ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

01 ապրիլի 2008թ. N 268

ք.Ստեփանակերտ

ԼՂՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 10-ի թիվ 227 որոշման մեջ լրացում կատարելու մասին

Հիմք ընդունելով,Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքի 34-րդ հոդվածը և ԼՂՀ Մարտունու շրջանի Մարտունու քաղաքային համայնքի ավագանու 2008թ. մարտի 11-ի,Մարտունու կոմունալ տնտեսություն» ՓԲԸ-ն Մարտունու շրջանի վարչակազմի ենթակայությունից Մարտունու քաղաքապետարանի ենթակայություն տեղափոխելու մասին» թիվ 6 որոշումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. ԼՂՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 10-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 227 որոշման թիվ 5 հավելվածի «1. «Մարտունի» բաժինը լրացնել «Մարտունու կոմունալ տնտեսություն» ՓԲԸ» տողով:

  2. Մարտունու շրջանի վարչակազմին և Մարտունու քաղաքապետարանին` երկշաբաթյա ժամկետում ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտել «Մարտունու կոմունալ տնտեսություն» ՓԲԸ-ն` գույքի հետ Մարտունու քաղաքային համայնքի հաշվեկշռին հանձնելու աշխատանքները:

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ