ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունվարի 2007թ. N 43

ք.Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող գեոդեզիական կետերի անվանափոխումները հաստատելու մասին

«Աշխարհագրական անվանումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող գեոդեզիական կետերի անվանափոխումները` համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ապահովել պետական գրանցման աշխատանքները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ԼՂՀ վարչապետ Ա. Դանիելյան