ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 նոյեմբերի 2005թ. N 504

ք.Ստեփանակերտ

ԼՂՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 10-ի թիվ 227 որոշման մեջ լրացում կատարելու մասին

Ընդունելով Ասկերանի շրջանի վարչակազմի առաջարկությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. ԼՂՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 10-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 227 որոշման (հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ) «Ասկերանի շրջանի համայնքների սեփականության գույքի ցանկ» թիվ 2 հավելվածի 30-րդ կետի Ռև համայնքի սեփականության գույքի ցանկում կատարել հետևյալ լրացումը ‎ ՝

«գյուղապետարանի վարչական շենք»։

2. Ասկերանի շրջանի վարչակազմին՝ երկամսյա ժամկետում օրենքով սահմանված կարգով ապահովել շենքի սեփականության իրավունքի պետական գրանցումը։

ԼՂՀ վարչապետ Ա. Դանիելյան