1.

27.11.09

753-Ն

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009Թ. ՄԱՅԻՍԻ 21-Ի «ԼՂՀ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԶՈՒՏ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004Թ. ՄԱՐՏԻ 16-Ի ԹԻՎ 67 ԵՎ 2005Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի ԹԻՎ 359 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 331 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մայիսի 2009թ. N 331-Ն

ք.Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի կադաստրային զուտ եկամուտները հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի թիվ 67 և 2005 թվականի օգոստոսի 23-Ի թիվ 359 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 31-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսական հողատեսքերի կադաստրային գնահատման մեթոդիկան հաստատելու մասին» թիվ 545 որոշման համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացրած կադաստրային գնահատման բազիսային արժեքներն` ըստ գնահատման շրջանների և համայնքների սահմանելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է .

1.Հաստատել`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական սահմաններում գտնվող վարելահողերի և բազմամյա տնկարկների զուտ եկամուտներն ըստ շրջանների համայնքների կտրվածքով` համաձայն թիվ 1 հավելվածի,

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական սահմաններում գտնվող բնական կերահանդակների`զուտ եկամուտներն ըստ շրջանների համայնքների կտրվածքով` համաձայն թիվ 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի միջին կադաստրային զուտ եկամուտները` ըստ հողատեսքերի հաստատելու մասին» թիվ 67 և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի հողային կադաստրի ժամանակավոր տվյալները հաստատելու մասին» թիվ 359 որոշումները:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` մինչև 2010 թվականի հունվարի 1-ը շրջանների վարչակազմերին և համայնքների ղեկավարներին տրամադրել գյուղատնտեսական հողատեսքերի որակական և արժեքային գնահատման տեղեկագրերն ու համապատասխան կադաստրային քարտեզները` նշված հողագնահատման խմբերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ