ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28.03.2012թ. N178-Ն

ք. Ստեփանակերտ

Շարժական գույքի հաշվառման լիազոր մարմիններ ճանաչելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 31-ի N 356 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 72-րդ և 73-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի, որոնք կարող են որակվել որպես անհատապես որոշվող գույք հաշվառման լիազոր մարմին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունը:

2. Ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների, երկաթուղային տրանսպորտային միջոցների, թռչող և լողացող ապարատների ու սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի հաշվառման լիազոր մարմին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը:

3. Գյուղատնտեսական կենդանիների` ըստ տեսակների, սեռի, ցեղի և գտնվելու վայրի, գյուղատնտեսական սարքավորումների, տրակտորների, այլ ինքնագնաց գյուղատնտեսական մեքենաների և ինքնագնաց շասսիների ու դրանց բաղկացուցիչ մասերի հաշվառման լիազոր մարմին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:

4. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 31-ի, Շարժական գույքի կադաuտրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման լիազորություններ սահմանելու մասին» N 356 որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱUՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ UԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 356 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄՍԱԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը

Նախագծի մշակումը բխում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 53-րդ 2-րդ մասի «Իրավական ակտերի մասին» ԼՂՀ օրենքի 72-րդ պահանջներից:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հաշվի առնելով, որ համաձայն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ մասի 2012 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվել «Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին» ԼՂՀ օրենքը, իսկ համաձայն «Իրավական ակտերի մասին» ԼՂՀ օրենքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի ` ի րավական ակտի գործողության դադարեցման հետ միաժամանակ համապատասխանաբար գործողությունը դադարեցված են ճանաչվում նաև այդ իրավական ակտի համաձայն կամ ի կատարումն դրանց ընդունված նորմատիվ իրավական ակտերը կամ իրավական նորմերը, եթե իրավական ակտի գործողությունը դադարեցնելու մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ, անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել նաև ԼՂՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 31-ի «Շարժական գույքի կադաuտրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման լիազորություններ սահմանելու մասին» N 356 որոշումը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Բնագավառի քաղաքականության առաջնային խնդիրն է սահմանել շ արժական գույքի կադաստր վարող մարմինների լիազորությունները, հաշվի առնելով գործող օրեսդրության պահանջները:

4. Կարգավորման նպատակը և բնույթը

Կարգավորման նպատակն է վերացնել գործող օրեսդրության մեջ առկա հակասությունը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կսահմանվեն շ արժական գույքի կադաստր վարող մարմինների լիազորությունները և կվերացվի գործող օրենսդրության մեջ առկա հակասությունը:

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են):

Հանրային քննարկումների նպատակով, Շարժական գույքի կադաuտրի վարման լիազոր մարմիններ ճանաչելու մասին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 31-ի N 356 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Լեռնային Ղարաբաղի կառավարության որոշման նախագիծը 2012 թվականի հունվարի 30- ին հրապարակվել է Լեռնային Ղարաբաղի կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի www.cadastre.nk. am կայքում:

Սահմանված ժամկետներում առաջարկություններ կամ դիտողություներ չեն ստացվել

ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Լ.Գրիգորյան

«_____» _______________ 2012թ.

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 356 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

2. Նախագծի ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի պահանջում:

ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Լ.Գրիգորյան

«_____» _______________ 201 2 թ.

Տեղեկանք հասարակության մասնակցության մասին

Հանրային քննարկումների նպատակով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 31-ի N 356 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի կառավարության որոշման նախագիծը 2011 թվականի դեկտեմբերի 30- ին հրապարակվել է Լեռնային Ղարաբաղի կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի www.cadastre.nk.am կայքում :

Սահմանված ժամկետներում առաջարկություններ կամ դիտողություներ չեն ստացվել:

ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Լ.Գրիգորյան

«_____» _______________ 2012թ.

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 356 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 31-ի,Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման լիազորություններ սահմանելու մասին» N 356 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 2. Հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի, որոնք կարող են որակվել որպես անհատապես որոշվող գույք, կադաստրի վարման լիազոր մարմին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունը:».

  1. 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2 1 կետով.

«2 1 . Ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների, երկաթուղային տրանսպորտային միջոցների, թռչող և լողացող ապարատների ու սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման լիազոր մարմին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը:».

3) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Շարժական գույքի նկատմամբ գրավի, շարժական գույքի լիզինգի պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի գրանցման լիազոր մարմին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն` բացառությամբ սույն որոշման 1-ին կետով նախատեսված տրանսպորտային միջոցների մասով, որոնց գրանցման լիազոր մարմին է ճանաչվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 356 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը

Նախագծի մշակումը բխում է շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման լիազորություններ ը հստակեցնելու անհրաժեշտությունից:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 31-ի «Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման լիազորություններ սահմանելու մասին» N 356 որոշման 2-րդ կետի` հաuտոցների, uարքավորումների և դրանց բաղկացուցիչ մաuերի, որոնք կարող են որակվել որպեu անհատապեu որոշվող գույք, ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների, երկաթուղային տրանuպորտային միջոցների, թռչող և լողացող ապարատների ու uարքավորումների և դրանց բաղկացուցիչ մաuերի կադաuտրի վարման լիազոր մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունն է: Հաշվի առնելով, որ ներկա պահին նման նախարարություն գոյություն չունի, գործում են այդ նախարարության իրավահաջորդները` ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարությունը և ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը, նպատակահարմար է տարանջատել նշված նախարությունների լիազորությունները:

Բացի այդ, հաշվի առնելով, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքի համաձայն տրանսպորտային միջոցների գրավի, շարժական գույքի լիզինգի պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի գրանցման լիազոր մարմինը ԼՂՀ ԿԱ ԼՂՀ ոստիկանությունն է, անհրաժեշտություն է առաջանում որոշման 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Բնագավառի քաղաքականության առաջնային խնդիրն է հստակեցնել շ արժական գույքի կադաստր վարող, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավուն քը գրանցող մարմինների լիազորությունները:

4. Կարգավորման նպատակը և բնույթը

Կարգավորման նպատակն է կանոնակարգել և տարանջատել շարժական գույքի կադաստր վարող, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավուն քը գրանցող մարմինների լիազորությունները:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կհստակեցվեն շարժական գույքի կադաստր վարող, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավուն քը գրանցող մարմինների լիազորությունները:

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են):

ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Լ.Գրիգորյան

«_____» _______________ 201 2 թ.

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 356 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

2. Նախագծի ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի պահանջում:

ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Լ.Գրիգորյան

«_____» _______________ 201 2 թ.

Տեղեկանք հասարակության մասնակցության մասին

Հանրային քննարկումների նպատակով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 31-ի N 356 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի կառավարության որոշման նախագիծը 2011 թվականի դեկտեմբերի 30- ին հրապարակվել է Լեռնային Ղարաբաղի կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի www.cadastre.nk . am կայքում :

Սահմանված ժամկետներում առաջարկություններ կամ դիտողություներ չեն ստացվել:

ԼՂՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահ Լ.Գրիգորյան

«_____» _______________ 2012թ.

«անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն» բառերից հետո լրացնել,`բացառությամբ սույն որոշման 1-ին կետով նախատեսված տրանսպորտային միջոցների մասով, որոնց գրանցման լիազոր մարմին է ճանաչվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը» բառերով:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 53-րդ 2-րդ մասի պահանջներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Տրանսպորտային միջոցների, դրանց կցորդների (կիսակցորդների) և ինքնագնաց մեքենաների (կառուցված ավտոմոբիլային հենասահքերի վրա)` բացառությամբ տրակտորների, այլ ինքնագնաց գյուղատնտեսական մեքենաների և ինքնագնաց շասսիների ու դրանց բաղկացուցիչ մասերի, կադաստրի վարման (հաշվառման և հաշվառման մատյանների վարման) լիազոր մարմին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը:

2. Հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի, որոնք կարող են որակվել որպես անհատապես որոշվող գույք, կադաստրի վարման լիազոր մարմին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունը:

3. Ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների, երկաթուղային տրանսպորտային միջոցների, թռչող և լողացող ապարատների ու սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման լիազոր մարմին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը:

4. Գյուղատնտեսական կենդանիների` ըստ տեսակների, սեռի, ցեղի և գտնվելու վայրի, գյուղատնտեսական սարքավորումների, տրակտորների, այլ ինքնագնաց գյուղատնտեսական մեքենաների և ինքնագնաց շասսիների ու դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման լիազոր մարմին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:

5. Շարժական գույքի նկատմամբ գրավի, շարժական գույքի լիզինգի պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի գրանցման լիազոր մարմին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն` բացառությամբ սույն որոշման 1-ին կետով նախատեսված տրանսպորտային միջոցների մասով, որոնց գրանցման լիազոր մարմին է ճանաչվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը:

6. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 31-ի, Շարժական գույքի կադաuտրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին» N 356 որոշումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱUՏՐԻ ՎԱՐՄԱՆ, ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ, ԼԻԶԻՆԳԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ UԱՀՄԱՆԵԼՈՒ ՄՍԱԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1.Անհրաժեշտությունը

Նախագծի ներկայացման անհրաժեշտությունը բխում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքի (ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից) (այսուհետ` Օրենք) պահանջներից, որի համաձայն անհրաժեշտություն է առաջանում կոմիտեի կանոնադրության և աշխատակազմի կառուցվածքում կատարել փոփոխություններ և լրացումներ:

Նախագծի մշակումը պայմանավորված է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում նախատեսված բարեփոխումների արդյունավետ իրականացման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Վերը նշված Օրենքի նախագծի և «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն` կոմիտեի գործառույթներից դուրս են եկել անշարժ գույքի (անկախ սեփականության ձևից) պետական հաշվառման, տեղագրական և կադաստրային քարտեզագրողների, լիցենզավորման գործառույթները: Այդ կապակցությամբ կանոնադրության 2-րդ բաժնի 8-րդ կետի բ), ժ) ենթակետերը փոփոխվել են, նույն կետի ժէ) և 3-րդ բաժնի 12-րդ կետի ե) ենթակետերը շարադրվել են նոր խմբագրությամբ, քանի որ համակարգում մատուցվող ծառայությունները, գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցման, գույքի ու դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության դիմաց գանձվող վճարների չափը 2012 թվականի հուլիսի 1-ից կսահմանի ԼՂՀ կառավարությունը:

Համակարգի առջև դրված խնդիրները լուծելու համար, կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում նախատեսվում են համապատասխան կառուցվածքային փոփոխություններ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի բնագավառում ներկայումս նախաձեռնվել են համակարգային բարեփոխումներ, որոնց հիմնական նպատակներն են համակարգի գործառույթների իրականացման ընթացքում վարչարարության բարելավումը, այդ թվում` այդ գործառույթներից օգտվող անձանց սպասարկման որակի բարձրացումը, գործառույթների իրականացման թափանցիկության և վերահսկելիության մակարդակի բարձրացումը, բյուրոկրատական քաշքշուկի առավելագույնս բացառումը, առկա աշխատանքային և նյութական ռեսուրսների օգտագործման օպտիմալացումը և արդյունավետության բարձրացումը:

4. Կարգավորման նպատակը և բնույթը

Սույն իրավական ակտի կարգավորման նպատակն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրական գործառույթների և աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունները:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից:

6.Ակնկալվող արդյունքը

Սույն իրավական ակտի ընդունման արդյունքում Լեռնային Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գործառույթները կհստակեցվեն:

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Լ.Գրիգորյան

«___»_______________ 2011թ.

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 101 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

Նախագծի ընդունմամբ որևէ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում անելու անհրաժեշտություն չի առաջանում:

Որոշման նախագծի ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի պահանջում:

ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Լ.Գրիգորյան

«_____» _______________ 2011թ.

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱUՏՐԻ ՎԱՐՄԱՆ, ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ, ԼԻԶԻՆԳԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ UԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 356 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Շարժական գույքի կադաuտրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մաuին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 3-րդ և 4-րդ հոդվածների 2-րդ մաuերի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի պահանջներին համապատաuխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Տրանuպորտային միջոցների, դրանց կցորդների (կիuակցորդների) և ինքնագնաց մեքենաների (կառուցված ավտոմոբիլային հենաuահքերի վրա)` բացառությամբ տրակտորների, այլ ինքնագնաց գյուղատնտեuական մեքենաների և ինքնագնաց շաuuիների ու դրանց բաղկացուցիչ մաuերի, կադաuտրի վարման (հաշվառման և հաշվառման մատյանների վարման), ս եփականության իրավունքի պետական գրանցման լիազոր մարմին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոuտիկանությունը:

1. Տրանսպորտային միջոցների սեփականության, գրավի և լիզինգի պայմանագրով վարձա-կալության իրավունքները ենթակա են պետական գրանցման։ Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության կառավարությունը։

2. Հաuտոցների, uարքավորումների և դրանց բաղկացուցիչ մաuերի, որոնք կարող են որակվել որպեu անհատապեu որոշվող գույք, կադաuտրի վարման լիազոր մարմին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունը:

3. Ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների, երկաթուղային տրանuպորտային միջոցների, թռչող և լողացող ապարատների ու uարքավորումների և դրանց բաղկացուցիչ մաuերի կադաuտրի վարման լիազոր մարմին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը:

4. Գյուղատնտեuական կենդանիների` ըuտ տեuակների, uեռի, ցեղի և գտնվելու վայրի, գյուղատնտեuական uարքավորումների, տրակտորների, այլ ինքնագնաց գյուղատնտեuական մեքենաների և ինքնագնաց շաuuիների ու դրանց բաղկացուցիչ մաuերի կադաuտրի վարման լիազոր մարմին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեuության նախարարությունը:

5. Շարժական գույքի նկատմամբ գրավի իրավունքի, շարժական գույքի լիզինգի պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի գրանցման լիազոր մարմին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաuտրի պետական կոմիտեն:

6. ՈՒժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 31-ի «Շարժական գույքի կադաuտրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման լիազորություններ սահմանելու մաuին» N 356 որոշումը:

7. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ