ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27.09.2011 N 721-Ն

ք.Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային ֆոնդի առկայության եվ բաշխման 2011 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին

Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 27-ի N172 որոշմամբ հաստատված կարգի պահանջների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ` համաձայն հավելվածի:

2.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետին` իրենց կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ‎ ֆոնդի կազմում տեղի ունեցող փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլ փոփոխություններ) ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին, համապատասխան համայնքների ղեկավարներին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Ա. Հարությունյան