ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

29 հունվարի 2008 թ. N 30

ք.Ստեփանակերտ

Պետական գույքի հաշվառման և գրանցամատյան վարելու կարգը հաստատելու մասին

Պետական գույքի հաշվառման համակարգի ներդրումն ապահովելու և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական գույքի հաշվառման և գրանցամատյան վարելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր տարի, մինչ և մայիսի 1-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարություն ներկայացնել սույն որոշման 1-ին կետով հաստատված պետական գույքի հաշվառման և գրանցամատյան վարելու կարգի 10-րդ կետով սահմանված տեղեկանքները:

3. սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հավելված

ԼՂՀ կառավարության

200 8 թ. հունվարի 29-ի

թիվ 30 որոշման

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ՎԱՐԵԼՈՒ

1. սույն կարգով կարգավորվում են պետական գույքի հաշվառման հետ կապված հարաբերությունները:

2. սույն կարգի իմաստով պետական գույքի հաշվառում է համարվում պետական գույքի նկարագրությունը և տնօրինման լիազորությունների որոշակիությունը պետական գույքի հաշվառման գրանցամատյանում գրանցելը` պետական սեփականությունը հավաստող և տնօրինման և (կամ) օգտագործման համապատասխան լիազորություններ ունեցող մարմնին և (կամ) կազմակերպությանն ամրացնելու բնութագրիչների օգտագործմամբ:

3. Պետական հաշվառման օբյեկտներ են հանդիսանում`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության աշխատակազմերին, դատական իշխանության մարմինների, դատախազության, նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների, Ստեփանակերտի քաղաքապետարանի, շրջանների վարչակազմերի, ինչպես նա և օրենքներով ստեղծված` պետական կառավարչական գործառույթներ իրականացնող այլ պետական մարմինների (այսուհետ` պետական մարմին) ենթակայության պետական կառավարչական հիմնարկներին ու պետական ոչ առ և տրային կազմակերպություններին ամրացված հիմնական միջոց հանդիսացող գույքը.

բ) իրավաբանական անձանց պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը (բաժնեմասը):

4. սույն կարգով հաշվառման ենթակա չէ այն պետական գույքը, որի մասին տեղեկությունները պետական գաղտնիք են:

5. Պետական գույքի հաշվառման գրանցամատյանը (այսուհետ` գրանցամատյան) թղթային և էլեկտրոնային կրիչների վրա պարունակվող տեղեկատվական համակարգ է, որը պարունակում է հաշվառման ենթակա օբյեկտների մասին միասնական մեթոդաբանական և ծրագրային-տեխնիկական սկզբունքներով կազմված տեղեկություններ:

6. Գրանցամատյանը վարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունը` ապահովելով հաշվառման ենթակա օբյեկտների մասին տվյալների մուտքագրման անընդհատությունը և գրանցամատյանում պարունակվող տվյալների համադրելիությունը հաշվառման ու վերահսկման այլ տեղեկատվական համակարգերի տվյալների հետ:

7. Գրանցամատյանը պետք է պարունակի պետական հաշվառման օբյեկտների մասին ներկայացված տվյալները` N 1, 2, 3, 3ա, 3բ և 3գ ձ և երի համաձայն:

8. Գրանցամատյանին կից պետք է պահվեն նա և նշված տեղեկություններին վերաբերող բոլոր համապատասխան փաստաթղթերի պատճենները:

9. սույն կարգի 6-րդ կետում նշված գրանցամատյանը վարելու սկզբունքների ապահովման նպատակով`

ա) գրանցամատյանում ներառված տվյալները յուրաքանչյուր տարի պարտադիր կարգով թարմացվում են,

բ) գրանցամատյանում ներառված որ և է գույքի բնութագրիչների փոփոխության դեպքում տվյալ գույքի տնօրինման (կառավարման) լիազորություններ ունեցող համապատասխան պետական կառավարչական հիմնարկը, պետական ոչ առ և տրային կազմակերպությունը կամ ընկերությունը 10-օրյա ժամկետում պետք է դրա մասին տեղեկացնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությանը:

10. Պետական մարմինների ղեկավարները յուրաքանչյուր տարի մինչ և մայիսի 1-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարություն են ներկայացնում`

ա) իրենց ենթակայության պետական կառավարչական հիմնարկների և պետական ոչ առ և տրային կազմակերպությունների մասին տեղեկանքը` համաձայն N 1 ձ և ի,

բ) պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող իրավաբանական անձանց մասին տեղեկանքը` համաձայն N 2 ձ և ի,

գ) իրենց ենթակայության պետական կառավարչական հիմնարկներին և պետական ոչ առ և տրային կազմակերպություններին ամրացված հիմնական միջոցների մասին տեղեկանքները` համաձայն N 3, 3ա, 3բ և 3գ ձ և երի:

11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունը սույն կարգի 10-րդ կետում նշված ժամկետներում ներկայացված տեղեկություններն ստանալուց հետո`

ա) սահմանված կարգով դրանք գրանցում է պետական գույքի հաշվառման գրանցամատյանում,

բ) գրանցամատյանում գրանցված տեղեկությունների վերլուծության հիման վրա իրականացնում է ուսումնասիրություններ և մինչ և յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ հաշվառման օբյեկտների արդյունավետ կառավարման վերաբերյալ,

գ) պետական մարմինների ղեկավարների պահանջի դեպքում 10-օրյա ժամկետում գրանցամատյանից տրամադրում է անհրաժեշտ տեղեկություններ պետական հաշվառման օբյեկտների մասին:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար¬նախարար Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ձ և N 1

ՏԵՂԵԿԱՆՔ

_________________________________ ենթակայության պետական կառավարչական հիմնարկների և պետական ոչ առ և տրային

(պետական մարմնի անվանումը)

կազմակերպությունների մասին


NN ը/կ

Հիմնարկի, կազմակերպության անվանումները

Կազմակերպական- իրավական ձ և ը

Գտնվելու վայրը, հեռախոսահամարը

և փոստային հասցեն

Հիմնարկին, կազմակերպությանն ամրացված հողամասի մակերեսը (քառ. մ)

Աշխատողների ցուցակային թվաքանակը (մարդ)

Ծանոթագրություն

1

2

3

4

5

6

7

Պատասխանատու անձ ————————— ————————

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

Կ.Տ.

Ձ և N 2

ՏԵՂԵԿԱՆՔ

ՊԵՏԱԿԱՆ սԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻսԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄսԵՐ (ԲԱԺՆԵՄԱս)

ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱսԻՆ

————————————————————————————————————————————————————————————

(պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) կառավարման լիազորություններն իրականացնող պետական մարմնի անվանումը)


NN ը/կ

Իրավաբանական անձի անվանումը

Կազմակերպական- իրավական ձ և ը

Կանոնադրական կապիտալի չափը (հազ. դրամ)

Բաժնետոմսի անվանական արժեքը

Պետական մասնակցության չափը*

Գտնվելու վայրը, հեռախոսահամարը և փոստային հասցեն

Ծանոթագրություն

(հազ. դրամ)

(տոկոսը)

1

2

3

4

5

6

7

8

9

* Եթե պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասերի) կառավարման իրավունքը վերապահված է մեկից ավելի պետական կառավարման մարմինների, ապա ծանոթագրության մեջ նշել նրանց անվանումները և մասնաբաժինների տոկոսը:

Պատասխանատու անձ ——————————————— —————————-

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

Կ.Տ.

Ձ և N 3

ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՆՔ

_______________________________ ենթակայության _______________________________________________________________

(պետական մարմնի անվանումը) (հիմնարկի, կազմակերպության անվանումը)

___________________________________ ամրացված հիմնական միջոց հանդիսացող գույքի մասին


NN ը/կ

Անշարժ գույքը (շենքեր, շինություններ և անավարտ շինարարություններ)

Տրանսպորտային միջոցները

Այլ հիմնական միջոցներ (բացառությամբ անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների)

անշարժ գույքի անվանումը

հասցեն

անշարժ գույքի պահպանման և սպասարկման համար տրամադրված հողամասի մակերեսը

(քառ. մ)

ծանոթագ- րություն

Տրանսպորտային միջոցի անվանումը և մակնիշը

պետական համարանիշը

ծանոթագ- րություն

հաշվեկշռային արժեքը

(հազ. դրամ)

մաշվածությունը

մնացորդային արժեքը

(հազ. դրամ)

քանակը

(տոկոսը)

(հազ. դրամ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

Ընդամենը (միավոր)

Ընդամենը

Ընդամենը (միավոր)

Պատասխանատու անձ ——————————- ———————————

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

Կ.Տ.

Ձ և N 3ա

ՏԵՂԵԿԱՆՔ

____________________________________ ենթակայության _________________________________

(պետական մարմնի անվանումը) (հիմնարկի, կազմակերպության

______________________________________________________ ամրացված անշարժ գույքի մասին

անվանումը)

(200__ թ. հունվարի 1-ի դրությամբ)

(լրացվում է յուրաքանչյուր շենքի, շինության և անավարտ շինարարության համար առանձին)


1.

Անշարժ գույքի անվանումը և տեսակը (շենք, շինություն կամ անավարտ շինարարություն (նշել պատրաստվածության աստիճանը))

2.

Անշարժ գույքի (շենքի, շինության) գտնվելու վայրը

2.1.

Շրջանը

2.2.

Քաղաքը, գյուղը

2.3.

Փոստային դասիչը

2.4.

Փողոցը, տան համարը

3.

ԼՂՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 30-ի N 286 որոշմամբ սահմանված անշարժ գույքի գտնվելու վայրի գոտին

4.

Շենքի, շինության շահագործման հանձնման տարեթիվը

4.1.

Անշարժ գույքի նշանակությունը շահագործման հանձնելուց հետո կամ ըստ նախագծի (արտադրական, վարչական, օժանդակ և այլն)

5.

Հարկերի թիվը

6.

Հարկերի մակերեսը

7.

Հարկերում սենյակների թիվը

8.

Բացվածքը (քառ. մ)

9.

Նկուղը (քառ. մ)

10.

Կիսանկուղը (քառ. մ)

11.

Անշարժ գույքի սպասարկման համար հատկացված հողամասի մակերեսը (հեկտար)

12.

Անշարժ գույքի (շենքի կամ շինության) ընդհանուր մակերեսը (քառ. մ) (հաշվի առած հարկայնությունը, հաշվի չառնված սեփականության իրավունքով այլ անձանց (ֆիզիկական կամ իրավաբանական) պատկանող անշարժ գույքի մաս կազմող տարածքների մակերեսները)

13.

օգտակար մակերեսը

14.

Շենքի, շինության շինանյութի տեսակը (քարից, երկաթբետոնե կոնստրուկցիաներից, թեթ և ացված քարից և այլն)

15.

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի համարը

16.

Անշարժ գույքի ծանրաբեռնված լինելը (վարձակալություն, սերվիտուտ, գրավ և այլն)

17.

Հաշվեկշռին հանձնման-ընդունման ամսաթիվը

17.1.

Անշարժ գույքի սկզբնական արժեքը (հազ. դրամ)

17.2.

Անշարժ գույքի մնացորդային արժեքը (հազ. դրամ)

18.

Պատմամշակութային արժեք ներկայացնող անշարժ գույքի վկայականի համարը և տալու ամսաթիվը (եթե անշարժ գույքն այդպիսին է)

19.

Վարձակալական հիմունքներով այլ անձանց կողմից զբաղեցված տարածքը (նշել այդ անձանց թիվը և զբաղեցրած ընդհանուր մակերեսը (քառ. մ)

20.

Այլ հիմունքներով այլ անձանց կողմից զբաղեցված տարածքը (նշել այդ անձանց թիվը, զբաղեցրած ընդհանուր մակերեսը (քառ. մ) և հիմքերը)

21.

Վարձակալության հանձնված տարածքների դիմաց գանձվող ընդհանուր վարձավճարի մեծությունը (հաշվետու տարվա կտրվածքով) (հազ. դրամ)

22.

Վարձակալության հանձնված տարածքների դիմաց գանձվող ընդհանուր վարձավճարից նախորդ տարվա արդյունքներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե փոխանցված գումարի չափը (հազ. դրամ)

23.

Աշխատողների ցուցակային թիվը

23.1.

Ղեկավար աշխատողների թիվը

24.

Պետական հիմունքներով սովորողների թիվը

24.1.

Վճարովի հիմունքներով սովորողների թիվը

Պատասխանատու անձ ———————————- ———————————

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

Կ.Տ

Ձ և N 3բ

ՏԵՂԵԿԱՆՔ

______________________________ ենթակայության ________________________________________________________________

(պետական մարմնի անվանումը) (հիմնարկի, կազմակերպության անվանումը)

___________________________________ ամրացված անշարժ գույքի վարձակալության տրամադրման մասին


NN ը/կ

Անշարժ գույքի անվանումը

Հասցեն

Վարձակալությամբ տրված տարածքը (նշել համապատասխան հարկը և մակերեսը)

Վարձակալի անվանումը

Վարձատուի անվանումը

Պայմանագրի կնքման ամսաթիվը և գործողության ժամկետը

մեկ քառ. մետրի ամսական վարձավճարի չափը (դրամ)

Տարեկան վարձավճարի չափը (հազ. դրամ)

Ծանոթագրություն

հարկը (քառ. մետր)

նկուղը (քառ. մետր)

կիսա- նկուղը (քառ. մետր)

ընդամենը (քառ. մետր)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

Պատասխանատու անձ ——————————— ———————————-

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

Կ.Տ.

Ձ և N 3գ

ՏԵՂԵԿԱՆՔ

________________________________ ենթակայության ______________________________________________________________

(պետական մարմնի անվանումը) (հիմնարկի, կազմակերպության անվանումը)

___________________________________________ ամրացված տրանսպորտային միջոցների մասին


NN ը/կ

Տրանսպորտային միջոցի անվանումը և մակնիշը

Տարեթիվը

սկզբնական

արժեքը

(հազ. դրամ)

Մաշվածությունը

Մնացորդային արժեքը

(հազ. դրամ)

Վառելիքի տեսակը

Պետական համարանիշը

Վերագնահատման Գ1 գործակիցը (1995 թ. կատարված)

Ծանոթագ- րություն

թողարկման

շահագործման հանձնման

(տոկոսը)

(հազ. դրամ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Պատասխանատու անձ —————————- ————————————

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

Կ.Տ.