ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

06 մայիսի 2008թ. N 323

ք.Ստեփանակերտ

Պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ պետական սեփականության ճանաչման, օրինականացման և տնօրինման լիազորությունները Ստեփանակերտի քաղաքապետին վերապահելու մասին

Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը և համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 29-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 444 որոշման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ստեփանակերտ քաղաքի վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ պետական սեփականության ճանաչման, օրինականացման և տնօրինման լիազորությունները վերապահել Ստեփանակերտի քաղաքապետին:

2. Սահմանել, որ Ստեփանակերտ քաղաքի վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ իրավունքների ճանաչման և (կամ) օրինականացման դիմաց, ինչպես նաև տնօրինումից օրենսդրությամբ սահմանված վճարները մուտքագրվում են Ստեփանակերտ քաղաքի համայնքային բյուջե:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ