ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 մարտի 2006թ. N 112

ք.Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի անշարժ գույքի կադաստրի ստեղծման 2006 թվականի ծրագիրը հաստատելու մասին

Ի կատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 30-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի 2006թ. բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 592 որոշման 4-րդ կետի պահանջների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1.Հաստատել ԼՂՀ Քաշաթաղի շրջանի անշարժ գույքի կադաստրի ստեղծման 2006թ. ծրագիրը /համաձայն հավելվածի/ և ծրագրի իրականացման նպատակով նախատեսված 15000.0 հազ. դրամ գումարի օգտագործումը հետևյալ ուղղություններով ՝ ըստ եռամսյակների.

/հազ.դրամ/

Աշխատանքների անվանումը

Աճողական

Առաջին եռամսյակ

Առաջին կիսամյակ

Ինն ամիս

Տարի

1 . ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Քաշաթաղի տարածքային ստորաբաժանման կողմից շրջանի տարածքում վարչակազմի հայտերով /որոշումներով/ և /կամ/ մասնավորեցված /սեփականաշնորհված/ բնակելի նպատակային նշանակության անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում և տեղեկատվության տրամադրում

350.0

900.0

1500.0

2000.0

2. ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի»Գեոդեզիայի, քարտեզագրության, հողաշի211€յան և անշարժ գույքի գնահատման կենտրոն, ՊՈԱԿ–ի կողմից հ ամայնքների վարչական սահմանների ուսումնասիրում, ճշգրտում, նկարագրման համաձայնեցում, քարտեզագրական նյութերի թարմացում վարչական տարածքներում ընդգրկված հողերի գույքագրմամբ, հողերի սկզբնական հաշվառում և հողային հաշվետվությունների կազմում

2500.0

5850.0

8850.0

13000.0

Ընդամենը

2850.0

6750.0

10350.0

15000.0

2.ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ապահովել նշված ուղղություններով ֆինանսավորման իրականացումը ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից համապատասխան հայտ ներկայացնելու դեպքում:

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հավելված

ԼՂՀ կառավարության

«____» ____________ 2006 թ.

թիվ ___________ որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

ԼՂՀ Քաշաթաղի շրջանի համայնքների վարչական սահմանների ուսումնասիրման, ճշգրտման, նկարագրման համաձայնեցման, քարտեզագրական նյութերի թարմացման վարչական տարածքներում ընդգրկված հողերի գույքագրմամբ, հողերի սկզբնական հաշվառման և հողային հաշվետվությունների կազմման

1.Ծրագրի հիմնավորումը

ԼՂՀ Քաշաթաղի շրջանը բաղկացած է 3 քաղաքային և 67 գյուղական համայնքներից. Շրջանի զբաղեցրած տարածքը կազմում է 3376.57ք.կմ և ծածկված է 1:50 000 մասշտաբի տեղագրական քարտեզներով, որոնք անհնար է օգտագործել բազմաթիվ քաղաքաշինական և հողաշինարարական ծրագրերի իրականացման համար: Այս պարագայում անհրաժեշտ է համապատասխան միջոցներ ձեռնարկել 1:10 000 կամ 1:25 000 մասշտաբի տեղագրական հիմքի քարտեզների ձեռք բերման համար:

Հաշվի առնելով տեղական ինքնակառավարման խնդիրները` մասնավորապես համայնքային բյուջեների պլանավորումը, հողերի օգտագործման նկատմամբ վերահսկողությունը, հողային իրավահարաբերությունները ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան կազմակերպումը, անհրաժեշտ է շրջանում իրականացնել որոշակի քարտեզագրական և հողաշինարարական աշխատանքներ: Այդ կապակցությամբ առաջարկվում է աշխատանքներն իրականացնել ըստ խնդիրների առաջնահերթության`

. համայնքների վարչական սահմանների սահմանագծում և նկարագրում` տեղական ինքնակառավարում իրականացնելու նպատակով,

. հողային ֆոնդի գույքագրում /թարմացման եղանակով/ ըստ նպատակային նշանակության և հողատեսքերի` համայնքային բյուջեների պլանավորման, հողային ռեսուրսների կառավարման և հողերի օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով:

2.Ծրագրի իրականացման միջոցառումները

Անհրաժեշտ քարտեզագրական, իրավական փաստաթղթերի հավաքագրում,ձեռք բերում և ուսումնասիրում, սահմանագծի վրա հանգուցային կետերի նշում, սահմանակից համայնքների հանգուցային և շրջադարձային բնորոշ կետերի համարակալում, սահմանագծի նախնական տարբերակի տեղադրում 1:10 000 կամ 1: 25 000 մասշտաբի տեղագրական քարտեզի վրա: Սահմանագծի տեղազննում, համեմատում տեղանքի հետ, նախնական տարբերակի ճշգրտում, տեղանքում հանգուցային և շրջադարձային կետերի ուսումնասիրում, ժամանակավոր նշահարում, համապատասխան գործիքային չափագրումներ, առաջարկվող սահմանագծի հետ կապված փոփոխությունների, տարածքների փոխանակման, տեղանքի ուսումնասիրում և համեմատում տեղագրական հիմքի հետ, փոփոխությունների վերհանում, հողային ֆոնդի գույքագրում/ թարմացման եղանակով/ մակերեսների հաշվարկում, հողային ֆոնդի առկայության մասին հաշվետվության կազմում և այլ նյութերի պատրաստում, համաձայնեցում շրջվարչակազմերի ղեկավարի /եթե սահմանակից է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների հետ/ և սահմանակից համայնքների ղեկավարների հետ, համաձայնեցված սահմանագծի տեղադրում 1 : 10 000 կամ 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա: Տեքստային մասի կազմում, սահմանների շրջադարձային, հանգուցային և բնորոշ կետերի կոորդինատների ժողովածուի պատրաստում:

Ծրագիրն իրականացվում է 3 հիմնական փուլերով.

I փուլ — նախապատրաստական աշխատանքներ

ա/ քարտեզագրական նյութերի /տեղագրական քարտեզ, հողաշինարարական հատակագիծ, հողհատկացման գծագիր/ հավաքագրում, ուսումնասիրում, պատճենահանում,

բ/ իրավական փաստաթղթերի /հողի օգտագործման իրավունքի պետական ակտ, հողահատկացման որոշում, կառավարման տարբեր ատյանների որոշումներ և այլն/ վերհանում, ուսումնասիրում,

գ/ սահմանագծի վրա հանգուցային կետերի նշում,

դ/ սահմանակից համայնքների, հողօգտագործողների հանգուցային և շրջադարձային բնորոշ կետերի կոդավորում:

ե/ սահմանագծի նախնական տարբերակի տեղադրում 1:10 000 կամ 1:25 000 մասշտաբի տեղագրական քարտեզների վրա,

զ/ պետական գեոդեզիական և խտացման ցանցի կետերի ուսումնասիրում,

է/ սկզբնական / ելակետային/ կետերի կոորդինատների հավաքագրում:

II փուլ — դաշտային աշխատանքներ

ա/ սահմանագծի տեղազննում և համեմատում տեղանքի հետ, նախնական տարբերակի ճշգրտում, հանգուցային և շրջադարձային կետերի տեղանքի ուսումնասիրում և ժամանակավոր նշահարում, համապատասխան գործիքային չափագրումներ, 1:10 000 կամ 1:25 000 մասշտաբի տեղագրական քարտեզների թարմացում,

բ/ առաջարկվող սահմանագծի հետ կապված փոփոխությունների, տարածքների փոխանակման և այլ նյութերի պատրաստում: Սահմանագծի տեղազննումը և համաձայնեցումը համայնքների ղեկավարների հետ:

գ/ համայնքների քարտեզների ճշգրտումները համաձայնեցված սահմանագծի հիման վրա:

դ/ 1:10 000 կամ 1:25 000 մասշտաբի թարմացված տեղագրական քարտեզների վրա վարչական սահմանների գծանշումը:

III փուլ — սահմանագծի նկարագրումը և աշխատանքների հանձնումը

ա/ սահմանագծի տեքստային նկարագրության կազմում,

բ/ սահմանների հանգուցային և բնորոշ կետերի կոորդինատների ժողովածուի պատրաստում,

գ/ համաձայնեցված սահմանագծի տեղադրումը 1:10 000 կամ 1:25 000 մասշտաբի տեղագրական քարտեզի վրա,

դ/ 1:10 000 կամ 1:25 000 մասշտաբի թարմացման քարտեզի թվայնացումը,

ե/ կոնտուրների կոդավորումը, մակերեսների հաշվարկումը , հողային ֆոնդի առկայության մասին հաշվետվության կազմումը,

զ/ 1:10 000 կամ 1:25 000 մասշտաբի հողաշինարարական քարտեզների տպագրում,

դ/ համայնքի գործի կազմում և հանձնում:

3.Ծրագրի իրականացման ֆինանսական ապահովումը

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարը կազմում է 13000.0 հազ. դրամ:

աղյուսակ 1

Աշխատանքների անվանումը

Չափման միավոր

Ծավալը

Միավորի արժեքը /դրամ/

Ընդհանուր գումարը /հազ.դրամ/

1.Համայնքների վարչական սահմանների ճշգրտում և նկարագրում

համայնք

39

182653

7123.5

2.Քարտեզագրական նյութերի թարմացում վարչական սահմաններում ընդգրկված հողերի գույքագրմամբ, հողերի սկզբնական հաշվառում և հողային հաշվետվությունների կազմում

համայնք

39

150 680

58 76 . 5

Ընդամենը

համայնք

39

333 333

13000 . 0

4.Ակնկալվող արդյունքները

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքի պահանջների կատարում, որի նպատակն է սահմանակից համայնքների միջև սահմանային հարցերի կարգավորման իրավական հիմքերի ստեղծումը: Աշխատանքների իրականացումը հնարավորություն է ընձեռում տարիներով կուտակված հողային և սահմանային վեճերը կարգավորելու, վերը նշված օրենքով ստեղծված նոր վարչատարածքային միավորների վարչական սահմանների անցկացման, իսկ սահմանագծերի հանգուցային և շրջադարձային կետերի կոորդինատավորումը` ցանկացած միջհամայնքային հողային վեճերի լուծման համար:

Գույքագրման արդյունքներով հնարավոր կլինի մինչև կադաստրային քարտեզագրման իրականացումը սկզբնական հաշվառման տվյալներ ձեռք բերել և համապատասխան հաշվետվություն կազմել շրջանում առկա հողային ֆոնդի վերաբերյալ, որը հնարավորություն կստեղծի ավելի ճշգրիտ կազմել համայնքային բյուջեն, հստակեցնել հողերի օտարման և օգտագործման տրամադրման գոծընթացը, հիմք ստեղծել հողային ռեսուրսների կառավարման և օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացման համար:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Ս. Գրիգորյան