ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31.07.2006թ թիվ 404

ք. Ստեփանակերտ

Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է .

1. Հաստատել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վարչապետ Ա. Դանիելյան

Հավելված

ԼՂՀ կառավարության

«31» __հուլիսի____ 2006թ.

թիվ __404_____ որոշման

ԿԱՐԳ

Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին

1. Սույն կարգով սահմանվում է պետությանը կամ համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` պետության կամ համայնքի սեփականությունը հանդիսացող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համապատասխան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը:

2. Համայնքների ղեկավարները /Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետը/, համայնքների վարչական տարածքներից դուրս` համապատասխան շրջանների վարչակազմերի ղեկավարները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ընդունում են սույն կարգի 1-ին կետով նախատեսված ինքնակամ կառույցների մասին որոշում, որով ինքնակամ կառույցները համարվում են պետական կամ համայնքային սեփականություն: Նշված որոշմանը կցվում է հողամասի հատակագիծը` ինքնակամ կառույցի կառուցապատման մակերեսի չափերով:

3. Սույն կարգով սահմանված որոշումն ընդունած լիազոր մարմինը` դիմումի հետ միասին, պետական գրանցում իրականացնող մարմնի` գույքի գտնվելու վայրի տարածքային ստորաբաժանում է ներկայացնում սույն կարգի 2-րդ կետում նշված որոշումը` կից հատակագծով` օրենքով սահմանված կարգով իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

4. Սահմանված կարգով իրավունքների պետական գրանցում կատարելուց հետո անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայականը տրամադրվում է` համայնքի սեփականության իրավունքը գրանցելու դեպքում` համապատասխան համայնքի ղեկավարին, իսկ պետության սեփականության իրավունքը գրա նցելու դեպքում` շրջաններում` համապատասխան շրջանների վարչակազմերի ղեկավարներին, Ստեփանակերտ քաղաքում` Ստեփանակերտի քաղաքապետին :

5. Սույն կարգով սահմանված` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է պետական սեփականության դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի, իսկ համայնքային սեփականության դեպքում` համապատասխան համայնքի բյուջեի միջոցների հաշվին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար – նախարար Ս.Գրիգորյան

06.05.08թ. թիվ 324 փոփոխությամբ հանդերձ