրա, ապա դաշտային ճանապարհով մինչև 21 կետը՝ Սարկավան սարը, 2285.0 մ բարձրության վրա, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով 2311.0 մ, 2231.0 մ, 2275.9 մ բարձրության բարձունքներով, Ելլիգեդիր սարից հասնում մինչև Աղգայայի գլուխ սարը` 2286.2 մ բարձրության վրա, ապա Ջինլի տեղամասով ձգվում մինչև Չիլգյաս սարի 2358.5 մ բարձրության վրա գտնվող Կ տառով նշված տեղանքը, որը հանդիսանում է Շահումյանի, Մարտակերտի և Քաշաթաղի շրջանների սահմանագծերի հանգուցակետը:

Շահումյանի շրջան — Քաշաթաղի շրջան

Սահմանագիծը՝ Կ — Խ

Շահումյանի շրջանի սահմանը Քաշաթաղի շրջանի հետ սկսվում է Չիլգյաս սարի 2358.5 մ բարձրության վրա գտնվող Կ տառով նշված տեղանքից, որը հանդիսանում է Շահումյանի, Մար-տակերտի և Քաշաթաղի շրջանների սահմանագծերի հանգուցակետը: Այդտեղից սահմանագիծը ձգվում է դեպի արևմուտք և, անցնելով 2293.0 մ, 2219.0 մ, 2623.5 մ բարձրության բարձունքներով, Նարդևան լեռան ստորոտով, կրկին թեքվում է դեպի արևմուտք և 2791.0 մ, 2941.0 մ բարձրության բարձունքներով, ինչպես նաև Շիշթափա լեռան 3239.0 մ բարձունքով, Միխտուք սարի (3411.4 մ) ստորոտով անցնելով 3562.3 մ բարձրության բարձունքը՝ հասնում է Դալիդաղ լեռը (3619.9 մ), ապա անցնելով 3467.0 մ, 3320.3 մ, 3233.0 մ բարձրության բարձունքներով՝ հասնում մինչև Խ տառով նշված տեղանքը` Հայաստանի Հանրապետության սահմանի հետ հատման կետը, որը հանդիսանում է Քաշաթաղի, Շահումյանի շրջանների և Հայաստանի Հանրապետության սահմանագծերի հանգուցակետը:

Շահումյանի շրջան — Հայաստանի Հանրապետություն

Սահմանագիծը՝ Խ — Ծ

Շահումյանի շրջանի սահմանը Հայաստանի Հանրապետության հետ սկսվում է Խ տառով նշված տեղանքից, որը հանդիսանում է Քաշաթաղի, Շահումյանի շրջանների և Հայաստանի Հանրապետության սահմանագծերի հանգուցակետը: Այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա դեպի հյուսիս-արևելք՝ մինչև Ծ տառով նշված տեղանքը, որը գտնվում է Աղչին բարձունքում և հանդիսանում է Շահումյանի շրջանի, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանագծերի հանգուցակետը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի վարչատարածքային սահմանագծի նկարագրությունը

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1 : 50 000, 1 : 200 000 մասշտաբի տեղագրական քարտեզները, ինչպես նաև Շուշիի շրջանի համայնքների 1 : 10 000 մասշտաբի հողօգտագործման հատակագծերը:

Շուշիի շրջանը սահմանակցում է՝

Թ — Է հատվածով հյուսիսում և արևելքում` Ասկերանի շրջանին.

Է — Ը հատվածով՝ Հադրութի շրջանին.

Ը — Թ հատվածով արևմուտքում՝ Քաշաթաղի շրջանին:

Շուշիի շրջան — Ասկերանի շրջան

Սահմանագիծը՝ Թ — Է

Շուշիի շրջանի սահմանը Ասկերանի շրջանի հետ սկսվում է Թ տառով նշված տեղանքից, որը գտնվում է Ստեփանակերտ քաղաքից դեպի հարավ-արևմուտք 30 կմ հեռավորության վրա: Այդտեղից սահմանագիծը Ղարաբաղյան լեռնաշղթայի 2384.0 մ բարձրության բարձունքով ձգվում է դեպի հյուսիս-արևելք, Երկարձորջուր տեղանքով հասնում մինչև 657.5 մ հեռավորության վրա գտնվող 1 կետը, ապա` 873.9 մ հեռավորության վրա գտնվող 2 կետը, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս և, անցնելով 640.0 մ հեռավորություն, հասնում է 3 կետը: 3 կետից թեքվում է դեպի արևելք և, անցնելով 1249.4 մ հեռավորություն, հասնում 4 կետը, ապա նորից թեքվում դեպի արևելք՝ մինչև 5 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 2218.8 մ բարձրության վրա: Այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք և հասնում 2067.0 մ և 2059.5 մ բարձրության բարձունքների 6 և 7 կետերը, ապա՝ 1444.4 մ հեռավորու-թյան վրա գտնվող 8 կետը: 8 կետից անցնում է Միխտուք սարը, որի բարձրությունը ծովի մակերևույթից 2074.4 մ է, և, թեքվելով դեպի հյուսիս, հասնում 9 կետը` 2176.4 մ հեռավորու-թյան վրա: 9 կետից թեքվում է դեպի արևելք, անցնելով 1345.7 մ հեռավորություն, հասնում է 10 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 1731.2 մ բարձրության վրա, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս՝ 11 կետը՝ 1760,8 մ բարձրության վրա, նորից դեպի հյուսիս-արևելք՝ մինչև 12 կետը և, դեպի հարավ-արևելք անցնելով 1693.8 մ բարձրության բարձունքով՝ հասնում է 13 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 1579.9 մ բարձրության վրա, ապա թեքվելով դեպի հյուսիս-արևելք՝ հասնում է 14 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 1432.0 մ բարձրության վրա: 14 կետից սահմանագիծը ձգվում է դեպի հարավ-արևելք՝ իջվածքով իջնում 15 կետը` 1314 մ հեռավորության վրա, ապա 16 կետը` 817 մ հեռավորության վրա, հասնում 17 կետը, որը գտնվում է Խալիֆալի գետի ափին: Այդտեղից անցնելով Խալիֆալի գետը և մայրաքաղաք Ստեփանակերտը սնուցող ջրատարը՝ բարձրանում է դեպի Շուշի տանող ճանապարհը: Ճանապարհին զուգահեռ թեքվում է դեպի Ղայբալիշեն բնակավայրից հյուսիս-արևելք, հասնելով մինչև 19 կետը, որը գտնվում է Շուշի-Ստեփանակերտ ավտոմայրուղու առաջին ոլորանում, ապա թեքվում է ճանապարհով դեպի հարավ-արևելք՝ մինչև 20 կետը, որը գտնվում է Ստեփանակերտ-Շուշի ավտոմայրուղու երկրորդ ոլորանում: Այդտեղից սահմանագիծը շրջվում է դեպի հարավ մինչև 21 կետը, որը տեղակայված է Շուշիի գերեզմանոցից իջնող ձորակի հետ հատման տեղում՝ 1740 մ հեռավորության վրա: Այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք մինչև 22 կետը` 300 մ հեռավորության վրա, ապա անցնում է դաշտային ճանապարհով, հատելով Կարկառ գետը 909 մ բարձրության վրա, ձգվելով Կարկառ գետի հոսանքի հակառակ ուղղությամբ և թեքվելով դեպի հարավ-արևելք` պետական անտառային ֆոնդով, 1553,3 մ բարձրության բարձունքով, որտեղ տեղակայված է գեոդեզիական ցանցի կետ, հասնում է մինչև 23 կետը՝ Պուզուլիտ գետակի ափին, նորից թեքվում է հարավ-արևմուտք մինչև 24 կետը՝ 1378.1 մ հեռավորության վրա, այդտեղից՝ դեպի արևմուտք մինչև 25 կետը` 1468.6 մ հեռավորության վրա, ապա՝ դեպի հարավ 26 կետը` 1969.2 մ հեռավորության վրա: 26 կետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, հասնելով 27 կետը՝ 1182.9 մ հեռավորության վրա, ապա դեպի հարավ-արևելք՝ մինչև Է տառով նշված տեղանքը՝ ծովի մակերևույթից 1926.0 մ բարձրության վրա, որը գտնվում է Ավետարանոց բնակավայրից հարավ-արևմուտք, շուրջ 5000 մ հեռավորության վրա:

Շուշիի շրջան — Հադրութի շրջան

Սահմանագիծը՝ Է — Ը

Շուշիի շրջանի սահմանը Հադրութի շրջանի հետ սկսվում է ծովի մակերևույթից 1926.0 մ բարձրության վրա գտնվող Է տառով նշված տեղանքից, որ ը հանդիսանում է Հադրութի, Ասկերանի և Շուշիի շրջանների սահմանագծերի հանգուցակետը: Այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով 3221.4 մ հեռավորություն, հասնում է 7 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 2436.0 մ բարձրության վրա, ապա Թայասալ բարձունքի աջամասով անցնելով Ալթունթախտ տեղամասը՝ հասնում է 6 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 2292.0 մ բարձրության վրա: Ձգվելով նույն ուղղությամբ և, անցնելով Ղոնաղյուրդ տեղամասով, հասնում է Չըրըշլու սարում տեղակայված 5 կետը, որը գտնվում է 2402.8 մ բարձրության վրա, ապա շարունակվում է դեպի արևմուտք՝ Ղշլաղ գյուղի տակով անցնող գետակով, հասնում 4 և 3 կետերը, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հասնելով ծովի մակերևույթից 1596.2 մ բարձրության վրա գտնվող 2 կետը: Այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ և, անցնելով 2481.5 մ հեռավորություն, հասնում է 1 կետը, ապա շարունակվում է դեպի հարավ-արևմուտք, հասնում է անանուն բարձունքը, և, անցնելով 950.5 մ հեռավորություն, հասնում է Սուսուզ սարի բարձունքից 970 մ հեռավորության վրա Ը տառով նշված տեղանքը:

Շուշիի շրջան — Քաշաթաղի շրջան

Սահմանագիծը՝ Ը — Թ

Շուշիի շրջանի սահմանը Քաշաթաղի շրջանի հետ սկսվում է Ը տառով նշված տեղանքից, որը գտնվում է Շուշիի շրջանի հարավում, Սուսուզ սարից դեպի արևելք 970 մ հեռավորության վրա: Այդտեղից սահմանագիծը թեքվում է արևմուտք դեպի Սուսուզ սարը, և, անցնելով 2100 մ, հասնում է 26 կետը, ձգվում մինչև 25 կետը, ապա Դագիրմանյան բնակավայրի տակով անցնելով 1442.4 մ հեռավորություն՝ հասնում է 24 կետը: Այդտեղից թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք` 642.8 մ, հասնում է Ոսկեջուր վտակի մոտ տեղակայված 23 կետը, ապա վտակի հոսանքի հակառակ ուղղությամբ՝ 22 կետով (ծովի մակերևույթից 1224,2 մ բարձրության վրա), ձգվում է դեպի հյուսիս՝ մինչև 21 կետը: 21 կետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք՝ մինչև 1349.0 մ բարձրության անանուն բարձունքում նշված 20 կետը, ապա շարունակվելով նույն ուղղությամբ` հասնում է 19 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 1591.0 մ բարձրության վրա: Տեղական ճանապարհով նույն ուղղությամբ ձգվում է մինչև 18 կետը, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք՝ մինչև 17 կետը, որը գտնվում է ծովի մակերևույթից 1784.0 մ բարձրության Ջամըչումաս բարձունքում` Հին շեն գյուղից 600 մ հարավ-արևելք: Այդտեղից այն պետական անտառային ֆոնդով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 1517.3 մ բարձրության բարձունքը, ապա թեքվելով դեպի արևմուտք՝ հասնում Յաղլըդարա գետակը, այնուհետև թեքվելով դեպի հյուսիս՝ 16 կետով անցնելով Բերձոր-Կուբաթլու ավտոմայրուղին, նորից թեքվում և հատում է Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին և հասնում 15 կետը՝ 1606,8 մ բարձրության վրա, ապա Ոսկեքար լեռնաշղթայով, անցնելով 1742,8 մ բարձրության բարձունքով՝ 14 կետը, այնուհետև Բերձոր քաղաքի արևելքով բարձրանում է դեպի 13 կետը՝ 1884.0 մ բարձրության վրա: Այդտեղից սահմանագիծը պետական անտառային ֆոնդով ձգվում է դեպի հյուսիս՝ մինչև 12 կետը, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և, անցնելով 2074 մ հեռավորություն, հասնում է 11 կետը` Բազիր գետը, այնուհետև շարունակվելով գետի հոսանքի հակառակ ուղղությամբ դեպի հյուսիս- արևելք 723,1 մ՝ հասնում է 10 կետը, թեքվում դեպի հյուսիս-արևմուտք մինչև 9 կետը, ապա, անցնելով 2176,4 մ հեռավորություն, հասնում է 8 կետը՝ 1879,0 մ բարձրության վրա: 8 կետից թեքվում է դեպի արևելք մինչև 7 կետը՝ 2207.0 մ բարձրության բարձունքը, ապա դեպի հյուսիս-արևելք մինչև Ղարաբաղյան լեռնաշղթան՝ 6 կետը, այնուհետև ուղիղ Ղարաբաղյան լեռնաշղթայով հասնում մինչև ծովի մակերևույթից 2072.0 մ, 2096.0 մ, 2045.6 մ, 2089.4 մ, 2258.5 մ բարձրության վրա գտնվող 5-4-3-2-1 կետերը, ապա Թ տառով նշված տեղանքը, որը գտնվում է ծովի մակերևույթից 2384.0 մ բարձրության վրա:

Ստեփանակերտ քաղաքի վարչատարածքային սահմանագծի նկարագրությունը

Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1 : 50 000, 1 : 25 000, 1 : 10 000 մասշտաբի տեղագրական քարտեզները:

Ստեփանակերտ քաղաքը սահմանակցում է՝

Ա — Բ հատվածով հյուսիսում, հարավում և արևմուտքում՝ Ասկերանի շրջանին.

Բ — Ա հատվածով հարավում՝ Շուշիի շրջանին:

Ստեփանակերտ — Ասկերանի շրջան

Սահմանագիծը՝ Ա — Բ

Ստեփանակերտ քաղաքի վարչական սահմանագիծ ը սկսվում է Ա տառով նշված տեղանքից, որը գտնվում է պետական անտառային ֆոնդում, Կրկժան տեղամասից դեպի հարավ-արևմուտք 2800 մ հեռավորության վրա: Այդտեղից սահմանագիծը անտառային ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հասնելով 570 մ հեռավորության վրա գտնվող 1 կետը, որտեղից շարունակվելով նույն ուղղությամբ՝ հասնում է 2 կետը՝ Փահլուրինջուր կոչվող գետակի վրա, ապա ձգվում է գետակի հոսանքի ուղղությամբ, հատում Ստեփանակերտ-Քյոսալար ճանապարհը՝ հասնում 3 կետը, որը գտնվում է նախկին ավտովերանորոգման գործարանից 200 մ ներքև դեպի հյուսիս: Այնուհետև անցնում է 4 կետը՝ ծովի մակերևույթից 814.6 մ բարձրության վրա, շարունակվում է դեպի հյուսիս-արևելք, հասնելով 5 կետը` Ստեփանակերտ-Խնածախ ավտոճանապարհը: Ճանապարհով շարունակվում է 681 մ՝ մինչև 6 կետը: Այդտեղից թեքվելով դեպի հարավ-արևելք և դաշտային ճանապարհով անցնելով 250 մ՝ սահմանագիծը հասնում է 7 կետը, ապա թեքվելով դեպի հյուսիս-արևելք և անցնելով 1170 մ՝ հասնում է 8 կետը: 8 կետից շարունակվելով նույն ուղղությամբ և անցնելով դարավանդների և վարելահողի սահմանով 720 մ՝ հասնում է 9 կետը, ապա թեքվելով դեպի հյուսիս, անցնելով դարավանդների ձորակով 330 մ` հասնում է 10 կետը, որը գտնվում է վարելահողի սկզբնամասում: Այդտեղից այն վարելահողի և արոտի սահմանով թեքվելով դեպի հյուսիս-արևելք և անցնելով 240 մ՝ հասնում է 11 կետը: 11 կետից թեքվում է դեպի հյուսիս, անցնելով 307 մ, հասնում է 12 կետը՝ դարավանդների և վարելահողի սահմանը, այնուհետև ձգվում է դեպի հյուսիս-արևելք, ձորակով հասնում մինչև 13 կետը, որը գտնվում է Կարկառ գետի ափին: Շարունակվելով Կարկառ գետի հոսանքով՝ թեքվում է դեպի հյուսիս, հասնելով Կարկառ գետի վրա կառուցված երկաթգծի կամրջին, որտեղ նշված է 14 կետը: Այդ կետից սահմանագիծը կամրջի ուղղությամբ թեքվում է դեպի հարավ-արևելք՝ հասնում 15 կետը, որը գտնվում է ջրանցքի վրա, ապա ջրանցքի հոսանքին հակառակ ուղղությամբ ձգվում մինչև Խանին բաղ կոչվող տեղամասը, հասնելով 16 կետը: 16 կետից թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորակով հասնում 17 կետը, որը գտնվում է Աջափնյակ տեղամասում` գերեզմանոցի հյուսիսում, ուր խաչվում են դաշտային ճանապարհները, ապա նույն ուղղությամբ անցնելով Մալիբեյլի բնակավայրի հյուսիսի ժայռերը՝ հասնում է 18 կետը, որը գտնվում է նախկին Ղուշչուլար կոչվող բնակավայրի արևելքում: 18 կետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ընդգրկելով նախկին Մալիբեյլի գյուղը, հասնում է Մարտունի-Ստեփանակերտ ավտոճանապարհի վրա գտնվող 19 կետը: Այդ կետից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և, անցնելով 230 մ, հասնում է 20 կետը, ապա ձգվում է դեպի հարավ-արևմուտք, և վարելահողի և արոտի սահմանին գտնվող դաշտային ճանապարհով անցնելով Թավանձոր ջուրը, Ստեփանակերտ — Ասկերան գազամուղը, հասնում է Կարկառ գետի վրա Թթուջուր կոչվող աղբյուրի հարավային մասում գտնվող 21 կետը: 21 կետից Կարկառ գետի հոսանքի հակառակ ուղղությամբ անցնելով Կարկառ և Խալիֆալի գետերի միախառնման տեղը, Կարկառ գետով շարունակվելով՝ հասնում է 22 կետը, ապա թեքվում է դեպի արևմուտք և, հատելով Ստեփանակերտ-Գորիս ավտոմայրուղին, հասնում 23 կետը, որը գտնվում է Հին Արմենավան թաղամասով հոսող Խալիֆալի գետի ափին: Այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք՝ Խալիֆալի գետի հոսանքի հակառակ ուղղությամբ հասնում Բ կետով նշված տեղանքը, որը գտնվում է Ղայբալիշեն բնակավայրից 700 մ դեպի արևմուտք և հանդիսանում է Շուշիի, Ասկերանի շրջանների և Ստեփանակերտ քաղաքի սահմանագծերի հանգուցակետը:

Ստեփանակերտ — Շուշի

Սահմանագիծը՝ Բ — Ա

Ստեփանակերտ քաղաքի սահմանագիծը Շուշիի շրջանի հետ սկսվում է Բ տառով նշված տեղանքից, որը գտնվում է Ղայբալիշեն բնակավայրից 700 մ դեպի արևմուտք և հանդիսանում է Շուշիի, Ասկերանի շրջանների և Ստեփանակերտ քաղաքի սահմանագծերի հանգուցակետը: Այդ-տեղից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք՝ Ղայբալիշեն բնակավայրից հյուսիս գտնվող ձորակով մինչև 3 կետը, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք՝ Ղայբալիշեն-Ստեփանակերտ ճանապարհով հասնում 2 կետը: 2 կետից սահմանագիծը ձորակով թեքվում է դեպի արևմուտք, անցնելով 1 կետը, նույն ուղղությամբ նույն ձորակով հասնում է Ա տառով նշված տեղանքը, որը գտնվում է պետական անտառային ֆոնդում, Կրկժան տեղամասից դեպի հարավ-արևմուտք՝ 2800 մ հեռավորության վրա:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար — նախարար` Ս.Գրիգորյան