ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2006թ. N 546

ք.Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում և վարչական սահմաններից դուրս (շրջանների համար) գտնվող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված հողերի և գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի) կադաստրային գնահատման կարգը հաստատելու մասին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում և վարչական սահմաններից դուրս (շրջանների համար) գտնվող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված հողերի և գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի) կադաստրային գնահատման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել նշված հողերի կադաստրային գնահատման վերահաշվարկի կատարումը և դրա տրամադրումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում և վարչական սահմաններից դուրս (շրջանների համար) գտնվող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված հողերը յուրաքանչյուր համայնքի համար գնահատվում են առանձին` բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999թ. մայիսի 18-ի,ԼՂՀ բնակավայրերի հողերի կադաստրային զուտ եկամուտը և կադաստրային արժեքը հաստատելու մասին» թիվ 95 (ԼՂՀ կառավարության 2000թ. հոկտեմբերի 3-ի թիվ 212 որոշմամբ կատարված փոփոխություններով հանդերձ) որոշման հավելվածում ընդգրկված համայնքների:

3.1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում և վարչական սահմաններից դուրս (շրջանների համար) գտնվող, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999թ. մայիսի 18-ի,ԼՂՀ բնակավայրերի հողերի կադաստրային զուտ եկամուտը և կադաստրային արժեքը հաստատելու մասին» թիվ 95 (ԼՂՀ կառավարության 2000թ. հոկտեմբերի 3-ի թիվ 212 որոշմամբ կատարված փոփոխություններով հանդերձ) որոշման հավելվածում ընդգրկված համայնքների, հողերից գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը (անօգտագործելի) յուրաքանչյուր համայնքի համար գնահատվում են առանձին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005թվականի օգոստոսի 23-ի թիվ 359 որոշմամբ հաստատված գյուղատնտեսական նշանակության հողերից` V (հինգերորդ) խմբի արոտների հողատարածքներով կշռված զուտ եկամուտներով և կադաստրային արժեքներով` համաձայն թիվ 2 հավելվածի:

3.2. Որոշման թիվ 2 հավելվածով նախատեսված գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի) զուտ եկամուտները և կադաստրային արժեքները հիմք են հանդիսանում, համապատասխանաբար, հողի հարկի հաշվարկման, ինչպես նաև օտարելու (այդ թվում` ուղղակի կամ աճուրդով վաճառելու), վարձակալության իրավունքով տրամադրելու դեպքերում` վաճառքի կամ մեկնարկային գների, վարձավճարի որոշման համար:

4. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002թվականի նոյեմբերի 26-ի,Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող հասարակական ու արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված և անօգտագործելի հողերի կադաստրային գնահատման կարգը հաստատելու մասին» թիվ 58 որոշումը:

ԼՂՀ վարչապետ Ա. Դանիելյան

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

_____ __________ 2006թ

թիվ _______ որոշման

ԿԱՐԳ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում և վարչական սահմաններից դուրս (շրջանների համար) գտնվող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված հողերի և գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի) կադաստրային գնահատման կարգը հաստատելու մասին

1. Հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված հողերը գնահատվում են տվյալ համայնքի տնամերձ հողամասերի, վարելահողերի, խոտհարքների և արոտների հաշվեկշռային միջին արժեքների չափերով` հետևյալ բանաձևով`

Ա = (Ա 1 xS 1 +Ա 2 xS 2 +Ա 3 xS 3 +Ա 4 xS 4 ) x25

(S 1 +S 2 +S 3 +S 4 )

որտեղ`

Ա-ն տվյալ համայնքի մեկ հեկտարի կադաստրային արժեքն է,

Ա 1 -ը տնամերձ հողամասերի մեկ հեկտարի զուտ եկամուտն է,

S 1 -ը տվյալ համայնքի տնամերձ հողամասերի ընդհանուր մակերեսն է (հա),

Ա 2 -ը վարելահողերի մեկ հեկտարի միջին զուտ եկամուտն է,

S 2 -ը տվյալ համայնքի վարելահողերի ընդհանուր մակերեսն է (հա),

Ա 3 -ը գյուղամերձ խոտհարքների մեկ հեկտարի միջին զուտ եկամուտն է,

S 3 -ը տվյալ համայնքի գյուղամերձ խոտհարքների ընդհանուր մակերեսն է (հա),

Ա 4 -ը գյուղամերձ արոտների մեկ հեկտարի միջին զուտ եկամուտն է,

S 4 -ը տվյալ համայնքի գյուղամերձ արոտների ընդհանուր մակերեսն է (հա):

2. Գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի) զուտ եկամուտների և կադաստրային արժեքների հաշվարկման համար հիմք են ընդունվում յուրաքանչյուր համայնքի համար գյուղատնտեսական նշանակության հողերից` V (հինգերորդ) խմբի արոտների միջին զուտ եկամուտներն ու կադաստրային արժեքները` համաձայն թիվ 2 հավելվածի:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար — նախարար Ս.Գրիգորյան

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

_____ __________ 2006թ.

թիվ ______ որոշման

Շրջանի անվանումը

Գյուղատնտեսական նշանակության այլ

հողատեսքերի

(անօգտագործելի)

Զուտ

եկամուտը

(հազ. դրամ )

Կադաստրային

արժեքը

(հազ. դրամ)

1

Ասկերան

2.7

67.5

2

Մարտակերտ

2.4

60.0

3

Մարտունի

2.5

62.5

4

Հադրութ

2.3

57.5

5

Շուշի

2.3

57.5

6

Քաշաթաղ

2.5

62.5

7

Շահումյան

2.5

62.5

Միջինը

հանրապետությունում

2.4

60.0

ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար — նախարար Ս.Գրիգորյան