ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

15 հունվարի 2008 թ. N 22

ք.Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մաuին

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի /2007 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-88/ 2-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ն վերանվանել ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 24-ի «ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մասին» թիվ 201 և 2004 թվականի մարտի 16-ի «ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու «ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» թիվ 101 որոշումների վերնագրերում և տեքստում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե» բառերով:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` 15-օրյա ժամկետում գործող գերատեսչական իրավական ակտերում սահմանված կարգով կատարել սույն որոշումից բխող հանապատասխան փոփոխություններ:

4. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ