ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 նոյեմբերի 2009թ. N 735-Ն

ք.Ստեփանակերտ

WGS-84(Վի Ջի Էս-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում տեղագրական քարտեզների և հատակագծերի բաց հրատարակման ընթացակարգը կարգավորելու մասիՆ

Ղեկավարվելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ- 84) գեոդեզիական կոորդինատային համակարգում քարտեզների և հատակագծերի բաց հրատարակման գործընթացը կանոնակարգելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1.Սահմանել, որ`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ներդրված WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգն օգտագործման համար բաց է.

2)WGS-84(ՎԻ ՋԻ ԷՍ-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական և կադաստրային քարտեզներն ու հատակագծերը հիմք են, որպես մեկ քարտեզագրական (հանութային) նյութ, պետական բոլոր խնդիրներում օգտագործման սկզբունքի ներդրման համար:

2.WGS-84(ՎԻ ՋԻ ԷՍ-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում գեոդեզիական ցանցի կետերի կոորդինատների, ինչպես նաև տեղագրական և կադաստրային քարտեզներից ու հատակագծերից տեղեկատվությունը տրամադրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 15-ի «Գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 118 որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ