ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31.07.07 N349
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի թիվ 101 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1 .Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004թ. մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» թիվ 101 որոշման թիվ 2 հավելվածում «Անշարժ գույքի հաշվառման բաժին» տողը շարադրել «Անշարժ գույքի հաշվառման և հողային պետական տեսչության բաժին» խմբագրությամբ` հանելով «Հողաշինարարության և հողային պետական տեսչության բաժին» տողը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
ԼՂՀ վարչապետ Ա. Դանիելյան