ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

13 դեկտեմբերի 2010թ. N 819-Ն

ք.Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում վերաբնակություն հաստատած ընտանիքներին հատկացված բնակելի տների և տնամերձ հողամասերի սեփականաշնորհման գործընթացը կազմակերպելու մասին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ մինչև 2003 թվականի ապրիլի 10-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում վերաբնակություն հաստատած ընտանիքներին հատկացված բնակելի տները և տնամերձ հողամասերը նվիրատվության պայմանագրով փոխանցվում են այդ բնակելի տներում հաշվառված ընտանիքներին՝ որպես սեփականություն։

2. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում վերաբնակություն հաստատած ընտանիքներին հատկացված բնակելի տների և տնամերձ հողամասերի սեփականաշնորհման կարգը` համաձայն հավելվածի:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախա րա րին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախա րա րին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառա վա րությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկա վարին՝ համակողմանիորեն աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարներին՝ սույն որոշմամբ սահմանված՝ սեփականաշնորհման գործընթացը պատշաճ կերպով իրականացնելու համար։

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկություններ՝ սույն որոշմամբ սահմանված՝ սեփականաշնորհման գործընթացի վերաբերյալ։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«____»___________2010p.

թիվ____որոշման

ԿԱՐԳ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում են մինչև 2003 թվականի ապրիլի 10-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում վերաբնակություն հաստատած ընտանիքներին վերաբնակեցման ծրագրերի շրջանակներում հատկացված բնակելի տների և տնամերձ հողամասերի (այսուհետ` բնակելի տուն) սեփականաշնորհման հետ կապված հարաբերությունները։

2. Սույն կարգի իմաստով` սեփականաշնորհում է համարվում նվիրատվության պայմանագրով համայնքի սեփականության ներքո գտնվող բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը վերաբնակ ընտանիքին։

3. Սեփականաշնորհման ենթակա են միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնա ժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) հաստատած ցուցակներում (այսուհետ՝ սեփականաշնորհ ման ցուցակ) ընդգրկված վերաբնակ ընտանիքներին հատկացված բնակելի տները։

4. Վերաբնակ ընտանիքը սեփականաշնորհման ցուցակում ընդգրկվում է, եթե վերաբնակվելու պահից անցել է առնվազն 10 տարի։

5. Սեփականաշնորհման գործընթացը սկսվում է վերաբնակ ընտանիքի չափահաս անդամներից մեկի՝ համայնքի ղեկավարին ուղղված գրավոր դիմումի հիման վրա։

6. Համայնքի ղեկավարը պատրաստում է սույն կարգի 4-րդ կետում նշված հանգամանքը հաստատող փաստաթղթերը և դրանք ներկայացնում հանձնաժողովին։

Հանձնաժողովի կողմից հաստատված սեփականաշնորհման ցուցակում ընդգրկվելու դեպքում վերաբնակ ընտանիքի և համայնքի միջև կնքվում է նվիրատվության պայմանագիր՝ համայնքի ավագանու որոշման հիման վրա։

Համայնքի անունից պայմանագիրը ստորագրում է համայնքի ղեկավարը, իսկ վերաբնակ ընտանիքի անունից՝ ընտանիքի չափահաս անդամներից մեկը:

7. Բնակելի տունը սեփականության իրավունքով փոխանցվում է վերաբնակ ընտանիքի՝ տվյալ բնակելի տանը մշտական հաշվառում ունեցող, ինչպես նաև փաստացի բնակվող անչափահաս բոլոր անդամներին՝ որպես ընդհանուր համատեղ սեփականություն։

8. Վերաբնակ ընտանիքն ազատվում է նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման և բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար պե տա կան տուրքի վճարումից՝ «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրա պետության օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» ենթակետով սահմանված կարգով:

Սույն կետում նշված վճարումները կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրա պետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի պահպանման ծախսերով նախա տեսված միջոցների հաշվին:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԼՂՀ Քաշաթաղի շրջանում վերաբնակություն հաստատած ընտանիքներին հատկացված բնակելի տների և տնամերձ հողամասերի սեփականաշնորհման գործընթացը կազմակերպելու մասին» ԼՂՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

Ներկայացված որոշման նախագծի ընդունմամբ կկազմակերպվի ԼՂՀ Քաշաթաղի շրջանում վերաբնակություն հաստատած ընտանիքներին վերաբնակեցման ծրագրերի շրջանակներում հատկացված բնակելի տների և տնամերձ հողամասերի սեփականաշնորհման գործընթացը՝ սահմանելով հետևյալ պայմանները.

— բնակելի տունը և տնամերձ հողամասը վերաբնակ ընտանիքին որպես սեփականություն կփոխանցվի նվիրատվության պայմանագրով, որը կստորագրվի համայնքի և ընտանիքի միջև,

— բնակելի տունը և տնամերձ հողամասը կփոխանցվի վերաբնակ ընտանիքի՝ տվյալ բնակելի տանը մշտական հաշվառում ունեցող, ինչպես նաև փաստացի բնակվող անչափահաս բոլոր անդամներին՝ որպես ընդհանուր համատեղ սեփականություն,

— վերաբնակ ընտանիքը կազատվի նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման և բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար նախատեսված պե տա կան տուրքի վճարումից,

— սեփականաշնորհման ցուցակներում կընդգրկվեն այն ընտանիքները, որոնք վերաբնակվել են առնվազն 10 տարի առաջ, ընդ որում՝ այդ ցուցակները կհաստատվեն ԼՂՀ վարչապետի կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։

ՏԵՂԵԿԱՆՔ

որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ նոր իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտության մասին

Որոշման նախագծի ընդունումից հետո ԼՂՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով և կհաստատվի դրա կազմը:

ՏԵՂԵԿԱՆՔ

որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունման դեպքում նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման և բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար նախատեսված պե տա կան տուրքի վճարները կկատարվեն պետական բյուջեի միջոցներից, ինչը նախատեսվել է ԼՂՀ 2011թ. պետական բյուջեի նախագծում:

ՑԱՆԿ

իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցով օգտվելով մշակվել է որոշման նախագիծը

1. ԼՂՀ քաղաքացիական օրենսգիրք,

2. «Պետական տարքի մասին» ԼՂՀ օրենք,

3. «Իրավական ակտերի մասին» ԼՂՀ օրենք։

ՑԱՆԿ

որոշման նախագծի նախապատրաստման աշխատանքներին մասնակցած անձանց

ԼՂՀ սոցապահովության նախարարության աշխատակազմի սոցապահովագրու թյան և կենսա թոշակային ապահովության վարչության պետ Վ.Առաքելյան։

Ն.ԱՍԾԱՏՐՅԱՆ