ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2010թ. N 604-Ն

ք.Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման 2010 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին

Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 27-ի թիվ 172 որոշմամբ հաստատված կարգի պահանջների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է .

1.Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` 2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ` համաձայն հավելվածի:

2.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության վարչության պետին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետին` իրենց կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ‎ ֆոնդի կազմում տեղի ունեցող փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլ փոփոխություններ) ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին, համապատասխան համայնքների ղեկավարներին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հավելված

ԼՂՀ կառավարության

___ __________ 2010թ.

թիվ_____որոշման

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ` 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը, այդ թվում`

հազար հեկտար, որից` ոռոգվող

1143,27

10,665

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային ֆոնդն` ըստ նպատակային նշանակության`

ա. գյուղատնտեսական նշանակության հողեր, որից`

594,85

10,425

վարելահողեր

136,28

9,855

բազմամյա տնկարկներ

11,32

0,57

խոտհարքներ

36,08

արոտներ

378,03

այլ հողատեսքեր

33,14

բ. բնակավայրերի հողեր, որից`

26,43

0,24

տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողեր

16,07

0,24

գ. արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր

2,39

դ. էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր

3,08

ե. հատուկ պահպանվող տարածքների հողեր

4,68

զ. հատուկ նշանակության հողեր

40,56

է. անտառային հողեր

464,49

ը. ջրային հողեր

5,21

թ. պահուստային հողեր

1,58

2) հողային ֆոնդն` ըստ սեփականության սուբյեկտների`

ա. քաղաքացիների

38,08

0,23

բ. իրավաբանական անձանց

0,14

գ. համայնքային

151,81

0,06

դ. պետական

953,11

10,375

ե. օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձանց

0,13

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ – ՆԱԽԱՐԱՐ Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ