ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26.04. 2011թ. N 261-Ն

ք. Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գեոդեզիստի և հողաշինարարի օրը նշելու մասին

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օգոստոսի 1-ը նշել որպես գեոդեզիստի և հողաշինարարի օր:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Ա. Հարությունյան

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գեոդեզիստի և հողաշինարարի օրը նշելու մասին»

ԼՂՀ կառավարության որոշման նախագծի

1989թ. օգոստոսի 1-ից Հայկական Սովետական Սոցիալիստական հանրապետության»Հայպետհողշիննախագիծ, ինստիտուտի կողմից Լեռնային Ղարաբաղի ագրոարդյունաբերական կոմիտեի պատվերով ինքնավար մարզի տարածքում միջտնտեսային հողաշինարարական արշավախմբի կողմից մեր մասնագետների նեգրավմամբ առաջին անգամ սկսվեցին իրականացնել գեոդեզիական և հողաշինարարական աշխատանքներ` սկիզբ դնելով ԼՂՀ-ում գեոդեզիայի և հողաշինարարության համակարգի ներդրմանը:

Ներկա դրությամբ մեր հանրապետության կայացման գործում նշված ոլորտներն շատ կարևոր դեր են խաղում և մեր երկրի զարգացման համար ունեն մեծ նշանակություն: Կարճ ժամանակահատվածում մեծ ծավալով աշխատանքներ են տարվել հողաշինար արության և գեոդեզիայի ուղղությամբ, իրականացվել են սահմանների ամրացման, հողային հաշվեկշիռների, հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների կազմման աշխատանքներ, ստեղծվել են պետական հատուկ և խտացման գեոդեզիական ցանցեր, իրականացվել են գյուղական և քաղաքային համայնքերում կադաստրային քարտեզագրման աշխատանքներ, կազմվում են բնակավայրերի տեղագրական քարտեզներ և այլն: Գեոդեզիական տվյալների հիման վրա ստեղծված քարտեզներն օգտագործվում են տարբեր ոլորտներում` քաղաքաշինության, գյուղատնտեսության, տրանսպորտի, զբսաշրջության, էնրգետիկայի և այլ բնագավառներում, ինչպես նաև պաշտպանության նպատակների համար:

Նախագծով առաջարկվում է յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը նշել որպես Գեոդեզիստի և հողաշինարարի և օր, հաշվի առնելով մեր երկրի զարգացման համար գեոդեզիական և հողաշինարարական աշխատանքների դերն ու կարևորությունը:

ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Ա.Խաչատրյան

«_____» _______________ 2011թ.