ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 դեկտեմբերի 2006թ. N 625

ք.Ստեփանակերտ

Պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագրերում պարտավորությունների ամրագրման և դրանց կատարման վերահսկման գործընթացը կանոնակարգելու մասին

Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դրույթները և պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագրերում պայմանագրային պարտավորությունների ամրագրման ու դրանց կատարման վերահսկման գործընթացը կարգավորելու նպատակով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է .

1. Հաստատել պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագրի տիպային ձևը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

ա) պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագրերում ամրագրվում են միայն այնպիսի պարտավորություններ, որոնք նախատեսվել են պետական գույքը մասնավորեցնելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ և (կամ) առաջարկվել են գնորդի կողմից.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և (կամ) պետական գույքի մասնավորեցման (օտարման) մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագրում կարող են սահմանվել նաև այլ դրույթներ.

գ) պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագրերով ամրագրված պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է մասնավորեցումն իրականացնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից` պայմանագրով նախատեսված կարգով ու ժամկետներում գնորդի կողմից ներկայացված հաշվետվությունների և պայմանագրային պարտավորությունների կատարումը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա իրականացվող ուսումնասիրությունների միջոցով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

ԼՂՀ վարչապետ Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հավելված

ԼՂՀ կառավարության

«________»_____________2006թ.

թիվ _______ որոշման

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ)

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԹԻՎ ________

Սույն մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) կնքված է 200______թվականի________________-ի _____-ին Ստեփանակերտ քաղաքում, հետևյալ կողմերի միջև`

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս մասնավորեցումն իրականացնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինը (այսուհետ` վաճառող), ի դեմս նախարար_______________, մի կողմից և _________________________ (այսուհետ` գնորդ) մյուս կողմից:

1. Ընդհանուր դրույթներ

1. Սույն պայմանագիրը կնքված է հիմք ընդունելով`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը,

բ) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը,

գ) (պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված լինելու դեպքում նաև) «Պետական գույքի մասնավորեցման _________________թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը,

դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 200____թվականի __________________________-ի ______-ի թիվ__________որոշումը,

ե) (մրցույթի դեպքում` նաև) 200___թ___________-ի______________-ին կայացած մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը,

զ) (աճուրդի դեպքում` նաև) 200___թ___________-ի______________-ին կայացած աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը:

2.Սույն պայմանագրի առարկան համարվում է գրավ դրված` ի ապահովումն գնորդի կողմից սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման:

2. Պայմանագրի առարկան և գինը

2.1 Սույն պայմանագրի առարկան ______________________պետական գույքի (բաժնետոմսերի դեպքում` «_______________________» _______________բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող__________________բաժնետոմսերի (այսուհետ` պետական գույք) մասնավորեցումն (առուվաճառքն) է:

2.2 Վաճառվող պետական գույքի գնահատված արժեքը կազմում է ____________Հայաստանի Հանրապետության դրամ (բաժնետոմսերի դեպքում` նաև, որը համապատասխանում է ___________բաժնետոմսի, յուրաքանչուրը________________Հայաստանի Հանրապետության դրամ անվանական արժեքով):

2.3 Վաճառվող պետական գույքի վաճառքի գինը կազմում է ___________Հայաստանի Հանրապետության դրամ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ վճարման այլ միջոց նախատեսված լինելու դեպքում` արտահայտված վճարման տվյալ միջոցով):

2.4 Սույն պայմանագրով սահմանված պայմանների հիման վրա վաճառողը վաճառում և գնորդի սեփականությանն է հանձնում պետական գույքը, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այն` որպես իր սեփականություն:

2.5 Մասնավորեցվող ընկերության (պետական գույքի) գտնվելու վայրն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, քաղ. (գյուղ)_____________________: (Անշարժ գույքի դեպքում նաև` սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի կամ լիազորված մարմնի կողմից տրված տեղեկանքի տվյալները___________________):

3. Վճարման կարգը և պայմանները

3.1 Գնորդը 200____թ. _______________-ի ________-ին պետական գույքի վաճառքի գինը____________ Հայաստանի Հանրապետության դրամ, վճարել է ամբողջությամբ (Լեռնային Ղարաբաղի Հանռապետության օրենսդրությամբ սահմանված դեպքում` տարաժամկետ վճարման առանձնահատկությունները, կարգը և պայմանները):

4. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ

ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

4.1. Պետական գույքի հանձնում-ընդունումը կատարվում Է պետական գույքի հանձնման-ընդունման ակտի ստորագրման միջոցով, որը սույն պայմանագրի անբաժանելի մասն է: (բաժնետոմսերի դեպքում նաև`

4.2 բաժնետոմսերի մասնավորեցումից հետո ընկերությունը շարունակում Է կրել մինչև մասնավորեցումն ունեցած իր գույքային և ոչ գույքային իրավունքները):

4.3. Մինչև սույն պայմանագրով նախատեսված իր ամբողջ պարտավորությունների կատարման ավարտը` գնորդը պարտավորվում Է սույն պայմանագրի առարկա հանդիսացող գույքն օտարելու դեպքում օտարման պայմանագրում ամրագրել դրույթ սույն պայմանագրով նախատեսված պարտավորություններն իրավահաջորդության կարգով նոր գնորդին անցնելու մասին:

(բաժնետոմսերի դեպքում նաև`

4.4. Գնորդը հավաստիացնում Է, որ իրազեկ Է ընկերության ֆինանսական, գույքային փաստացի վիճակին և բաժնետոմսերը ձեռք Է բերում սույն պայմանագրում նշված արժեքով ու պայմաններով:

4.5. Գնորդը հավաստիացնում Է, որ իրազեկ Է ընկերության ունեցած գույքային և ոչ գույքային իրավունքներին ու պարտավորություններին):

5. ԳՆՈՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

5.1. Գնորդն իրավունք ունի տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իր կողմից ձեռք բերված պետական գույքը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և սույն պայմանագրով նախատեսված պայմաններին համապատասխան:

(բաժնետոմսերի դեպքում նաև`

5.2. Բաժնետոմսերը գնորդին իրավունք են տալիս մասնակցելու ընկերության կառավարմանը, ստանալու շահութաբաժին և լուծարման դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալու գույքի մաս):

(Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու դեպքում նաև`

5.3 «_____________________»_____________ բաժնետիրական ընկերությունը____________ թվականների տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ _____________________):

5.4. Գնորդը պարտավորվում Է`

5.4.1, սույն պայմանագրից ծագող սեփականության իրավունքի գրանցումը կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր միջոցների հաշվին.

(անհրաժեշտության դեպքում նաև`

5.4.2. իր լիազորությունների սահմաններում նպաստել քաղպաշտպանության միջոցառումների ու քաղպաշտպանության գույքի պահպանման մասին ընկերության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության միջև կնքված պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարմանը,

իր լիազորությունների սահմաններում նպաստել մոբիլիզացիոն առաջադրանքների իրականացման, մոբիլիզացիոն ռեզերվների պահպանման մասին ընկերության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միջև կնքված պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ապահովմանը).

(Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում նաև`

5.4.3. առնվազն__________տարվա ընթացքում պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը.

5.4.4. մինչև_________թվականն ամբողջությամբ վճարել ընկերության տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունները).

5.4.5. սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից_____տարվա ընթացքում կատարել Հայաստանի Հանրապետության դրամի չափով ներդրում հետևյալ համամասնությամբ, կառուցվածքով և Ժամանակահատվածներում`

ա) սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից աոաջին տարվա ընթացքում`

___________նպատակով`______________դրամ,

___________նպատակով`______________դրամ,

________________________________________,

բ) սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից երկրորդ տարվա ընթացքում`

___________նպատակով`______________դրամ,

___________նպատակով`______________դրամ,

________________________________________,

գ) սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից_________տարվա ընթացքում`__________________.

5.4.6. սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից————տարվա ընթացքում ապահովել սոցիալական երաշխիքների իրականացումը` հետևյալ համամասնությամբ և ժամանակահատվածներում`

ա) սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից առաջին տարվա ընթացքում ապահովել նվազագույնը___________մարդ/ամիս, առնվազն_________դրամ միջին (նվազագույն) ամսական աշխատավարձով,

բ) սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից առնվազն երկրորդ տարվա ընթացքում ապահովել նվազագույնը ______________մարդ/ամիս` առնվազն _____________ դրամ միջին (նվազագույն) ամսական աշխատավարձով,

գ) սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից ________________________________ ______________________________________________________________________________________________________________________________________________________________________

5.4.7. պայմանագրի նոտարական ձևակերպման ծախսերն իրականացնել իր միջոցների հաշվին.

5.4.8. պայմանագրով նախատեսված պարտավորությունների ժամկետները լրանալուց հետո

15-օրյա ժամկետում վաճառողին ներկայացնել պարտավորությունների կատարման մասին հաշվետվություն (այսուհետ` հաշվետվություն) կցելով այն հաստատող փաստաթղթերը.

5.4.9. վաճառողի պահանջով ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարումը հաստատող լրացուցիչ փաստաթղթեր.

5.4.10. պայմանագրային պարտավորությունների վաղաժամկետ կատարման դեպքում գնորդը կարող է հաշվետվությունը վաճառողին ներկայացնել սահմանված ժամկետներից շուտ.

(եթե գնորդը կազմակերպություն է, ապա`

5.4.11. գնորդը հաշվետվությունը շարադրում է ազատ ոճով, ընդ որում`

ա) ներդրումների կատարման մասին հաշվետվությունը պետք է բովանդակի կատարված ներդրումների ծավալի, կառուցվածքի և համամասնությունների մասին տեղեկատվություն, որին պետք է կցվեն դրանց կատարումը հաստատող, ինչպես նաև կազմակերպության հաշվապահական հաշվառման մեջ դրանց արտացոլումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները,

բ) սոցիալական երաշխիքների ապահովման մասին հաշվետվությունը պետք է բովանդակի կազմակերպության հիմնական և պայմանագրային աշխատողների թվի, նրանց կազմի, նվազագույն կամ միջին աշխատավարձի, աշխատաժամանակի և պայմանագրով նախատեսված այլ անհրաժեշտ պայմանների մասին տեղեկատվություն, որին պետք է կցվեն դրանք հաստատող փաստաթղթերի պատճենները).

(եթե գնորդը ֆիզիկական անձ է, ապա`

5.4.12. գնորդը հաշվետվությունը շարադրում է ազատ ոճով, ընդ որում, ներդրումների կատարման մասին հաշվետվությունը պետք է բովանդակի կատարված ներդոումների ծավալի, կառուցվածքի և համամասնության մասին տեղեկատվություն, որին պետք է կցվեն դրանց կատարումը հաստատող փաստաթղթերի պատճենները) .

(անհրաժեշտության դեպքում նաև`

5.4.13. գնորդը մասնավորեցված անավարտ շինարարության օբյեկտների համար համապատասխան հաշվետվություններին կից ներկայացնում է նաև շինարարության իրականացման թույլտվությունը, շինարարության ավարտի փաստագրման կարգով սահմանված ավարտական ակտերը, անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից տրված անշարժ գույքի (որպես ավարտուն շինության) սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի պատճենը):

6. ՎԱՃԱՌՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

6.1. Վաճառողն իրավունք ունի`

6.1.1. գնորդից պահանջելու պայմանագրում ամրագրված պարտավորությունների կատարման մասին հաշվետվություն` հաստատող փաստաթղթերի հետ միասին.

6.1.2. գնորդից պահանջելու պայմանագրում ամրագրված պարտավորությունների կատարման ընթացքի մասին տեղեկատվություն.

6.1.3. անհրաժեշտության դեպքում պահանջելու պարտավորությունների ժամանակին և ամբողջական կատարման հավաստիությունը հաստատող լրացուցիչ փաստաթղթեր.

6.1.4. ուսումնասիրություններ կատարելիս`

ա) պահանջելու փաստաթղթեր, տվյալներ, տեղեկանքներ, տեղեկատվություն, որոնք անմիջականորեն առնչվում են ուսումնասիրությանը,

բ) անհրաժեշտության դեպքում ուսումնասիրության աշխատանքներում ներգրավելու տվյալ կազմակերպության համապատասխան մասնագետների (աշխատողների),

գ) վերցնելու այն փաստաթղթերի պատճենները, որոնք անմիջականորեն առնչվում են ուսումնասիրության նպատակներին.

6.1.5. պայմանագրում նշված պարտավորությունները չկատարելու դեպքում (հաշվի առնելով պարտավորությունների չկատարման ու թերակատարման դեպքերում պայմանագրով նախատեսված և սույն կետում նշված կ ատարման ժամկետներն ու կարգը) օրենքով սահմանված կարգով դիմելու դատարան` գնորդին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ բռնագանձում կիրառելու և (կամ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պահանջով:

6.2. Վաճառողը պարտավոր է`

6.2.1. գնորդի պահանջով նրան տրամադրել պետական գույքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տեղեկություններ.

6.2.2. առանց գնորդի համաձայնության` չհրապարակել մասնավորեցման և (կամ) պայմանագրային պարտավորությունների կատարման վերահսկման ընթացքում վաճառողին հայտնի դարձած` օրենքով նախատեսված գաղտնիք համարվող տեղեկությունները` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

7. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

7.1. Գնորդն իրավունք չունի սույն պայմանագրի 5.4.5-րդ ենթակետով սահմանված ներդրումային պարտավորությունները կատարել սույն պայմանագրի առարկա հանդիսացող գույքի (եթե պայմանագրի առարկան որևէ ընկերության բաժնետոմսերն են, ապա նաև տվյալ ընկերության գույքի) օտարման միջոցով:

7.2. Գնորդի կողմից սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունը`

ա) սահմանված ժամկետում` պայմանագրով նախատեսված ներդրումը չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում գնորդը պարտավոր է 3 ամսվա ընթացքում կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարված ներդրումների գումարի 2.0 տոկոսի չափով,

բ) սահմանված ժամկետում` պայմանագրով նախատեսված ներդրումը 50 կամ ավելի տոկոսով կատարելու (բայց ամբողջությամբ չկատարելու) դեպքում գնորդը պարտավոր է 3 ամսվա ընթացքում կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարված ներդրումների գումարի 1.5 տոկոսի չափով,

գ) սահմանված ժամկետում` պայմանագրով նախատեսված աշխատողների թիվը չապահովելու կամ մինչև 50 տոկոս ապահովելու դեպքում գնորդը պարտավոր է 3 ամսվա ընթացքում ապահովել տվյալ ժամանակահատվածի համար սահմանված աշխատողների թիվը` միաժամանակ աշխատանքով չապահովված յուրաքանչյուր աշխատողի յուրաքանչյուր ամսվա համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` այդ պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով,

դ) սահմանված ժամկետում` պայմանագրով նախատեսված աշխատողների թիվը 50 տոկոսից ավելին ապահովելու (բայց ամբողջությամբ չապահովելու) դեպքում գնորդը պարտավոր է 3 ամսվա ընթացքում ապահովել տվյալ ժամանակահատվածի համար սահմանված աշխատողների թիվը` միաժամանակ աշխատանքով չապահովված յուրաքանչյուր աշխատողի յուրաքանչյուր ամսվա համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` այդ պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով,

ե) սահմանված ժամկետում` պայմանագրով նախատեսված աշխատավարձը մինչև 50 տոկոս ապահովելու դեպքում գնորդը պարտավոր է 3 ամսվա ընթացքում ապահովել տվյալ ժամանակահատվածի համար սահմանված աշխատավարձն ամբողջությամբ` միաժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` սահմանված և չվճարված աշխատավարձի գումարի 20 տոկոսի չափով:

Տուգանքի վճարումը գնորդին չի ազատում չվճարված աշխատավարձի գծով պար– տավորությունների ամբողջական կատարումից,

զ) սահմանված ժամկետում` պայմանագրով նախատեսված աշխատավարձը 50 տոկոսից ավելի ապահովելու (բայց ամբողջությամբ չապահովելու) դեպքում գնորդը պարտավոր է 3 ամսվա ընթացքում ապահովել տվյալ ժամանակահատվածի համար սահմանված աշխատավարձն ամբողջությամբ` միաժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք սահմանված և չվճարված աշխատավարձի գումարի 15 տոկոսի չափով:

Տուգանքի վճարումը գնորդին չի ազատում չվճարված աշխատավարձի գծով պար– տավորությունների ամբողջական կատարումից:

7.3. Չի թույլատրվում մինչև պայմանագրային պարտավորությունների կատարման ավարտը ձեռք բերված գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքի փոփոխություն` առանց վաճառողի գրավոր համաձայնության, բացառությամբ իրավաբանական անձի վերակազմակերպման, գույքի ժառանգաբար փոխանցման և օրենքով նախատեսված այլ դեպքերի:

7.4. Սույն պայմանագրում նախատեսված պայմանները, այդ թվում՝ պարտավորություններից որևէ մեկը տուգանքով հաշվարկված ժամկետում, չկատարելու դեպքում մասնավորեցումն իրականացնող լիազորված պետական կառավարման մարմինն օրենքով սահմանված կարգով դիմում Է դատարան` գնորդին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ բռնագանձում կիրառելու և (կամ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պահանջով:

7.5. Պայմանագիրը լուծվելու կամ բռնագանձում կիրառվելու դեպքում վճարված և ներդրված գումարները ենթակա չեն վերադարձման:

8. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐԱ-ՄԱԺՈՐ)

8.1. Սույն պայմանագրով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել Է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել Է սույն պայմանագրի կնքումից հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը: Գնորդը պարտավոր է այդպիսի իրավիճակների մասին մեկամսյա ժամկետում գրավոր տեղեկացնել վաճառողին: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

9. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

9.1. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը ենթակա են լուծման` դատական կարգով:

10. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

10.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

10.2. Պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող` հայերեն 3 օրինակից:

Վաճառող

Մասնավորեցումն իրականացնող ԼՂՀ պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավար

_______________________________

( անունը, ազգանունը)

________________________________________

(ատորագրությունը)

Կ. Տ.

«——» ————————- 200__թ.

Գնորդ

_______________________________

(գնորդի անունը, ազգանունը, անվանումը)

_______________________________

(այլ տվյալներ և հասցեն)

__________________________________________

(ատորագրությունը)

Կ. Տ.

«——» ———————— 200__թ.

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Ս. Գրիգորյան