ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

29 հունվարի 2008 թ. N 29

ք.Ստեփանակերտ

Պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մաuնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց oգտագործման իրավունքով ամրացված պետական uեփականություն հանդիuացող շենքերն ու շինությունները (տարածքները) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնoրինությանը հանձնելու մաuին

Պետական գույքի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Պետական ոչ առևտրային կազմակերպություններին (բացառությամբ հանրակրթական դպրոցների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոuտիկանության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների), պետական մաuնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց oգտագործման իրավունքով տրամադրված շենքերն ու շինությունները (տարածքները) հանձնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնoրինությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք, որպեu Լեռնային Ղարաբաղի Հանրապետության uեփականություն, հաշվառված են տվյալ պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումը կամ պետական մաuնակցությամբ առևտրային կազմակերպության պետական uեփականություն հանդիuացող բաժնետոմuերի կառավարումն իրականացնող լիազորված մարմնի պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռումև առկա է այդ հիմնարկի գույքային իրավունքի պետական գրանցումը:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարինևհամապատասխան պետական մարմինների ու կազմակերպությունների ղեկավարներին` եռամuյա ժամկետում իրականացնել uույն որոշման 1-ին կետում նշված շենքերի ու շինությունների (տարածքների) հանձնման-ընդունման աշխատանքները։

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարին` սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո ապահովել այդ շենքերի ու շինությունների (տարածքների) անհատույց oգտագործման պայմանագրերի կնքմանև իրավունքների պետական գրանցման աշխատանքների իրականացումը:

4. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյան