ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մայիսի 2007թ. N 222

ք.Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտը հաստատելու մասին

Համաձայն «Ստանդարտացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարին` սահմանված կարգով հաստատել և 2007թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ դնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտը:

2. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտն ենթակա է պարտադիր կիրառման Լեռնային Ղարաբաղի Հանրապետությ ա ն օրենսդրությանը համապատասխան անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց, ինչպես նաև անշարժ գույքի գնահատման աշխատանքներ պատվիրող քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտների կողմից և համարվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին համապատասխան գնահատման ստանդարտ:

3. Պետական կառավարման մարմինների ղեկավարներին` համաձայն «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ԼՂՀ օրենքի 17-րդ հոդվածի առաջին մասի` նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պարտադիր գնահատման դեպքերում` անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանցից պահանջել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովագրել իրենց պատասխանատվության ռիսկը, որի չափը չպետք է պակաս լինի նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007թվականի հուլիսի 1-ից:

ԼՂՀ վարչապետ Ա. Դանիելյան