ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 2007թ. N 573

ք.Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 29-ի թիվ 444 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է .

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006թվականի օգոստոսի 29-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 444 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.

ա/ որոշման 5-րդ կետը «տարածքային ստորաբաժանմանը» բառերից հետո լրացնել «և որոշմամբ հաստատված կարգի 25-րդ, 26-րդ և 27-րդ կետերով նախատեսված դեպքերում 15-օրյա ժամկետում տեղեկացնում են բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին` բնակչությանն իրազեկելու համար:» բառերով.

բ/ որոշմամբ հաստատված կարգի 31-րդ կետի «դ» ենթակետը «30-օրյա» բառերից հետո լրացնել «իսկ կարգի 25-րդ կետով նախատեսված դեպքերում` 90-օրյա» բառերով.

գ/ որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «բ» ենթակետը «30-օրյա» բառերից հետո լրացնել «իսկ կարգի 25-րդ կետով նախատեսված դեպքերում` 90-օրյա» բառերով:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով կատարված լրացումների գործողությունը տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006թվականի օգոստոսի 29-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 444 որոշմամբ հաստատված կարգի III բաժնով օրինականացված ինքնակամ կառույցների օրինականացման համար վճարումների ժամկետների վրա, որի սկիզբը հաշվարկվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյան