ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14.11. 2011թ. N _838-Ն

ք. Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 28-ի N 881-Ն և 2011 թվականի փետրվարի 15-ի N 71-Ա որոշումներում փոփոխություններ կատարելու մասին

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի թիվ 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 881-Ն որոշման N 2 հավելվածի ցուցանիշներում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի փետրվարի 15-ի»Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող անշարժ գույքի կադաստրի զարգացման 2011 թվականի համալիր ծրագիրը հաստատելու մասին, N 71-Ա որոշմամբ հաստատված հավելվածի` գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման, պետական և համայնքային սեփականություն համարվող շենքերի, շինությունների և մասնավորեցվող (սեփականաշնորհվող) անշարժ գույքի և ինքնակամ կառույցների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքների իրականացման 2011թվականի ծրագրում`

1)10-րդ կետի «842.0» թիվը փոխարինել «242.0» թվով.

2) 11-րդ կետի «20000.0» թիվը փոխարինել «20600.0» թվով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Ա. Հարությունյան

Հավելված

Լեռնային ՂարաբաղիՀանրապետության

կառավարության 2011թ.

___________-ի թիվ—որոշման

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի թիվ 1 հավելվածում կատարվող վերաբաշխումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբեր 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 881-Ն որոշման N 2 հավելվածում կատարվող փոփոխությունները

հազ. դրամ

Բյուջետային ծախսերի

գործառնական

դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, ֆինանսավորվող ծրագրերի և վերջիններս իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

Բաժին

Խումբ

Դաս

տարեկան պլան

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ

այդ թվում

01

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

06

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

01

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

08

Գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացում

(600.0)

ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

(600.0)

10

Պետական և համայնքային սեփականություն համարվող շենքերի, շինությունների և մասնավորեցվող /սեփականաշնորհվող/ անշարժ գույքի և ինքնակամ կառույցների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում

600.0

ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

600.0

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար -նախարարի պաշտոնակատար Ս. Արզումանյան

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 881-Ն և 2011 թվականի փետրվարի 15-ի թիվ 71-Ա որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է առաջին պետական գրանցման ծրագրի իրականացման ընթացքում ծագած օ բ յեկտիվ պատճառներով` գույքագրման արդյունքում պարզված` անշարժ գույքի միավորների նախատեսված քանակի ճշգրտմամբ ու պետական և համայնքային սեփականություն համարվող շենքերի, շինությունների և մասնավորեցվող (սեփականաշնորհվող) անշարժ գույքի միավորների քանակի ավելացմամբ:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Առաջնորդվելով պետական գրանցման հիմնական սկզբունքներով՝ իրավունքների պետական գրանցման ընթացքում կադաստրի համակարգը նպատակ ունի լուծել օրենսդրությամբ առաջադրված կարևոր խնդիր, այն է`

1) իրականացնել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքներ, որի արդյունքում սեփականատերերին անվճար տրամադրվում են սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներ,

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հայտերի հիման վրա կատարել պետական և համայնքային սեփականություն համարվող շենքերի, շինությունների և մասնավորեցվող (սեփականաշնորհվող) անշարժ գույքի և ինքնակամ կառույցների նկատմամբ համայնքների կամ պետության սեփականության իրավունքի պետական գրանցում:

3) գույքի և դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվական համակարգի ստեղծում:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարվում է պետության կողմից գույքի նկատմամբ գրանցված իրավունքների պաշտպանության, կադաստրային տվյալների մատչելիության, օբյեկտիվության, անընդհատության և կենտրոնացման սկզբունքների հիման վրա:

Պետության կողմից գույքի նկատմամբ իրավունքների ճանաչումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջների ճշգրիտ և անշեղ կատարմամբ ապահովել գույքի նկատմամբ դեռևս չգրանցված իրավունքների պետական գրանցում և այս իմաստով գրանցված իրավունքների երաշխավորման խնդրով է թելադրված իրավունքների պետական գրանցման, այսինքն` գույքի նկատմամբ իրավունքների պետական ճանաչման ընթացքում օրենսդրության պահանջների ճշգրիտ և անշեղ կատարումը, առանց որի անհնար է երաշխավորել գույքի նկատմամբ գրանցված իրավունքները:

4. Կարգավորման նպատակը և բնույթը

Հաշվի առնելով, որ այն համայնքներում, որտեղ 2011 թվականին իրականացվել են առաջին պետական գրանցման աշխատանքներ, արձանագրվել է գրանցման ենթակա միավորների պակաս, նպատակահարմար է նշված աշխատանքներ ի իրականացման համար նախատեսված գումարի տարբերությունն ուղղել պետական և համայնքային սեփականություն համարվող շենքերի, շինությունների և մասնավորեցվող (սեփականաշնորհվող) անշարժ գույքի նկատմամբ համայնքների կամ պետության սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքների իրականացմանը` հաշվի առնելով այդ աշխատանքների առկա ծավալը և դրանց կարևորությունը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձի նք

Նախագիծը մշակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Նախածի ընդունումը կկարգավորի պետական և համայնքային սեփականություն համարվող շենքերի, շինությունների և մասնավորեցվող (սեփականաշնորհվող) անշարժ գույքի և ինքնակամ կառույցների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքների ֆինանսավորման գործընթացը և թույլ կտա ապահովել նշված աշխատանքների իրականացումը:

ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Լ.Գրիգորյան

«_____» _______________ 2011թ.