ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26.07.2011թ. N 522-Ն

ք. Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին

Ղեկավարվելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ և 11-րդ հոդվածների պահանջներով ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Ա.Հարությունյան

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության

20 11 թ. հուլիսի 26-ի

N 522 որոշման

Կ Ա Ր Գ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը:

2. Պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդն ստեղծվում, պահպանվում է, և տեղեկատվությունը տրամադրվում է «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերը պահպանվում, օգտագործվում են, և տեղեկատվությունը տրամադրվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Պետական և ծառայողական գաղտնիք բովանդակող տեղագրագեոդեզիական նյութերից ու տվյալներից օգտվելու համար թույլտվություն ստանալու կարգը հաստատելու մասին» N 104 որոշման պահանջների համաձայն:

4. Պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդն ստեղծվում, պահպանվում է, և տեղեկատվությունը տրամադրվում է լիազորված մարմնի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից (այսուհետ` կոմիտե):

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդում նյութերն ու տվյալները համալրվում և դուրս են գրվում կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված փորձագիտական հանձնաժողովի կողմից:

II. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդը (տեղեկատվական բանկը) ստեղծվում, համալրվում և թարմացվում է լիազորված պետական կառավարման մարմնի կողմից «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված պետական նշանակության քարտեզագրական և գեոդեզիական աշխատանքների իրականացման արդյունքում ստեղծված նյութերի և տվյալների հիման վրա:

7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդում պահպանվում են «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների արդյունքում ստացված նյութերն ու տվյալները:

8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերն ու տվյալները պահվում են կոմիտեում` անժամկետ:

9. Կոմիտեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդում ընդգրկված նյութերի և տվյալների ցանկը տեղադրում է իր պաշտոնական կայքում:

III. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերը և տվյալները ենթակա են տրամադրման ՝ դիմումի ՝ համաձայն N 1 ձևի, կամ գրության հիման վրա, որտեղ նշվում են պահանջվող նյութի անվանումը, քանակը և այլ անհրաժեշտ տվյալներ:

11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերից և տվյալներից կարող են օգտվել ֆիզիկական ու իրավաբանական անձինք, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:

12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդից տեղեկատվությունը տրամադրվում է «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 15-ի «Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 118 որոշման պահանջներին համապատասխան:

13. Քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերի (ոչ էլեկտրոնային տարբերակով) բնօրինակները տրամադրման ենթակա չեն: Օգտագործողներին քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերը տրամադրվում են էլեկտրոնային և (կամ) թղթային կրիչներով: Կոմիտեում ծառայությունների մատուցման ավտոմատացված համակարգի ներդրման դեպքում տեղեկատվությունը կարող է տրամադրվել նաև համացանցի միջոցով:

14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերի և տվյալների հաշվառման, տեղեկատվության տրամադրման հաշվառման մատյանների

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Ս. Գրիգորյան

Ձև N 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր անշարժ

գույքի կադաստրի պետական

կոմիտեի աշխատակազմի

«Տեղեկատվական կենտրոն»

ստորաբաժանման ղեկավար`

_______________________________

_______________________________

__________ ______________________________________________

(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________________________________

Դ Ի Մ ՈՒ Մ N _______

Խնդրում եմ տրամադրել ՝

  _______________________________________________________________________________________

  _______________________________________________________________________________________
  _______________________________________________________________________________________
  ___________________________________________________________________________________________
  ___________________________________________________________________________________________
  ___________________________________________________________________________________________
  ___________________________________________________________________________________________
  ___________________________________________________________________________________________
  ___________________________________________________________________________________________
  ___________________________________________________________________________________________
  ___________________________________________________________________________________________
  ___________________________________________________________________________________________
  ___________________________________________________________________________________________
___________________________________________________________________________________________

Վճարումը երաշխավորում եմ:

Դիմողի վավերապայմանները _________________________________________

ԴԻՄՈՂ ________________ ______________________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

______ ________________ 20 թ.

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

Սույն կարգի անհրաժեշտությունը բխում է «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի պահանջներից և պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման աշխատանքներն կանոնակարգմամբ և արդյունավետ իրականացմամբ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման գործընթացն օգտագործողների համար առավել արդյունավետ դարձնելու նպատակով այն ունի կանոնակարգման կարիք:

Որոշման նախագծի ընդունմամբ կկարգավորվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և գեոդեզիական և քարտեզագրական գործունեություն իրականացնող սուբյեկտներին տեղեկատվության տրամադրման փոխհարաբերությունները:

Որոշման կիրառման դեպքում կհստակեցվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման գործընթացներն ու գործառույթները:

ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Ա.Խաչատրյան

« _____»_______________ 2011թ.